Հունգարիան վետո է դրել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների և Ուկրաինային վարկ տրամադրելու որոշման վրա

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունգարիան վետո է դրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու վերաբերյալ ԵՄ որոշումների վրա։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, գրում է ՌԲԿ-ն։

«Այսօրվա հանդիպման ժամանակ ես հստակեցրել եմ, որ մենք չենք աջակցում 20-րդ պատժամիջոցների փաթեթին և չենք թույլատրում այն։ Եվ ես հստակեցրել եմ, որ մենք չենք համաձայնի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ռազմական վարկ տալուն», – ասել է նա Բրյուսելում կայացած հանդիպումից հետո։

Սիյրտոն նշել է, որ Կիևը չպետք է «շանտաժի կամ վտանգի ենթարկի Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը՝ Բրյուսելի և հունգարական ընդդիմության հետ համաձայնության գալով»։

«Մինչև Ուկրաինան չվերականգնի նավթի մատակարարումները Հունգարիա, մենք մտադրություն չունենք աջակցելու Բրյուսելում որևէ որոշման, որը օգտակար կլինի Ուկրաինայի համար կամ կարևոր կլինի ուկրաինացիների համար։ Այսպիսով, նրանք հասանելիություն չեն ունենա ո՛չ ռազմական վարկին, ո՛չ էլ 20-րդ պատժամիջոցների փաթեթին։ Եվ սա կմնա այդպես այնքան ժամանակ, քանի դեռ նրանք խաղեր են խաղում մեզ հետ մեր էներգամատակարարման հարցում», – հավելել է նա։

Ավելի վաղ Եվրամիության  դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ ԵՄ դեսպանները, հավանաբար, չեն կարողանա հաստատել Ռուսաստանի դեմ ԵՄ հակապատերազմական պատժամիջոցների նոր՝ 20-րդ փաթեթը  փետրվարի 23-ին:

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի