Ինչ ունեցվածքի տեր են Գյումրիի քաղաքապետի աթոռի հավակնորդները

Լուրեր

30.03.2025 | 22:01
Ընտրական գործընթացներում արձանագրվել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ․ ՄԻՊ
30.03.2025 | 21:53
Սարիկ Մինասյանի բնակության թաղամասի ընտրատեղամասում նրա քվեաթերթիկը պատռել են
30.03.2025 | 21:38
Լարված իրավիճակ 31/69 ընտրատեղամասում. արդեն 1,5 ժամ է` քվեատուփը չի բացվել
30.03.2025 | 21:29
Ճնշում կար, էլ հարբած, էլ տկար, ուղարկում էին. Սարիկ Մինասյանի և Կարեն Սիմոնյանի թիմակիցները մեղադրում են միմյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 21:25
ժամը 20։00-ի դրությամբ նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում. ոստիկանություն
30.03.2025 | 21:22
Ինչո՞ւ են 1 համարի օգտին քվեաթերթիկները ծալած, կարծում եմ՝ նշան կա. Սոնա Աղեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 21:18
31/46 ընտրատեղամասում չեն կողմնորոշվում` ով որտեղ նստի, որպեսզի սկսեն քվեների հաշվարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 21:15
Վայ զգույշ, չեխական սերվիսը. քաղաքացիների արձագանքը` քվեատուփի ընկնելուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 21:08
Ոստիկաններին կանչեք. գոռգոռոցներ 31/70 ընտրատեղամասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 21:05
Նախնական տվյալներով՝ Փարաքար և Գյումրի համայնքներում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը․ ԿԸՀ
30.03.2025 | 20:56
Վիճաբանություն` Մերձավանի 14/07 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամների և անկախ դիտորդի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 20:02
Փարաքարում մեկնարկել է քվեների հաշվարկը․ ՈՒՂԻՂ
30.03.2025 | 20:01
Գյումրիում քվեարկությունն ավարտված է, սկսվել է քվեների հաշվարկ. ՈւՂԻՂ
30.03.2025 | 20:00
Ինչու՞ էին սա անում 2003-ին` գիտեմ, ինչու՞ են անում 2025` մոտիվացիան չգիտեմ. Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 19:51
Ով կզբաղեցնի Գյումրիի համայնքապետի պաշտոնը․ սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում մարտի 30-ին կայանալիք արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Factor.am-ն ուսումնասիրել է «հայրաքաղաքի» քաղաքապետի աթոռին հավակնող թեկնածուների ունեցվածքն ու հաշվել փողերը։

Ամենաուշագրավը, թերևս, Հայաստանի Կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանի հայտարարագիրն է։ Սոցիալական հավասարության գաղափարախոսությամբ հայտնի կուսակցության ցուցակով առաջադրված  Ղուկասյանը, որն այս պահին գործազուրկ է, հայտարարագրել է 588 քմ մակերեսով առանձնատուն Գյումրիում, ևս 1 բնակելի տուն՝ հողամասով, 1 առևտրի համալիր, 2005 թ-ի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա։

Տարօրինակ է, բայց 8 մլն դրամ և ավելի արժողության թանկարժեք գույքերի բաժնում Ղուկասյանը 6 իր է նշել, որոնց արժեքը, սակայն շատ ավելի պակաս է, մասնավորապես՝ ոսկյա ժամացույց՝ 1․2 մլն դրամ, ադամանդե մատանի՝ 1 մլն դրամ, ոսկյա ապարանջան՝ 650 հազար դրամ, ադամանդե մատանի՝ 1․5 մլն դրամ, ոսկյա խաչ ապարանջան՝ 1 մլն դրամ, ժամացույց՝ 1․3 մլն դրամ։  Ղուկասյանի խնայողությունը 4 մլն դրամ, 6000 եվրո, 3500 դոլար է։

Վ․Ղուկասյանը միայն 1 եկամուտ է նշել՝ 530 հազար դրամ կենսաթոշակ, թեև նա «Ալեքպոլ» ՍՊԸ-ի 50% բաժնետեր է: Ընկերության մյուս մասը պատկանում է Ղուկասյանի եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին։ Այս ընկերությունը զբաղվում է անշարժ գույքը վարձակալության հանձնելով, բայց, փաստորեն, Ղուկասյանը շահաբաժին չի ստացել։

Ղուկասյանը, հիշեցնենք, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով մեղադրյալ է՝ իր ընտանիքի անդամների հետ միասին։ Գլխավոր դատախազությունը պահանջում է նրանցից բռնագանձել 17 անշարժ գույք, 1 ավտոմեքենա, մոտ 4.5 մլն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 218 մլն դրամ էլ՝ որպես ապօրինի եկամուտ: Գործը Հակակոռուպցիոն դատարանում է, հաջորդ նիստը՝ ապրիլի 11-ին։

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի («Հանրապետություն» կուսակցություն, «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն) քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը Գյումրիում ունի բնակելի տուն՝ կից հողամասով, ևս 2 հողամաս և շինություն, Լոռու Վահագնի գյուղում՝ 3 հողամասեր՝ ընդհանուր մոտ 2 հա։

Բարսեղյանն ունի 2006, 2012, 2018 թթ․ արտադրության 3 «Ֆորդ» ավտոմեքենա։ Նա հայտարարագրել է սեփական գծանկարների հավաքածու՝ 22 մլն դրամ արժողությամբ, գրքերի հավաքածու՝ 18․5 մլն դրամ, հնաոճ իրերի հավաքածու՝ 9 մլն դրամ և մետաղադրամների հավաքածու 8 մլն դրամ։  

Որպես ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ծրագրերի ղեկավար՝ Լ․ Բարսեղյանը ստացել է 4․5 մլն դրամ աշխատավարձ, «Լևոն Բարսեղյան» ԱՁ-ից՝ 9․7 մլն դրամ, Youtube-ի գովազդից՝ 1736 դոլար եկամուտ, եղբորից՝ Արմեն Բարսեղյանից, ստացել է 3․6 մլն դրամ նվիրատվություն։ Եվս մեկ գումարային նվիրատվություն ստացել է Սամվել Ագիկյանից՝ 400 հազար դրամ։ Բարսեղյանի խնայողությունները կազմում են 29 մլն դրամ, 4200 եվրո, 3530 դոլար և 58 ֆիլիպինյան պեսո։

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի («Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություն, «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցություն) թեկնածու Կարեն Սիմոնյանը Գյումրիում ունի 120 քմ մակերեսով բնակարան, 3 արտադրամասեր, 1 կաթսայատուն, և պահեստ՝ մոտ 4000 քմ մակերեսով։ Նա վարում է BMW X5 DRIVE մակնիշի ավտոմեքենա։ Սիմոնյանը «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ի սեփականատերն ու տնօրենն է (100%)՝ աշխատավարձը 2․4 մլն դրամ, «Կումայրի գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրը (50%), որից ստացել է 6․1 մլն դրամ շահաբաժին, և «Էկոնովա» ՍՊԸ-ի հիմնադիրը (100%)։ Իր հայտարարագրած նման սուղ եկամուտների պարագայում Սիմոնյանը բավականին զգալի գումար է կուտակել՝ 1 մլն դրամ անկանխիկ և կանխիկ՝ 150 մլն դրամ, 150 հազար դոլար, 8000 եվրո և 980 հազար ռուբլի։

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության թեկնածու Արտյոմ Թումանյանը, որ «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» ՀԿ-ի նախագահն է, որևէ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն նշել է, որ վարձով տրված բնակարանից ստացել է 554 դոլար եկամուտ։ Նա «Արդշինբանկում» ունեցած իր 3 ավանդներից ստացել է ընդհանուր 360 հազար դրամ, Դավիթ Թումանյանից՝ որպես նվիրատվություն՝ 130 հազար դրամ, իսկ տերմինալով մուտքի արդյունքում ստացել է ևս 2 հատ նվիրատվություն՝ 1․2 մլն դրամ և 2 մլն դրամի չափով։ Թումանյանի ֆինանսական միջոցները 10 մլն դրամ են։

«Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակի առաջին համար Ռուբեն Մխիթարյանի առանձնատունը Ջրվեժում է՝ 340 քմ մակերեսով։ Նրան է պատկանում «ՎաՌուվի» ՍՊԸ-ն, որից ստացել է 3 մլն դրամ աշխատավարձ և մոտ 44 մլն դրամ շահաբաժին։ Մխիթարյանը հայտարարագրել է 41 մլն դրամ և 67 հազար դոլար կանխիկ գումար։

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի («Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցություններ) քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը, որ ներկայում ԱԺ-ի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, հայտարարագրել է Գյումրիում 534 քմ մակերեսով առանձնատուն, 2 հողամաս՝ ընդհանուր 1․1 հա, Երևանում 2 բնակարան՝ 53-ական քմ, և ավտոկայանատեղի։ Ազգային ժողովից նա ստացել է 569 հազար դրամ աշխատավարձ, կանխիկ ունի 190 մլն դրամ և 20 հազար դոլար։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության թեկնածու Արտյոմ  Ղարաղազարյանը անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն 6 ավտոմեքենա ունի, այդ թվում՝ բեռնատար, կցորդ և ավտոբուս։ Նա «Բնաքար Տուֆ» ՍՊԸ-ից ստացել է 104 հազար դրամ աշխատավարձ, իսկ ֆինանսական միջոցները միայն 210 հազար դրամ են։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ներկայում Գյումրիի ավագանու անդամ Կարեն Մալխասյանը հայրենի քաղաքում ունի առանձնատուն՝ 320 քմ մակերեսով, կանխիկ 4․8 մլն դրամ, իսկ եկամուտ նա չի հայտարարագրել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ներկայում Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն ունի բնակարան Գյումրիում՝ 99 քմ մակերեսով, 2 MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: Նա Միասնական սոցիալական ծառայությունից ստացել է մոտ 5 մլն դրամ աշխատավարձ, իսկ Գյումրու համայնքապետարանից՝ 497 հազար դրամ, «Ակբա բանկից» վերցրել է գյուղատնտեսական 2 վարկ՝ 3․3 մլն դրամ։ Մինասյանի ֆինանսական միջոցները 19 մլն դրամ, 3500 եվրո, 6000 դոլար են։ Նա նաև «Ակբա բանկի» 20 հատ 200 հազար դրամանոց պարտատոմս ունի։

 

Գայանե Խաչատրյան