Թուրքիան պնդում է, թե ՌԴ-ն նվազեցրել է Ուկրաինայի նկատմամբ տարածքային պահանջները

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան զիջի իր արևելյան Դոնբասի ամբողջ շրջանը, բայց պատրաստ կլինի սառեցնել հակամարտությունը երկրի հարավում՝ ներկայիս առաջնագծի երկայնքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, գրում է France 24-ը։

Ռուսաստանը գրավել է Ուկրաինայի տարածքի մոտ մեկ հինգերորդը և պնդում է, որ բռնակցել է երկրի հինգ շրջանները՝ Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն, ինչպես նաև Ղրիմը, որը բռնակցել էր դեռևս 2014 թվականին։

Այս տարի Ստամբուլում կայացած խաղաղության բանակցությունների ժամանակ Ռուսաստանի բանակցողները պահանջել էին, որ Ուկրաինան ամբողջությամբ դուրս գա այդ շրջաններից՝ որպես նախապայման 2022 թվականին Ռուսաստանի ներխուժմամբ սկսված հակամարտության դադարեցման համար։ Սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև գագաթնաժողովից հետո Մոսկվան նվազեցրել է իր պահանջները, պնդում է Ֆիդանը։

«Այժմ նրանք հրաժարվել են այդ պահանջից և մնում են շփման գծում՝ բացառությամբ մեկ շրջանի։ Ներկայում կա նախնական համաձայնություն Դոնեցկի 25-30 տոկոսի վերադարձի և Զապորոժիեում ու Խերսոնում շփման գծի պահպանման վերաբերյալ»,- ասել է Ֆիդանը TGRT Haber-ին տված հարցազրույցում։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ հստակ չէ, թե ում միջև էր այդ համաձայնությունը։ Ուկրաինան բազմիցս մերժել է տարածքային զիջումները, չնայած նախագահ Վլադիմիր Զելենսկին նախկինում հայտարարել էր, որ Կիևը պետք է ապահովի հողերի վերադարձը դիվանագիտական ​​ճանապարհով, այլ ոչ թե մարտադաշտում։

Ռուսաստանը Ղրիմի նկատմամբ լիակատար վերահսկողություն ունի 2014 թվականից ի վեր, արդեն գրավել է նաև գրեթե ամբողջ Լուգանսկի մարզը։

Ռուսաստանի դիրքորոշման ակնհայտ փոփոխության մասին ավելի վաղ հաղորդվել էր անանուն պաշտոնյաների ճեպազրույցների հիման վրա։

Վերջին ամիսներին Թուրքիան Ստամբուլում հյուրընկալել է Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների երեք փուլ, որոնք չեն հանգեցրել փակուղուց դուրս գալուն։ Չնայած հինգշաբթի Կիևի վրա զանգվածային, որը խլել է առնվազն 23 մարդու կյանք և ավելի է խափանել խաղաղության հասնելու առաջընթացը, Ֆիդանը ողջունել է որոշ դիվանագիտական ​​​​շարժերը։

Թուրք պաշտոնյան, միաժամանակ, ընդունել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի հրաժարվել իր տարածքից, այդ թվում՝ ուժեղ ամրացված տարածքից, որը կարող է Ուկրաինային խոցելի դարձնել։

«Երբ այդ տարածքը հանձնվի, մնացած տարածքը ռազմավարական առումով մի փոքր դժվար կլինի պաշտպանել։ Բայց երբ հաշվի ենք առնում անվտանգության մեխանիզմներն ու երաշխիքները, պետք է դիտարկել, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի