Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Factor TV-ի տեղեկություններով՝ փաստաբան Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից, մանրամասներ հայտնելով առաջադրված մեղադրանքից:

«Դատախազը քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դրդչություն) և 440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալ)»,- նշեցին Դատախազությունից։

«Ձեր հոդվածից հետո գործը տեղից շարժվեց, եթե ձեր հրապարակումն ու բարձրաձայնումը չլիներ, երևի մինչև հիմա նույն տեղում մնացած լիներ հաղորդումը»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց տեղեկությունը հայտնած անձը, որը ցանկացավ անանուն մնալ։

Փաստաբանին առաջադրված մեղադրանքն առնչվում է 9 տարի առաջ եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանատան մոտ գործող սգո սրահում 4 անձի սպանելու և 7 հոգու վիրավորելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Թելման Քալաշյանի գործին։ Հենց Գրիգորյանն է եղել աղմկահարույց գործով Քալաշյանի պաշտպանը։

Ամիսներ առաջ Factor TV-ն մանրամասն անդրադարձել էր գործին, հենց Քալաշյանն էր ահազանգել և նշել, որ իր փաստաբան Գրիգորյանը 500 հազար դոլար է վերցրել, սակայն պատշաճ պաշտպանություն չի իրականացրել։

«2017 թվականի վերջից մինչև 2018-ի վերջը 320 հազար դոլար փող ենք տվել։ Ասում էր՝ «քո գործն աֆեկտ է, ես վեց տարուց քեզ հանում եմ դատարանի դահլիճից, մնացած փողն էլ տուն գալուց հետո կտաք»։ Այդպես պայմանավորվում ենք։ Բայց որոշ ժամանակ հետո գալիս ասում է՝ «Թելման ջան, պիտի այդ փողերը՝ մնացած փողը, երբ ուզեմ, ինչքան ուզեմ՝ պիտի տաս»։ 70 հազար դոլար իրեն պարտք էինք մնացել, որ պիտի դուրս գայի՝ տայի։ Այդ 70,000 դոլարը կուրսով հաշվեց 33 միլիոն 600 հազար դրամ։ Ձայնագրություններ ունեմ, ասեց՝ «չտաս՝ չի լինի»։ Ես էլ հանեցի այդ 33 միլիոն 600 հազարը մաս-մաս տվեցի տասը օրվա մեջ։ Տարավ ու հիմա ես ցմահ եմ դատապարտվել»,- Factor TV-ի հետ զրույցում պատմել էր Քալաշյանը։

Քալաշյանին առնչվող ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 1-ին․ ըստ դատապարտյալի՝ բարեկամն իրենից մի քանի ամսով 100 հազար դոլար գումար է պարտքով վերցրել, սակայն տարիներ շարունակ այդպես էլ չի վերադարձրել։ Հիվանդ երեխային արտերկիր ուղարկելու համար կրկին դիմել է իր գումարը հետ ստանալու համար, սակայն, Քալաշյանի խոսքով, իր խնդրանքին ի պատասխան՝ ընտանիքի հասցեին հայհոյանքներ է ստացել, ինչից հետո «արյունը գլխին է տվել»։

«Աֆեկտի տակ եմ եղել, հոգեկան խիստ հուզմունքի տակ։ Այդ սպանվածների հետ ես ո՛չ կապ եմ ունեցել, ո՛չ թշնամանք, ո՛չ պարտք ու պահանջ, չեմ էլ ճանաչել։ Երեք հոգուն չեմ էլ ճանաչել։ Ես եղել եմ հոգեկան խիստ հուզմունքի տակ, այդ բանը եղել է»,- պատմել էր Քալաշյանը։

Նրա խոսքով՝ փաստաբանն իրեն հավաստիացրել է, որ դատարանում կկարողանա ապացուցել, որ արարքը կատարել է «աֆեկտի» ազդեցության տակ։ Սակայն 7 տարվա քննությունից հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Թելման Քալաշյանն այս տարեսկզբին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Դեռևս հուլիսին իրավապահ կառույցից Factor TV-ին փոխանցել էին, որ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե, որտեղից էլ հայտնել էին, որ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել առանձնապես խոշոր չափերով խարդախության հոդվածով․ Թելման Քալաշյանը տուժող է ճանաչվել։

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, սակայն, կտրուկ հերքել էր, թե որևէ խոստում է տվել Թելման Քալաշյանին։

«Թելման Քալաշյանին փոխանցեք, որ Գրիգորյանն այն փաստաբանն է, որ ոչ մեկին 1985 թվականից մինչև այսօր ոչ մի խոստում չի տվել: Ես իրան բազմիցս ասել եմ՝ «Թելման, ես չեմ խոստանում, նման բան չի եղել», ասում է՝ «դե իմ բարեկամներին ես խոստացել»: Բարեկամներից էլ ունեմ ձայնագրություններ՝ և՛ իր հետ, և՛ բարեկամների հետ, որտեղ բացարձակապես ինչ գումար վերցվել է՝ պաշտպանության համար է վերցվել, ոչ թե խոստումներ տալու համար»,- 3 ամիս առաջ Factor TV-ի հետ զրույցում նշել էր փաստաբանը։ 

 

Factor TV-ի հարցին՝ արդյո՞ք Քալաշյանը նրան 500 հազար դոլար է վճարել, Գրիգորյանը կտրուկ արձագանքել էր՝ «դա արդեն Ձեզ չի վերաբերում»։

 

 

 

Ռոզա Վարդանյան