Ըմբշամարտի ԵԱ. Թևանյանը և Խնձրցյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար

Լուրեր

26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
Բոլորը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչներին չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ։

Մանվել Խնձրցյանը (57 կգ) պայքարը սկսեց որակավորման փուլից ու 12:6 հաշվով հաղթեց գերմանացի Հորսթ Լեռին, իսկ երկրորդ գոտեմարտում ժամանակից շուտ 12:1 հաշվով վստահ հաղթանակի հասավ ռումինացի Ռազվան Կովաչի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Խնձրցյանը եզրափակիչի ուղեգիրը վիճարկեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Մեխտիխանովի հետ ու պարտվեց 0:5 հաշվով։ Ապրիլի 25-ին հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Սերբիան ներկայացնող Ազամատ Տուսկաևի հետ։

2023թ․ Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) որակավորման փուլում 5:2 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Խամզատ Արսամերզուևին, իսկ քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով ուժեղ գտնվեց Բուլղարիան ներկայացնող Շամիլ Մամեդովից։

Կիսաեզրափակիչում Թևանյանը մրցեց ռուսաստանցի Բաշիր Մագոմեդովի հետ ու պարտություն կրեց 3:3 հաշվով։ Վազգենը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Դավիթ Մարգարյանը (70 կգ) մեկնարկային գոտեմարտում 3:6 հաշվով պարտվել է ուկրաինացի Ալեքսանդր Բորուտային ու դուրս մնացել պայքարից։

Հրայր Ալիխանյանը (79 կգ) որակավորման փուլում 0:6 հաշվով պարտություն է կրել ռուսաստանցի Ախմեդ Ուսմանովից, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Ալիխանյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար ու սփոփիչ գոտեմարտ կանցկացնի ուկրաինացի Վիտալի Մալենկովի հետ։

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Արսեն Հարությունյանը (61 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ), որոնք պայքարը կսկսեն ապրիլի 25-ին։