Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ

Լուրեր

26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը․ նոր չափը կգործի 2027-ից
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն կհայտարարի «կտրուկ միջոցառումների» մասին՝ երկրում բողոքի ցույցերը մեղմելու նպատակով, գրում է France 24-ը։

«Ես նաև կառավարությանը հանձնարարել եմ արձագանքել այն օրինական պահանջներին, որոնք ընկած են այս սոցիալական շարժման հիմքում»,- Մարսելում լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Միաժամանակ, Մակրոնը նախազգուշացրել է, որ այս շաբաթավերջին բողոքի ցույցերի նոր ալիքը կարող է «վտանգավոր» դառնալ՝ հավելելով, որ հասարակական կարգը պահպանելու նպատակով ցույցերի երթուղիները կշարունակեն անցնել քաղաքների կենտրոններից դուրս։

«Հաջորդ շաբաթ օրը նույնպես, ըստ սպասումների, վտանգավոր օր կլինի»,- ասել է նա։

Ֆրանսիայի երկրորդ խոշոր քաղաքում հոկտեմբերի 17-ին ցուցարարները կարճ ժամանակով ներխուժել էին քաղաքապետարան։ Մակրոնն ընդունել է, որ իշխանությունները մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ցույցերի ծավալը «բոլորովին չէին կանխատեսել»։ Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիայում «հասարակական կարգը» կպահպանվի «առանց արտակարգ դրություն հայտարարելու»՝ միաժամանակ նշելով, որ այդ տարբերակը «բացառված կամ տաբու չէ», եթե «իրավիճակը վատթարանա»։

«Այսօր մենք պահպանում ենք Հանրապետությունն ու հասարակական կարգը՝ առանց արտակարգ դրության»,- Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Մակրոնը։

Ներկայիս իրավիճակը Ֆրանսիայի նախագահը բնութագրել է որպես «սոցիալական և քաղաքական մոբիլիզացիա», որի հիմքում մի կողմից ավագ դպրոցների աշակերտների բողոքի ցույցերն են, մյուս կողմից՝ կյանքի բարձր արժեքը։ Մակրոնը նաև հայտարարել է, որ «սոցիալական ցանցերը վնասում են մեր ժողովրդավարությանը»։ Նա ընդգծել է՝ հոկտեմբերի 17-ի անկարգությունների ժամանակ սոցիալական ցանցերը հատկապես օգտագործվել են «երիտասարդ և ոչ այնքան երիտասարդ մարդկանց այն վայրեր ուղղորդելու համար, որտեղ տեղի էին ունենում հանցավոր գործողություններ, հարձակումներ և թալան»։

Մակրոնը հայտարարել է, որ «նորմալ չէ», երբ Ֆրանսիան ընտրություններից վեց ամիս առաջ հայտնվում է նման «ցնցումների» մեջ։ Նա կոչ է արել, որ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած անկարգություններն այլևս «երբեք» չկրկնվեն։

«Մենք շարունակելու ենք հաստատակամ մնալ։ Եթե բոլորս մեր աշխատանքը լավ կատարենք, այս շարժումը կմարի, քանի որ մենք կարձագանքենք օրինական պահանջներին, և հասարակական կարգը կպահպանվի։ Բայց ոչինչ կանխորոշված չէ»,- ասել է նա։

ՆԳ նախարար Լորան Նունյեսը, իր հերթին, RMC/BFMTV հեռուստառադիոընկերությանը հայտնել է, որ թեև հոկտեմբերի 24-ի ցույցերը, ընդհանուր առմամբ, վերահսկողության տակ են եղել, «արձանագրել են ներքին անվտանգության ուժերի դեմ ուղղված բռնությունների շատ բարձր մակարդակ»։ Նրա տվյալներով՝ վիրավորվել է ոստիկանության և ժանդարմերիայի 267 ծառայող։ Ըստ նախարարի՝ վիրավորվել է նաև մոտ 150 ցուցարար, որոնցից երեքը՝ Թուլուզում, Ռեյմսում և Կլերմոն-Ֆեռանում, «բավականին ծանր» վնասվածքներ են ստացել։ Նա նշել է, որ վնասվածքները ստացել են «ոստիկանական գործողությունների ընթացքում՝ հաշվի առնելով ծայրահեղ բռնությունների իրավիճակը»։

Շաբաթ օրը Ֆրանսիայում բողոքի ցույցերը հիմնականում խաղաղ են անցել՝ մեղմելով նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած բռնությունների կրկնության մտավախությունները։ Հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել կյանքի թանկացման դեմ և ավելացնել հանրային ծառայությունների ֆինանսավորումը։ Ուսանողները, աշխատողները և թոշակառուները երթի են մասնակցել կողք կողքի։

Կառավարության տվյալներով՝ ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է 410 հազար մարդ, մինչդեռ CGT արհմիությունը, որը կազմակերպել էր արտոնված ցույցերը, մասնակիցների թիվը գրեթե երկու անգամ ավելի է գնահատել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի