Կիևը հայտնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը՝ փետրվարի 26-27-ը

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ փետրվարի 26-27-ը նախատեսված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլ, հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան։ Նա, սակայն, ընդգծել է, որ ճշգրիտ ամսաթիվը դեռևս հաստատված չէ, գրում է Meduza-ն։

«Մենք այժմ նախապատրաստական ​​​​գործընթացում ենք։ Սա արարողակարգային հարց է, հասկանո՞ւմ եք։ Երբ, ով կգա և այլն։ Երեք կողմերն էլ պետք է միմյանց միջև համաձայնության գան այս հարցի շուրջ։ Չորս կողմերը, ըստ էության, ներառում է նաև հյուրընկալող կողմին», – լրագրողներին ասել է Բուդանովը։

Փետրվարի 22-ին ռուսական պետական ​​​​ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կարող են վերսկսվել Ժնևում փետրվարի 26-ին։

Բուդանովը նշել է, որ դեռևս մանրամասներ չկան Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ։ «Մենք բարձրացրել ենք այս հարցը», – ասել է նա՝ հավելելով, որ ռուսական կողմը դեռևս վերջնական պատասխան չի տվել։

Տարվա սկզբից ի վեր Ռուսաստանը և Ուկրաինան մի քանի փուլով բանակցել են ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Փետրվարի 17-18-ը Ժնևում կայացած վերջին փուլից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ իր թիմին հանձնարարել է «բարձրացնել» Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման հարցը։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆը փետրվարի 22-ին հայտարարեց, որ Պուտինի և Զելենսկիի միջև հանդիպման մասին կարող է համաձայնեցվել ԱՄՆ միջնորդությամբ հաջորդ երեք շաբաթվա ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի