ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
Քաղաքականություն
23.10.2026 | 16:19
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) քաղաքականության գծով գլխավոր պատասխանատու Քերոլայն Վիկն այս շաբաթ այցելել է Հայաստան։ ԱՄՆ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության պաշտոնյաների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման, առևտրային կապերի ամրապնդման և ներդրումների ընդլայնման հնարավորությունները։ Դեսպանությունն ընդգծել է նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի նշանակությունը Հայաստանի տնտեսական զարգացման համար։
ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․
«2025 թ. օգոստոսի 8-ին 🇺🇸 ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում 🇦🇲 Հայաստանի տնտեսական աճի և բարգավաճման համար։
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) քաղաքականության գծով գլխավոր պատասխանատու Քերոլայն Վիկն այս շաբաթ այցելեց Հայաստան՝ քննարկելու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։
ՀՀ կառավարության պաշտոնյաների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին առևտրային կապերի ամրապնդման, ներդրումների ընդլայնման և ամերիկյան ու հայկական ընկերությունների համար նոր հնարավորությունների ստեղծմանը վեաբերող հարցեր»։

