Հայկական պրոդուկտը ԵՄ-ում պոտենցիալ ունի․ արտադրող․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քննարկվեցին արդի խնդիրները. ընդհանուր առմամբ դուրս բերվեցին և առաջ եկան այն խնդիրները, որոնց հանդիպում են արտադրողները արտահանման ժամանակ»,- ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո նշեց «Դարման» ընկերության համահիմնադիր Ռուզաննա Քարտաշյանը։

«Իհարկե, տրվեցին լուծումներ, առաջարկվեցին մոդելներ, որոնք, իրոք, համագործակցության դեպքում, կարող են արդյունավետ աշխատել և իրենց դրական նպաստն ունենալ ԵՄ շուկա արտահանման հարցում: Մենք արդեն իսկ մեկ տարի է՝ ունենք շուկա արտահանում: Այս ամեն ինչը կատարվել է, իհարկե, երկար աշխատանքի շնորհիվ:

Մեր ընկերությունը ոչ միայն սպասել է հնարավորությանը, որ կգա և այդ դեպքում կաշխատենք, այլ նախապես՝ ավելի արագ և հաջողակ լինելու համար, ձեռնարկվել են բազմաթիվ քայլեր. ունեցել ենք սերտիֆիկացումներ, որակավորումներ, ծրագրերի աջակցությամբ մասնակցել ենք բավականին մեծ միջազգային ցուցահանդեսների, որից և վերջապես ունեցել ենք մեր արդյունքը և համագործակցում ենք արդեն Ֆրանսիայում միջազգային ընկերության հետ»,- ասաց նա։

Նշենք՝ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել էր, որ ԵՄ-ն 50 մլն եվրո անհապաղ օգնություն կտրամադրի ՀՀ-ին, վաղը 10,000 ծաղիկների խմբաքանակը կլինի Լատվիայում։ Կլինի նաև ավելին։ Հայկական որոշ ապրանքների, մասնավորապես, գյուղմթերքի առևտուրը թեթևացնելու միջոցառումներ կձեռնարկվեն»։ Ըստ ֆոն դեր Լեյենի՝ տուժած ոլորտներին, ինչպիսիք են հայկական ծաղկի ոլորտը, գործնական աջակցություն է տրվում, հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջերս սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը կասկածելի մեղադրանքների պատճառով։ Նախատեսվում է, որ վաղը Լատվիա է ժամանելու 10,000 ծաղիկ, որին կհետևեն այլ խմբաքանակներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան