Իրանը բարձրացրեց պատերազմի գինը․ Թրամփը պատերազմից դուրս գալու ելք է փնտրում․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
Բոլորը

Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի վերջին ռազմաօդային գործողությունը կարելի է համարել «ռազմավարական գնահատման և հետախուզական ամենալուրջ տապալումներից մեկը»։ Factor TV-ին տված հարցազրույցում նա վերլուծել է հակամարտության ընթացքը, դրա հետևանքները և հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։

Ըստ քաղաքագետի՝ ռազմական գործողության սկզբնական նպատակը շատ ավելի հավակնոտ էր, քան պարզապես հրթիռային հարվածները։ Խոսքը Իրանի իշխող վերնախավի ամբողջական տապալման մասին էր։ 

«Այն նպատակները, որոնք որ դրված էին և՛ Իսրայելի, և՛ Միացյալ Նահանգների կողմից, այն էր՝ շատ ուժգին ռազմաօդային հարվածների միջոցով, օգտվելով բացարձակ տեխնիկական առավելությունից, փորձել հասնել Իրանի ռեժիմի լիակատար տապալմանը և այն կլերիկալ-ռազմական վերնախավի փոփոխությանը, որը ղեկավարում է Իրանը 47 տարվա ընթացքում»,- նշեց Մինասյանը։

Սակայն, նրա խոսքով, այս ծրագիրը ձախողվեց. «Դա տեղի չունեցավ։ Պատճառն այն էր, որ Իրանի իշխանությունները ցուցաբերեցին անսպասելի բարձր դիմադրողականություն։ Իրանի հոգևոր այս ուժերը ցուցաբերեցին բավականին լուրջ դիմադրողականության աստիճան, որը որ ոչ ոք չէր սպասում, հատկապես և՛ նախորդ հունիսյան պատերազմի, և՛ ամբողջ ռազմաքաղաքական և հոգևոր դասի ղեկավարության ոչնչացման ֆոնին»։

Մինասյանը շեշտում է, որ Իրանը հմտորեն օգտագործեց «ասիմետրիկ զսպման» իր լծակները՝ Հորմուզի նեղուցը, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները՝ թանկացնելով պատերազմի գինը հակառակորդի համար։ Սա ստիպեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից։ 

«Հասկանալի է, որ նախագահ Թրամփը փորձում է գտնել, այսպես կոչված, էքզիթ սթրատեջի, այսինքն՝ այս պատերազմից այս էտապում դուրս գալու հնարավորություններ»,- ասաց քաղաքագետը։

Խոսելով հակամարտության հնարավոր ազդեցության մասին Հարավային Կովկասի վրա, Մինասյանը նշել է, որ տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, փորձում են խուսափել հակամարտությանը ներքաշվելուց։ Ըստ նրա, այս համատեքստում խաղաղության օրակարգը չափազանց կարևոր դեր է խաղացել։ 

«Այն գործընթացները, այսպես կոչված, խաղաղության աջենդան, այս ծրագրի գոնե ֆորմալ իրագործումը կամ մթնոլորտը բավականին կարևոր դեր խաղաց»,- ասաց նա։

Սակայն քաղաքագետը զգուշացնում է, որ վտանգները դեռ պահպանվում են․ «Դա չի նշանակում, որ մենք երաշխավորված ենք այս կոնֆլիկտի հետագա էսկալացիայից։ Եթե Իրանում ավելի մեծ էսկալացիա լինի, Հայաստանի համար վտանգը կաճի տարբեր առումներով, սկսած նրանից, որ նաև Իրանը լրացուցիչ կոմունիկացիոն գիծ էր Հայաստանի համար մինչև այս պատերազմը»։

Մինասյանի կարծիքով՝ հակամարտության հետագա սրացումը կարող է ազդել նաև տարածաշրջանային խոշոր նախագծերի, ինչպիսին է, օրինակ, «Թրամփի ուղի» ծրագրի ճակատագրի վրա, քանի որ դրանց իրագործումը ուղղակիորեն կախված է Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումներից։

Մինասյանը նաև ընդգծեց, որ ԱՄՆ-ը փորձում է հակաիրանական կոալիցիայի մեջ ներգրավել ոչ միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, այլև ասիական խոշոր տերություններին՝ Չինաստանին և Հնդկաստանին, որոնք էներգետիկ լուրջ կախվածություն ունեն Պարսից ծոցի տարածաշրջանից։

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ Չինաստանում այս հակամարտությունը կարող են դիտարկել որպես պրոքսի պատերազմ իրենց և ԱՄՆ-ի միջև․ «Շատերը և՛ Միացյալ Նահանգներում, և՛ Իսրայելում, և՛ աշխարհի տարբեր կետերում թվում էր, թե դա իրագործվում է, բայց երբ որ ռազմական գործողություններն ավելի երկարաժամկետ բնույթ ստացան, նաև Չինաստանում, առավել ևս, երբ որ Իրանը ցուցաբերում է դիմադրողականության այս աստիճանը, նաև որոշ չափով հակված են դիտարկել դա արդեն որպես պրոքսի պատերազմ Իրանի միջոցով Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև»։

Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, ըստ քաղաքագետի, ստեղծում է փակուղի Միացյալ Նահանգների համար, որը ստիպված է լինելու կա՛մ գնալ հետագա, ավելի վտանգավոր էսկալացիայի, կա՛մ փնտրել փոխզիջումային լուծումներ՝ հաշվի առնելով Իրանի ցուցաբերած անսպասելի կայունությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան