ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագծին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։ Օրենսդրական փաթեթով նախատեսվում է հստակեցնել ծառայության մի շարք գործառույթներ, կարգավորել պաշտոնների նշանակման ու ատեստավորման ընթացակարգերը, ինչպես նաև սահմանել ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ միջոցների կիրառման դեպքերը։

«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել օրենքում տեղ գտած բացերը, բացահայտված խնդիրներին տալ իրավական կարգավորում եւ բացառել գործնականում առաջացող կամ հնարավոր համարվող խնդիրները եւ ապահովել ծառայության գործառույթների պատշաճ իրականացումը:

ԱԺ պաշտպանության  եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այն ներկայացրել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը:

Ծառայության պետի տեղեկացմամբ նախագծի նպատակն է օրենքով հստակ կարգավորել ծառայությունում ծառայողին բարձր, հավասար կամ ցածր պաշտոնի փոխադրելու կամ նշանակելու հարաբերությունները, բացառել օրենքի տարբեր հոդվածների միջեւ առկա տարընկալումը եւ ատեստավորման գործընթացի մասով ապահովել հստակություն ու իրավական որոշակիություն:

ԱՀԾ ծառայողներին հատկացվող արձակուրդների շարքում  առաջարկվում է ավելացնել նաեւ հայրության նպատակային արձակուրդի տեսակը, ինչպես նաեւ՝ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ հատկացնել նաեւ ծառայության տղամարդ ծառայողներին: Միաժամանակ, հաշվի առնելով այլ մարմիններում կիրառվող փորձը եւ Արտաքին հետախուզության ծառայությունում իրականացվող ծառայությանը բնորոշ առանձնահատկությունները՝ առաջարկվում է ծառայողին հատկացնել 15-25, եւ 25 ու ավելի տարի ծառայելու դիմաց  լրացուցիչ արձակուրդ՝ ծառայությունում երկարատեւ ստաժի առկայության ու դրան համարժեք հանգստի ժամանակի ապահովման անհրաժեշտությամբ  պայմանավորված:

Նախատեսվում է հստակեցնել ծառայության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, զենքի եւ հատուկ միջոցների կիրառման դեպքերը, սահմանել լիազորող նորմ Արտաքին հետախուզության ծառայության պետի կողմից զենքի եւ հատուկ միջոցների ցանկը, դրանց հաշվառման, հատկացման, կրման եւ պահելու կարգը սահմանելու մասին: Միաժամանակ, ձերբակալելու համապատասխան իրավասություն է վերապահվում ծառայությանը, որի նախատեսման իրավական հնարավորությունը բխում է եւ համահունչ է հետեւյալ իրավական ակտերին: Առաջարկվում են նաեւ այլ կարգավորումներ:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել  փաթեթին:

Փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն նախատեսվում է քննարկել հատուկ ընթացակարգով՝ ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում։