ԲԱԶՈՒՄԻ ԲԱԶՈՒՄ ՀՈԳՍԵՐԻՑ ԿԱՐԵՎՈՐԸ․ Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 18․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Լոռու մարզի Բազում գյուղը մարզկենտրոն Վանաձորից գտնվում է 3 կմ հեռավորության վրա: Հոգսաշատ այս գյուղում տարիներ շարունակ բազում չլուծված խնդիրներ են կուտակվել: 170 տարվա պատմություն և 1000 բնակիչ ունեցող այս համայանքում մինչ օրս օգտվում են խմելու համար ոչ պիտանի և խիստ վտանգավոր ջրից:

Խմելու ջի բացակայությունը գյուղի թերևս ամենագլխավոր խնդիրն է: Բազումցիների համար, սակայն, ոչ պակաս կարևոր է գյուղում մշակութային կյանքի բացակայությունը: Ավելի քան 30 տարի է՝ գյուղը մշակույթի տուն չունի: «Ես արդեն 53 տարի է՝ ապրում եմ այստեղ, ունեմ երկու թոռնուհի, իրենք սովորում են, ձգտումներ ունեն, բայց բավական մեծ գյուղ է ու մշակույթի տուն չկա: Մենք ինչո՞վ ենք մեղավոր»,- ասում է տիկին Մարուսը:

69-ամյա Մարուս Ծատուրյանը առողջական խնդիրներ ունի, ապրուստի միակ միջոցը հաշմանդամության համար տրվող նպաստն է: Տիկին Մարուսը թոռնուհիներին տաբեր մշակութային խմբակներ ուղարկելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունի:

«Գեղեցիկ կլիներ, որ մեր գյուղում լիներ մշակույթի տուն, մեր երեխենք էլ հաճախեին, բայց չկա, իսկ ես էլ հնարավորություն չունեմ, որ ամեն օր տանեմ-բերեմ, աղջիկ էրեխեք են: Ի՞նչ կարող եմ անել, ամեն ինչ ֆինանսի հետ կապված ա»,- ցավով նշում է մեր զրուցակիցը, ապա հավելում. «Ես իմ էրեխեքին ո՛չ թատրոն եմ տարել, ո՛չ կինո, միայն սպորտի է երեխան գնացել»: Մարուս Ծատուրյանի հարսը տարիներ առաջ մահացել է, երկու թոռնուհիների խմանքը մնացել է նրա ուսերին: Աղջիկները դժվարությամբ են հիշում, թե վերջին անգամ երբ են թատրոն կամ կինո հաճախել:

«Թատրոն գնացել եմ 5 տարի առաջ՝ առաջին դասարանում, բայց դրանից հետո տատիկս հնարավորություն չի ունեցել ինձ տանել»,- խոստովանում է տասնամյա Միլենան: Խորհրդային տարիներին գյուղում գործող մշակույթի տունը քանդվել է 1988 թվականի երկրաշարժից: 2013 թվականին մշակույթի տան տեղում կառուցվել է համայնքապետարանի շենքը: Շենքում տեղակայված է նաև մանկապարտեզ:

«Գյուղն ունեցել է մշակույթի տուն, խմբակներ, երկրաշարժից հետո ոնց որ նախնադարյան գյուղ լինի: Մշակույթի տան շատ խիստ պահանջ ունենք»,- ասում է 67-ամյա Բալասան Սելիմյանը: Համայնքի բյուջեն կազմում է շուրջ 41 մլն դրամ։ Բազումցիները նոր իշխանություններից մեծ ակնկալիքներ ունեն: Հույս ունեն, որ կառավարությունը կլուծի մշակույթի տան հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում։