Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Զվարթնոց օդանավակայանում բացահայտվել են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան խոշոր չափի կանխիկ գումարներ ներկրելու երկու դեպք՝ ընդհանուր 72,6 մլն ռուսական ռուբլու չափով։ Երկու ՌԴ քաղաքացիներն էլ ձերբակալվել են, նախաձեռնվել են քրեական վարույթներ, իսկ դատարանը նրանց նկատմամբ կիրառել է տնային կալանք։

«ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ իրականացվող ուժեղացված վերահսկողության շրջանակում, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, համատեղ միջոցառումների արդյունքում, ստացել էին հերթական օպերատիվ տվյալներ։ Ըստ այդ տվյալների՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն էր ժամանելու ՌԴ քաղաքացի Ռ․Թ․-ն, ով իր հետ կանխիկ եղանակով տեղափոխելու էր առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ։

Տեղեկություններն իրացնելու նպատակով՝ հրատապ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում, օրերս Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․ Թ․-ն, ում մոտ առկա է եղել կանխիկ 65 մլն․ ռուսական ռուբլի, որը շուրջ 321 մլն․ՀՀ դրամին համարժեք  գումար է։

Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ՌԴ քաղաքացուն «Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալել և տեղափոխել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։

Առերևույթ, հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Քննչական կոմիտե է  ներկայացվել  նաև ձերբակալված անձը։ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Ռ․Թ-ի նկատմամբ՝ դատարանի որոշմամբ որպես  խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ մեկ օր անց ՀՀ ժամանած Ռ․Թ-ի ազգական՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար՝ 7,6 մլն․ռուսական ռուբլի, որը  շուրջ 37 մլն․ ՀՀ դրամին համարժեք գումար է։ Վերջինս, «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, այնուհետև Քննչական կոմիտե, ուր ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ և Հ․Թ․-ի նկատմամբ՝ որպես  խափանման միջոց, դատարանի որոշմամբ, ընտրվել է տնային կալանքը։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է ուժեղացված հսկողությունը ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ և այդ նպատակով քաղաքացիներին հորդորում է արտերկրից դրամական միջոցները ՀՀ փոխանցել օրինական ֆինանսական հաստատությունների միջոցով և խուսափել զարտուղի ճանապարհներով դրանք կանխիկ եղանակով ՀՀ տեղափոխելուց»,- ասված է հաղորդագրությունում։