Հետախուզվող Պողոսյանի հայտը Մոսկվայից․ ինչ հաշվարկ ունի նախկին պաշտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
Բոլորը

««Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը պարտադիր կմասնակցի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին։ Մենք մասնակցելու ենք միասնական ճակատով՝ մեծ կոսոլիդացիայով»,- «Քեթրինի Միհրան» մականունով հայտնի Միհրան Պողոսյանը կուսակցության 3-րդ համագումարին միացել էր տեսակապի միոջոցով։ ԴԱՀԿ նախկին ղեկավարը, որ 2019-ից հետախուզման մեջ է, հայտարարեց՝ պատրաստ են համագործակցել, ձեռք մեկնել ցանկացած հայի, բացի մեկ մարդուց։

«Երկու տարի առաջ հայտարարեցինք, որ մենք աշխարհում ոչ մի հայի հետ խնդիր չունենք, ձեռք ենք մեկնում բոլորին, այդ թվում՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներին։ Բոլորին՝ բացի մեկ անձից։ Նա, ով առայժմ զբաղեցնում է երկրի վարչապետի աթոռը»,- ասում է Պողոսյանը։

Իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը կարծում է՝ Միհրան Պողոսյանի մեկնած ձեռքն օդում է մնալու, իսկ նրա ղեկավարած ուժն այդքան պոտենցիալ չունի, որ իրենց իրական մրցակից դառնա։

«Միայն մեր ուժն է, որ Հայաստանի շահերից է գործում և խոսում։ Մյուս կողմում բոլորը Ռուսաստանում կապիտալ ունեցող, Ռուսաստանում պատսպարվող, Ռուսաստանի հետ միութենական պետության կազմում լինելու հեռանկարներ ունեցող մարդիկ են»,- նշեց Հակոբյանը։

Պողոսյանը մեկն է ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարված և որոնք ապաստան են գտել Ռուսաստանում։ ՌԴ-ն վերջիններիս Հայաստանին չի արտահանձնում։

«Միգուցե, նրանք պարզապես գործուղվում են Հայաստան, քաղաքական հայտ ներկայացնելու և իրագործելու այն պլանը, որի մասին բարձրաձայն բոլորը խոսում են, այնպես անել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չլինի իշխանություն, այլ լինեն այդ օլիգարխիկ, տարբեր գործարարներ, որպեսզի օլիգարխիկ իշխանությունը նորից վերադառնա Հայաստան, և Միհրան Պողոսյաններն էլ կկարողանան մենաշնորհային դիրք ունենալ Հայաստանում և չթողնել շնչել որևէ այլ բիզնեսի»,- ասաց պատգամավորը։

Իսկ Պողոսյանն ասում է՝ իրենց առաքելությունն է համարում «քշել նիկոլիզմը Հայաստանից»։ Կարծում է, որ Թրամփի ուղին լուրջ սպառնալիքներ է պարունակում, դրա իրագործմամբ Հայաստանը հայտնվում է թուրք-ադրբեջանական ծուղակում։

Իշխող ուժից ընդգծում են՝ Պողոսյանը թող սկզբում իր պարտավորությունները կատարի Հայաստանի առջև, այնուհետև քաղաքական հայտ ներկայացնի։ Հասմիկ Հակոբյանը համոզված է՝ ԴԱՀԿ նախկին ղեկավարն էլեկտորատ չունի, այլապես կուսակցությամբ կմասնակցեր ընտրություններին։

«Իրենք բոլորը ասում են, որ իրենք գալու են փոքր, ինչ-որ բլոկներով մասնակցելու են, միավորվելու են, որպեսզի Հայաստանի շահերից գործող ուժը՝ այսինքն «Քաղաքացիական պայմանագիր»-ը, չկարողանա նորից վերընտրվել»,- նշեց Հասմիկ Հակոբյանը։

Միհրան Պողոսյանը Ռուսաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում։ Կուսակցության կայքում հրապարակված կենսագրության մեջ նշվում է՝ շինարարական կազմակերպություն ունի: Հիմնադրել է նաև PGS ընկերությունը, որը, ըստ հրապարակված տեղեկության, ալկոհոլային խմիչքների մեծածախ առևտրով է զբաղվում։

Ինչ գործերով է հետախուզվում Միհրան Պողոսյանը

Պողոսյանին ՀՀ-ում մի շարք դրվագներով մեղադրանքներ են առաջադրվել։ Խոշոր չափերով գույքի հափշտակություն, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, ավելի քան մեկ միլիոն դոլարի փողերի լվացում։ 2023-ի մայիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց մեկ տոննա կոկաինի ներմուծման փորձ բացահայտելու մասին։ Պողոսյանին մեղադրանք առաջադրվեց նաև 250 միլիոն եվրոյի թմրամիջոցի մաքսանենգության գործով։

Պողոսյանը և Պանամայի փաստաթղթերը

ԴԱՀԿ նախկին ղեկավարի անունը կոռուպցիոն սկանդալների հետ էր կապվում նաև մինչև 2018-ի հեղափոխությունը։ Ամենաաղմկահարույց սկանդալը, որում շոշափվել է Միհրան Պողոսյանի անունը, 2016 թվականի «Պանամայի փաստաթղթերի» արտահոսքն էր։ Պողոսյանը, լինելով ԴԱՀԿ պետ, Պանամայում գրանցված երեք օֆշորային ընկերությունների բաժնետեր էր, շվեյցարական բանկերում այդ ընկերություններից երկուսի հաշիվները տնօրինելու բացառիկ իրավունք ուներ։

Երկար տարիներ Միհրան Պողոսյանին էին վերագրում նաև Հայաստան բանանի ներմուծման ոլորտում փաստացի մենաշնորհի ստեղծումն ու պահպանումը՝ իրեն պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերության միջոցով։ Դեռևս 2022-ին դատախազությունը դատարան է դիմել և պահանջել բռնագանձել Պողոսյանին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը.

-ՀՀ տարածքում գտնվող 15 անշարժ գույք կամ դրանց շուկայական արժեքը, շուրջ 3,5 միլիադր դրամ,
-Մասնակցություններ 6 իրավաբանական անձերում,
-Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 710 մլն 839 հազար 400 դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,
-456 մլն 628 հազար 637 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 6 մլրդ 141 մլն 24 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։

Եվգենյա Համբարձումյան