ՏԱՐԱԿԱՐԾԻՔ. «Սասնա ծռերի» գործողություններն ապստամբությո՞ւն, թե՞ քաղաքական գործընթաց գեներացնելու փորձ. ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2016 թվականի հուլիսի 17-ին իրենց «Սասնա ծռեր» կոչող զինված խմբավորումը գրավեց Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը: Խմբի 30-ից ավել անդամներ, բեռնատար մեքենայով կոտրելով ՊՊԾ գնդի դարպասները, ներս էին մտել, գրավել զորամասը և պատանդ պահել ոստիկանների, որոնց թվում էին նաև ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Այնուհետև խումբը հայտարարեց, որ սկսել է զինված ապստամբություն՝ կոչ անելով ժողովրդին միանալ իրենց: Խմբավորման անդամները ներկայացրին քաղաքական պահանջներ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարական, ազատագրված տարածքների հանձնման բացառում, Հայաստանում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, անցումային կառավարության ձևավորում և այլն:

Չնայած այս պահանջներից որևէ մեկը իշխանությունները չկատարեցին, սակայն մոտ երկու շաբաթ գունդը գրավված պահելուց հետո խմբավորման անդամները վայր դրեցին զենքերը և հանձնվեցին իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդի գրավման հետևանքով զոհվեցին ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը, գնդի գրավման օրը վիրավորում ստացավ նաև ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, որը մոտ մեկ ամիս անց հիվանդանոցում մահացավ:

Խմբի գրավման ընթացքում տարբեր աստիճանի հրազենային վիրավորումներ ստացան նաև «Սասնա ծռեր» խմբավորման մի քանի անդամներ: ՊՊԾ գնդի գրավման հետ կապված մինչ օրս էլ շարունակվում են բուռն քննարկումները. «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունը դասական առումով ապստամբությո՞ւն էր, թե՞ ոչ:

Թեմային շուրջ Factor.am-ը զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, սահմանադրագետ Արտաշես Խալաթյանի և փաստաբան Հարություն Բաղդասարյանի հետ:

 

Շողիկ Գալստյան