ՀՀ և Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը

Լուրեր

18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
Բոլորը

Փետրվարի 23-ին Ժնևում, ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Անա Իսաբել Խավիերի հետ՝ քննարկելով երկկողմ համագործակցության խորացման, միջազգային հարթակներում փոխգործակցության և Հարավային Կովկասում վերջին զարգացումների հարցերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Պորտուգալիայի միջև ձևավորված դրական փոխգործակցությունը՝ վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Այս համատեքստում ընդգծվել է Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ընդհանուր շահերի ու արժեքների խթանմանն ուղղված փոխգործակցության կարևորությունը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերոջն է ներկայացրել այս տարի Հայաստանում հյուրընկալվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները և դրանց անցկացման հարցում ՀՀ տեսլականը:

Մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված ծրագրերին»,- ասվում է հաղորդագրությունում: