Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վտանգը մեծ է․ դիվանագիտական գործարքի շանսը նվազ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ-ի և Իրանի միջև սրվող հռետորաբանության և փոխադարձ սպառնալիքների ֆոնին իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ ռազմական սցենարի հավանականությունն այս պահին ավելի մեծ է, քան դիվանագիտական կարգավորման հեռանկարը։ Նրա խոսքով, ներկայիս լարվածությունը պայմանավորված է ոչ միայն միջուկային կամ հրթիռային ծրագրերով, այլև Իրանում վարչակարգի փոփոխությանն ուղղված ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմավարական նպատակներով։

«Ռազմական գործողությունների վտանգ կա, և այս պահին դա շատ ավելի գերակա է, քան դիվանագիտական գործարքի հնարավորությունը։ Այսինքն՝ շատ ավելի մեծ հավանականությամբ խնդիրը կլինի միջանկյալ կամ գուցե վերջնական ռազմական հանգուցալուծում, քան դիվանագիտական», – նշեց Պետրոսյանը Factor TV-ին տված հարցազրույցում։

Ըստ Արմեն Պետրոսյանի, լարվածության ներկայիս փուլն ուղեկցվում է հզոր տեղեկատվական և քարոզչական արշավով, որի հիմքում ընկած են անանուն աղբյուրներին հղումներով հրապարակումները։ Սա, նրա կարծիքով, ոչ թե բանակցային մարտավարություն է, այլ Իրանի դեմ նախապատրաստվող գործողության անբաժանելի մաս։

«Շատ մեծ է նաև գործընթացի հետ կապված քարոզչական աղմուկը, որը, ընդ որում, ավելի է բարդացնում և՛ ընդհանուր պրոցեսը, և միևնույն ժամանակ խճճում է ընդհանուր պատկերը իրավիճակի։ Ես կարծում եմ՝ սա ոչ թե բանակցային ռազմավարություն է, սա կոնկրետ Իրանի դեմ պլանավորված գործողության առանձին բաղադրիչ է։ Այսինքն, որպեսզի այդ գործողությունն էլ տեղի ունենա, դրա համար պետք է քարոզչական և տեղեկատվական բազա ստեղծվի։ Եվ այդ տեղեկատվական բազան հիմնականում ստեղծվում է հենց նման նյութերի հիման վրա», – ընդգծեց փորձագետը։

Փորձագետի վերլուծությամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքականության համար Իրանի միջուկային ծրագիրը կամ հրթիռային կարողությունները միջոց են, իսկ իրական ռազմավարական նպատակը Իրանում վարչակարգի փոփոխությունն է։

«Ռազմավարական նպատակը, թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Իսրայելի համար, ոչ թե միջուկային խնդիրն է, ոչ թե հրթիռների խնդիրն է, որոնք բանակցային օրակարգում են, այլ վարչակարգի փոփոխության խնդիրն է», – պարզաբանեց Պետրոսյանը։

Նրա խոսքով, այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է երկու գործոնի համադրում՝ ներքին ցույցերի ակտիվացում և արտաքին ռազմական հարված։ Տնտեսական պատժամիջոցներն, իրենց հերթին, էականորեն թուլացրել են Իրանի տնտեսությունը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ ներքին դժգոհությունների համար։

Խոսելով Իրանի դեմ ռազմական գործողությունների հավանականության և դրա ազդեցության մասին Հայաստանի և տարածաշրջանի վրա, Արմեն Պետրոսյանը նշեց, որ Ադրբեջանի ներգրավվածությունը հնարավոր է միայն լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի դեպքում․ «Ադրբեջանը նման արկածախնդրության չէր գնա՝ առանց ունենալու առնվազն Թուրքիայի համաձայնությունը», – նշեց նա։

Սակայն փորձագետը չբացառեց ամենավատ սցենարը, որի դեպքում Իրան-ԱՄՆ հակամարտությունը կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի՝ ներառելով Իրանի հարևան այն երկրները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ։ Այս պարագայում, ըստ նրա, Ադրբեջանը և Թուրքիան կարող են ներքաշվել հակամարտության մեջ, ինչը ուղղակի սպառնալիքներ կստեղծի Հայաստանի համար։

«Եթե լինի այդ տարածաշրջանային պատերազմը, այդ դեպքում արդեն այս մեր տարածաշրջանը, արևմտյան ուղղությունը դառնալու է ռազմական գործողությունների թիրախ», – կանխատեսեց Պետրոսյանը։

Չնայած դրան՝ փորձագետը կարծում է, որ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում իրավիճակը կառավարելի է, և լուրջ խոչընդոտներ չեն սպասվում, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածության շնորհիվ։ Նա նաև ակնարկեց, որ առաջիկայում հնարավոր են որոշակի «ստեղծագործ» և «փոխզիջումային» զարգացումներ խաղաղության գործընթացում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան