Մարդկանց կլոնավորմամբ ու սելեկցիայով չզբաղվե՛ք, դա օրենքով պատժելի է. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարության կողմից Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքում օրենսդրական փոփոխությունների նախագծեր են ավելացվել: Նախարարությունը առողջապահությանը վերաբերող մի շարք օրենքներում փոփոխություններ է կատարել: Դրանք վերաբերում են թե՛ միայն ինչ–որ բառի ավելացմանը և թե՛ կոնկրետ օրենքների հոդվածներում լրացումներ կատարելուն:

Այսպես օրինակ, «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 2–րդ հոդվածի 2–րդ մասում ավելացվել է հետևյալ հատվածը՝ «Կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները և հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը արգելվում է»: Իսկ «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքի 1–ին հոդվածի ամբողջ տեքստում առաջարկվել է արյան բառից առաջ լրացնել մարդու բառը: Դե մարդ ես, մեկ էլ տեսար՝ խառնեցին:

Առողջապահության նախարարությունը փոփոխություներ է առաջարկել կատարել նաև Քրեական օրենսգրքում, մասնավորապես այստեղ նախատեսվել է ավելացնել 125.1–րդ հոդվածը, որը վերաբերում է մարդու օրգանների (և) կամ հյուսվածքների ապօրինի շրջանառությանը: Այսպես, օրենքի ավելացված հոդվածում ասվում է, որ մարդու օրգանների (և) կամ հյուսվածքների ապօրինի ձեռք բերումը, փոխանցումը, ինչպես նաև իրացումը պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Բացի այդ, նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պատժվում է ազատազրկմամբ` յոթից ինը տարի ժամկետով և այլն:

Սրանից բացի ևս երկու հոդված է ավելացվել այս նույն օրենսգրքում՝ 127.1–րդն ու 127.2–րդը: Առաջինը վերաբերում է եվգենիկական փորձեր իրականացնելուն, այսինքն՝ մարդու լավասերմանը (սելեկցիա) ուղղված ցանկացած գործողություն կատարելը, որը պատժվում է երեքից հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Այստեղ նաև ասվում է, որ եթե նույն արարքը կատարվել է կամ անօգնական վիճակում գտնվող անձի կամ անչափահասի նկատմամբ, կամ կազմակերպված խմբի կողմից, ապա պատժվելու է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով: Այստեղ նաև ասվում է, որ եթե նույն արարքը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ապա դրա հեղինակը պատժվում է յոթից տասներկու տարի ժամկետով ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Երկրորդ հոդվածը, որը վերաբերում է մարդու վերարտադրողական կլոնավորմանը և ենթադրում է մահացած կամ կենդանի մարդու արհեստական ճանապարհով գենետիկորեն նմանատիպը ստեղծելուն ուղղված ցանկացած գործողություն կատարելուն պատժվում է ազատազրկմամբ` վեցից ութ տարի ժամկետով: Այստեղ նույնպես որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկում կարող է լինել՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Օրենքի գերակայությունը իհարկե ողջունելի է, սակայն հարց է առաջանում՝ իսկ մի՞թե մեզ մոտ նման փորձեր արվել են, արվում են կամ առհասարակ կարող են արվել: Պատասխանը միանշանակ է: Այնպես չէ, որ մենք թերահավատորեն ենք վերաբերվում մեր գիտնականների մտավոր կարողություններին, բայց և այնպես…

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ աշխարհում առաջին կլոնավորումը կատարվեց ոչխարի վրա 1996 թ., ով ստացավ Դոլլի անունն ու ապրեց ընդամենը 6 տարի: Իսկ ոչ այնքան վաղ անցյալում՝ 2008 թ. Ավստրալիայի ղեկավարությունը մարդկային սաղմի կլոնավորման լիցենզիա էր տվել տեղական մի ընկերության, որը զբաղվում էր արհեստական բեղմնավորմամբ: Սակայն այդ բժիշկները հնարավորություն ունեին աշխատել միայն սաղմի հետ, քանի որ կլոնավորված սաղմի բեղմնավորումն արգելված էր:

Առավել մանրամասն` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: