Իրանում ուսանողները խոշոր բողոքի ցույցեր են անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Իրանի մի քանի համալսարանների ուսանողներ հակակառավարական բողոքի ցույցեր են անցկացրել՝ հունվարին իշխանությունների կողմից  մասշտաբային ցույցերը դաժանաբար ճնշելուց հետո առաջին անգամ։

BBC-ն  հրապարակել է շաբաթ օրը մայրաքաղաք Թեհրանում գտնվող Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի տարածքում ցուցարարների երթի կադրերը։ Ավելի ուշ նրանց տեսել են կառավարության կողմնակիցների հետ բախվելիս։

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Թեհրանի այլ համալսարաններում, որտեղ ուսանողները հավաքվել են՝ հարգանքի տուրք մատուցելու անցյալ ամիս իշխանությունների կողմից սպանված հազարավոր մարդկանց հիշատակին։

Սա տեղի է ունենում ԱՄՆ-ի կողմից Իրանի շուրջ ռազմական ներկայությունն ավելացնելու ֆոնին։

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները երեքշաբթի օրը հանդիպել էին  Շվեյցարիայում և հայտարարել, որ առաջընթաց է գրանցվել Իրանի միջուկային ծրագիրը զսպելուն ուղղված բանակցություններում։

Չնայած արձանագրված առաջընթացին, Թրամփը հետագայում ասել էր, որ աշխարհը «հաջորդ, հավանաբար, 10 օրվա ընթացքում» կիմանա՝ արդյոք Իրանի հետ համաձայնագիր կկնքվի, թե ԱՄՆ-ն կձեռնարկի ռազմական գործողություններ։

BBC-ի կողմից ստուգված կադրերում երևում են հարյուրավոր ցուցարարներ, որոնք շաբաթ օրը խաղաղ երթով շարժվում են Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի տարածքից։ Ցուցարարները վանկարկել են «Մահ բռնապետին»։

Մաշհադում, որը Իրանի հյուսիս-արևելքում գտնվող երկրորդ խոշորագույն քաղաքն է, տեղի ուսանողները վանկարկել են. «Ազատությո՛ւն, ազատությո՛ւն» և «Ուսանողնե՛ր, գոռացե՛ք ձեր իրավունքների համար»։

Հստակ չէ, թե արդյոք որևէ ցուցարար ձերբակալվել է, թե ոչ։ Կան հաղորդագրություններ, որ կիրակի օրը շարունակվել են  բողոքի ցույցերը։

Հունվարյան բողոքի ցույցերը սկսվել էին տնտեսական դժգոհությունների պատճառով և շուտով տարածվել՝ դառնալով ամենամասշտաբայինը 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր։

ԱՄՆ-ում գործող Human Rights Activists News Agency-ն (Hrana) հայտարարել է, որ հաստատել է բողոքի այդ ալիքի ընթացքում առնվազն 7015 մարդու սպանությունը, այդ թվում՝ 6508 ցուցարարների, 226 երեխաների և կառավարության հետ կապված 214 անձանց: Վերջին տվյալները թարմացվել են փետրվարի 15-ին։

Hrana-ն նաև հայտարարել է, որ հետաքննում է ևս 11,744 մահվան դեպք։ Իրանական իշխանություններն անցյալ ամսվա վերջին հայտարարել են, որ սպանվել է ավելի քան 3100 մարդ, սակայն նրանց մեծամասնությունը անվտանգության աշխատակիցներ կամ «անկարգությունների» մասնակիցների կողմից հարձակման ենթարկված անցորդներ են։

Միաժամանակ, Իրանի իշխանությունները շարունակում են պատրաստվել ԱՄՆ-ի հետ հնարավոր հակամարտությանը։

Արտաքսված ընդդիմությունը համառորեն կոչ է անում նախագահ Թրամփին իրականացնել իր զգուշացումները և հարված հասցնել՝ հույս ունենալով, որ դա կբերի արագ իշխանափոխության, սակայն մյուս ընդդիմադիր խմբերը դեմ են արտաքին միջամտությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի