Վարդան Ղուկասյանի՝ այս պահին ՀՀ գալը նշանակում է, որ նա կամիկաձե է․ քրգործերը շինծու են, դեմ կլինեմ․ Լևոն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 17:43
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
Բոլորը

ԴՕԿ Կուսակցության շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը Factor TV-ին տված հարցազրույցում պարզաբանումներ է ներկայացրել Վարդան Ղուկասյանի իրավական կարգավիճակի և հետագա ծրագրերի վերաբերյալ։ Նա նաև խոսել է քաղաքական ուժի առաջիկա անելիքների ու սկզբունքների մասին՝ հայտարարելով, որ իշխանության գալու դեպքում հայրենիքի դավաճանության համար կսահմանվի գնդակահարություն։

Խոսելով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի և սկզբունքների մասին՝ Բաղդասարյանը նշել է, որ իրենց կուսակցությունը նախադեպ է ստեղծելու՝ կանխելու համար քաղաքական առևտուրը։ Ըստ նրա՝ բոլոր թեկնածուների հետ կնքվելու է քաղաքացիաիրավական պայմանագիր, որով նրանք պարտավորվելու են հավատարիմ մնալ կուսակցական գաղափարախոսությանը։

«Քաղաքացուն առաջարկվել է հետևյալ խաղի կանոնը․ գիտակցո՞ւմ ես, որ գնում ես կուսակցության ցուցակով, կրողը պետք է լինես կուսակցության գաղափարախոսության, անկախ նրանից՝ կուսակցակա՞ն ես, թե՞ ոչ։ Եթե դու գաղափարախոսությանը դեմ լինես, ուրեմն պետք է մանդատը վայր դնես։ Իսկ եթե ցանկանում ես, որպեսզի գնաս այլ բլոկ, այլ կուսակցություն ԱԺ մտած, ուրեմն պետք է հատուցես վնասը»,– ասել է նա։ Ըստ Բաղդասարյանի՝ այդ դեպքում նախատեսվելու է «բավականին մեծ, մի քանի տասնյակ զրոներով» ֆինանսական փոխհատուցում։

Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ իշխանության գալուց հետո իրենք առաջին հերթին վերացնելու են «ինտրիգները» և սահմանելու են մահապատիժ։

«Իրականում գալու ենք իշխանության Աստծով, և այդ իշխանության գալուց հետո առաջին խնդիրը լինելու է այս ինտրիգները վերացնելը։ Դավաճանությունը, այո, մահապատիժ է սարքվելու։ Միանշանակ։ Ոչ միայն առաջարկելու եմ, լինելու եմ ջատագովը, որպեսզի հայրենիքի դավաճանությունը լինի գնդակահարություն»,– ընդգծել է նա՝ հավելելով, որ սա ոչ միայն բռնության կոչ չէ, այլև «Աստվածաշնչյան իրավանորմ է»։

Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի իրավական կարգավիճակին՝ Բաղդասարյանը հերքել է, թե նա գտնվում է «ամերիկյան բանտում»։ Նրա խոսքով՝ ամերիկյան դատարանը որոշում էր կայացրել Ղուկասյանի արտաքսման մասին, որը բողոքարկվել է և օրինական ուժի մեջ չի մտել։ «Չորս երկիր հատուկ վիզայի կարգավիճակով հրավիրեցին։ Ի՞նչ է նշանակում հատուկ վիզա՝ ֆուլ վիզա է դա, որտեղ ապահովվում է ամեն ինչ՝ և՛ անվտանգությունը, և՛ մնացյալը։ Եվ պարոն Ղուկասյանը ընտրեց Ռուսաստանի տարբերակը»,– ասել է շտաբի պետը։

Լևոն Բաղդասարյանը նշել է, որ իրենց ուժը բաց է համագործակցության համար բոլորի հետ՝ անկախ նրանց աշխարհաքաղաքական կողմնորոշումից, սակայն կա հստակ բացառություն։

«Իմ մոտ եղել է հերթ քաղաքական ուժերի, քաղաքական անհատների, քաղաքական միավորների։ Բացարձակապես չենք նայել, չեմ նայել, որ ունի ռուսական կողմնորոշում, արևմտյան կողմնորոշում, թե այլ կողմնորոշում, որովհետև դա դրվել է երկրորդ պլան, և մենք հասկացել, գիտակցել ենք, որ բացառապես միասնական ուժերով պետք է գնալ կառուցել արևային Հայաստան։ Բացառությամբ նախկինների և ներկաների»,– ասել է նա՝ հավելելով, որ վերջիններս համագործակցության դուռը կբացեն միայն այն դեպքում, երբ «հրապարակային կհայտարարեն բոլոր այն սխալները, որոնք իրենք կատարել են, կզղջան, մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան