Սիմոնյանն իր էջում տեղադրել է Factor TV-ի տեսանյութի մոնտաժված տարբերակը, որում ընտրողաբար է ներկայացված ԱԺ դիմաց հավաքվածների խոսքերը

Լուրեր

11.06.2026 | 17:44
ԵԱ. Հայտնի են կանանց Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականների մրցակիցները
11.06.2026 | 17:33
«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է ՀՀ-ից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը
11.06.2026 | 17:28
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
11.06.2026 | 17:20
Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Արաքս գետի ջրային պաշարների բաշխման վերաբերյալ
11.06.2026 | 17:11
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
11.06.2026 | 16:53
Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից շուտով հրաժարական տալու մասին․ նա մտածում է վարչապետ առաջադրվելու մասին
11.06.2026 | 16:50
ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 107-րդ տեղում է
11.06.2026 | 16:45
Քաղաքացուն որպես գլուխ են վերաբերվում, իսկ այդպես անասուն են հաշվում․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 16:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. հայտարարվել է հետախուզում
11.06.2026 | 16:33
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 16:28
Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին
11.06.2026 | 16:17
ՌԴ ջանքերը՝ հայ ընտրողներին հարկադրելու բացահայտ սպառնալիքների և առևտրային սահմանափակումների միջոցով, ձախողվեցին․ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը
11.06.2026 | 16:12
Իրանի ԱԳՆ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները հրադադարը «գործնականում անիմաստ են դարձնում»
11.06.2026 | 16:07
Ընդդիմությունը դուրս կգա՞ փողոցային պայքարի․ քաղաքապետարանը հավաքների մասին իրազեկումներ չի ստացել
11.06.2026 | 16:00
Կարկտի «բլուրներ», ջրածածկ մեքենաներ․ ինչ վիճակ է Գյումրիում աննախադեպ տեղումներից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի դիմաց այսօրվա ակցիայի ժամանակ Factor TV-ի նկարահանած տեսանյութը և կարճ հարցումներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի  ֆեյսբուքյան էջում  ներկայացված են հատվածական։ Մոնտաժված տեսանյութում  թողնված է միայն այն քաղաքացիների խոսքերը, որոնք հրաժարվել են պատասխանել հարցերին կամ ասել են, թե չեն մասնակցում ակցիային։

Տեսանյութի ամբողջական տարբերակում երևում է, որ Factor TV-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանի հարցերին պատասխանելիս հավաքվածներից մի քանիսը, այնուամենայնիվ, պատասխանում են ակցիայի մասին հարցերին, ներկայացնում են իրենց պահանջները։
Սակայն նրանց մասնակցությամբ հատվածները կտրվել-հանվել են Ալեն Սիմոնյանի հրապարակած տարբերակից։

Փաստերի այսպիսի ներկայացումն ընդունված է անվանել Cherry picking, երբ ընտրվում ու ներկայացվում են միայն այն փաստարկները, պնդումները, որոնք ձեռնտու և շահավետ են մի կողմին, այս դեպքում՝ Ալեն Սիմոնյանին։ ԱԺ նախագահից բացի, տեսանյութի կտրված-մոնտաժված տարբերակ է հրապարակել նաև ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, իսկ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հատվածաբար է ներկայացրել ուղիղ հեռարձակումը։
ՔՊ ներկայացուցիչներն այս հրապարակումները կատարել են առանց հղման և Factor TV-ի խմբագրության համաձայնության։ Այսպիսի վարքը վտանգում է Factor TV-ի` որպես անաչառ և կարծիքները բազմակողմանի ներկայացնող լրատվամիջոցի հեղինակությունը։

Factor TV-ն քաղաքական բոլոր դերակատարներին հորդորում է լրատվամիջոցի հեղինակային տեսանյութերը չօգտագործել առանց լրատվամիջոցի համաձայնության և խուսափել լրատվական բովանդակությունն ընտրողաբար ու աղճատված ներկայացնելուց։
Ստորև տեղադրում ենք նաև տեսանյութի չմոնտաժված տարբերակը, որում կարելի է ծանոթանալ հարցմանը մասնակցած բոլոր անձանց պատասխաններին։

Գարիկ Հարությունյան

Լրացում․ Հրապարակումից հետո մեզ հետ կապ է հաստատել Ալեն Սիմոնյանը՝  հավաստիացնելով, որ  տեսանյութը  վերցվել է համացանցից, որը տեղադրված է եղել բաց հասանելիությամբ։ Նա նշել է, որ իր կողմից համացանցում հրապարակված տեսանյութից ոչինչ չի ավելացվել կամ պակասեցվել։  Պարոն Սիմոնյանի  հավաստիացումը  հիմք ընդունելով՝ մենք նաեւ խմբագրել ենք հրապարակման վերնագիրը․ «Սիմոնյանը տեղադրել է  Factor TV-ի տեսանյութի  մոնտաժած տարբերակ եւ ընտրողաբար է ներկայացրել ԱԺ դիմաց հավաքվածների խոսքերը» նախկին վերնագրի փոխարեն   նոր վերնագրում ասված է, «Սիմոնյանն իր էջում տեղադրել է Factor TV-ի տեսանյութի մոնտաժված տարբերակ, որում ընտրողաբար է ներկայացված ԱԺ դիմաց հավաքվածների խոսքերը»։

Հուսով ենք, որ  այսուհետ   հատկապես պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հրապարակումները կատարելիս նախ՝ կհարգեն  լրատվամիջոցների  հեղինակային իրավունքները, ապա եւ՝ ավելի ուշադիր  կլինեն  իրենց կողմից հրապարակվող  բովանդակության հարցում։