«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում

Լուրեր

26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թ. հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը։

«Ականատես» դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում, այդ թվում՝ մատչելիության, քվեարկության գաղտնիության, ընտանեկան քվեարկության, ընտրողների հնարավոր վերահսկողության և դիտորդների իրավունքների սահմանափակման դեպքեր։

Ընտրություններն անցկացվել են 10 մարզի 21 համայնքում՝ ընդգրկելով 353 բնակավայր և 477,721 ընտրող։
Նախընտրական շրջանը 19 համայնքում ուսումնասիրել է 18 երկարաժամկետ դիտորդ, իսկ քվեարկության օրը 43 շրջիկ խումբ՝ 85 դիտորդ, դիտարկում է իրականացրել 408 ընտրատեղամասում։

«Քաղաքական մրցակցություն․ 19 համայնքում գրանցվել է 45 ընտրական ցուցակ՝ 17 տարբեր կուսակցությունների և դաշինքների անուններով։ 5 համայնքում մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ սահմանափակելով քաղաքական ուժերի միջև ընտրության հնարավորությունը, ,թեև ընտրողները կարող էին դեմ քվեարկել ներկայացված ցուցակին։

Վարչական ռեսուրս և քարոզչություն․ արձանագրվել են համայնքային պաշտոնատար անձանց, կրթական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցների մասնակցության դեպքեր քարոզչական միջոցառումներին, այդ թվում՝ աշխատանքային ժամերին, ինչպես նաև երեխաների կազմակերպված ներգրավում տարբեր քաղաքական ուժերի քարոզարշավներին։

Բարեգործության արգելք․ Ստեփանավանում արձանագրվել և տեղեկություններ են ստացվել ընտրություններին մասնակցող գործող համայնքապետերի նախաձեռնությամբ մանկավարժներին նվերներ տրամադրելու մասին։ Ահազանգ է ստացվել նաև Երևան–Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների՝ «Համերաշխություն» դաշինքի քարոզչանյութերի տարածմամբ ուղեկցվելու վերաբերյալ։

Ճնշումների վերաբերյալ ահազանգեր․ մի շարք համայնքներում հաղորդվել է թեկնածուների և համակիրների նկատմամբ ճնշումների ու սպառնալիքների մասին։ Սակայն ահազանգերը հիմնականում չեն պարունակել բավարար տեղեկություններ՝ դրանց արժանահավատությունը անկախ աղբյուրներով ստուգելու համար։

Քվեարկության օր․ 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում՝ 408 ընտրատեղամասում

101 ընտրատեղամասում՝ մատչելիության 125 խնդիր, այդ թվում՝ 96-ում՝ տեղաշարժման, 29-ում՝ տեսողության դժվարություններ ունեցող ընտրողների համար։
Արձանագրվել են նաև՝
▪️ Մարդկանց և մեքենաների կուտակումների, ընտրողների հնարավոր վերահսկողության հետ կապված՝ 31 դեպք։
▪️ Քվեարկության գաղտնիության խնդիրներ՝ 10 դեպք։
▪️ Ընտանեկան քվեարկություն՝ 6 ընտրատեղամասում։
▪️ Քարոզչության արգելքի պահպանման խնդիրներ՝ 7 դեպք։
Արձանագրվել են նաև ընտրողների ուղղորդման և քվեարկության իրավունքի իրացման խոչընդոտներ։

Դիտորդների իրավունքների սահմանափակում՝ 51 ընտրատեղամասում
Հանձնաժողովները չեն թույլատրել ամբողջությամբ լուսանկարահանել ընտրողներին օգնող անձանց տվյալների վերաբերյալ գրանցամատյանի էջը՝ չնայած դիտորդների այդ իրավունքը հաստատող՝ ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռին։

Արդյունքների հաշվարկ և ամփոփում․ արձանագրվել են հաշվարկի ընթացակարգերի, ընտրական փաստաթղթերի փաթեթավորման, պարկերի կնքման ու ստորագրման և արձանագրությունների լրացման հետ կապված խնդիրներ։

«Ականատեսը» շարունակելու է արձանագրված դեպքերի ուսումնասիրությունն ու իրավասու մարմինների արձագանքների դիտարկումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի գերմանական Մարշալ հիմնադրամի՝ Անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF), ինչպես նաև Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի դրամաշնորհատուների տեսակետները։

Մանրամասները՝ ամբողջական տեղեկանքում։