Բաքվում շինծու գործերով նիստում Ռուբեն Վարդանյանն իր թարգմանչին բացարկի միջնորդություն է ներկայացրել

Լուրեր

07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, Տեր Արամը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Այն նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նշվել է, որ նախորդ դատական ​​նիստում Ռուբեն Վարդանյանը միջնորդություն էր ներկայացրել Իսլամ Աղաքերիմովին բացարկ հայտնելու վերաբերյալ, որը նախկինում որպես թարգմանիչ մասնակցել է նախապատրաստական ​​դատական ​​նիստին: Իսլամ Աղաքերիմովը, սակայն, հրավիրվել է այսօրվա նիստին և մասնակցում է դատավարությանը:

Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբան Էմիլ Բաբիշովը դատարանին խնդրել են բավարարել առարկությունը։

Աղաքերիմովը նշել է, որ ինքը թարգմանել է դատարանի նախնական լսումների որոշումը, և որ այդ թարգմանության մեջ եղել է միայն մեկ մեխանիկական սխալ, որը չի ազդել որոշման էության վրա և որևէ փոփոխություն չի առաջացրել, ինչպես նաև չի վնասել դրա բովանդակությանը։

Մեկնաբանելով առարկությունը՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազության հանրային մեղադրանքի վարչության բաժնի վարիչ Նասիր Բայրամովը նշել է, որ պաշտպանական կողմը մի քանի անգամ այս միջնորդությունը ներկայացրել է դատարանին։ Քանի որ թարգմանիչը հարգելի պատճառներով չի կարողացել մասնակցել դատական ​​նիստերին, հնարավոր չի եղել պարզել նրա դիրքորոշումը վերոնշյալ հարցերի վերաբերյալ։ Այսօրվա նիստում թարգմանիչը հայտարարել է, որ սխալը տեխնիկական խնդիր է եղել, և որ ինքն այս սխալը գիտակցաբար չի թույլ տվել։

Բայրամովը նշել է, որ թարգմանչի դեմ առարկությունը կարող է համարվել հիմնավորված և բավարարվել, եթե դա Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերից մեկն է։ Սակայն թարգմանչի դեմ առարկության հիմքը չի հանդիսանում մեխանիկական կամ տեխնիկական սխալը։ Հետևաբար, նա դատարանին խնդրել է չբավարարել պաշտպանության կողմի առարկությունը թարգմանչի դեմ։

Կողմերին լսելուց հետո դատարանն առարկությունը չի բավարարվել։ Ընդգծվել է, թե դատավարության ընթացքում թարգմանչին առարկելու հիմքերը հատուկ սահմանված են քրեական դատավարության օրենսդրությամբ, և առարկությունը քննարկելիս այդ հիմքերը չեն հաստատվել Իսլամ Աղաքերիմովի նկատմամբ։

Այնուհետև լսվել են, այսպես կոչված, «տուժողների» ցուցմունքները։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է նոյեմբերի 20-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի