ԱԳՆ-ն մերժել է տրամադրել խաղաղության համաձայնագրի տեքստը՝ առաջարկելով լսել Նիկոլ Փաշինյանի ելույթը

Լուրեր

02.04.2026 | 18:08
Պատրաստ ենք բոլոր սցենարներին` նաև չգրանցելու. որևէ հակաիրավական գործողություն չենք անում. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:04
Թիվը չենք ասելու, բայց մտքներովդ ինչ անցնում է մի քանի զրո հետևից հանեք․ Օրբելյան՝ ՀԷՑ-ի գնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:02
«Անդրանիկը» նվաճեց Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:53
ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
02.04.2026 | 17:44
Ղազինյանի պնդմամբ՝ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:37
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ուֆայի «Բաշնեֆտ» նավթավերամշակման գործարանին
02.04.2026 | 17:29
Դատարանը ֆիքսել է, որ Ղազինյանը և այլ քաղաքացիներ ազատվել են սխալ, ինձ մեծ գումար է փոխհատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:23
Ըստ ՔԿ-ի ՝ Սամվել Կարապետյանի դատական նիստին ու ակցիային մասնակցելու համար 204 և 300 հազար դրամ են փոխանցել
02.04.2026 | 17:17
Ֆրանսիայի առաջնության 10 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները ՊՍԺ-ից են
02.04.2026 | 17:09
Ողջունում ենք  Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու քայլերը. Թուրքիայի փոխնախագահը՝ Բաքվում
02.04.2026 | 17:00
Մակրոնը անիրատեսական է համարում Հորմուզի նեղուցի ազատագրման ռազմական գործողությունը
02.04.2026 | 16:49
Իմ խնդրանքը ձեզ, հարցրեք՝ տղամարդավարի պատրա՞ստ եք ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 16:48
ՊԵԿ հարկային տեսուչը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ․ գործը դատարանում է
02.04.2026 | 16:42
Հայ գործընկերները շատ մոտ են այն կետին, երբ մենք ստիպված կլինենք վերակառուցել մեր տնտեսական հարաբերությունները ՀՀ-ի հետ. Օվերչուկ
02.04.2026 | 16:33
Ամենաշատ գումար վաստակած բռնցքամարտիկները պատմության մեջ
Բոլորը

Արտաքին գործերի նախարարությունը մերժել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարարական կազմակերպությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի տեքստը՝ առաջարկելով լսել Ազգային ժողովում խաղաղության պայմանագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ելույթը։

Այս մասին բարձրաձայնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Արաքս Մելքոնյանը։

«Դե ինչ ասեմ՝ համաձայնագրի տեքստը տեսել են որոշ արտոնյալներ, ոմանք՝ մասամբ, իսկ այ ՄԵՐ պետությանը, մեր ու մեր երեխաների իրավունքներին ու ապագային վերաբերող այս կարևոր փաստաթղթին մենք չենք կարող ծանոթանալ, միայն կարող ենք լսել ինչ-որ պարզաբանումներ՝ հակասական ու ամեն ինչ ոչնչի մասին տեքստեր։ Նորից մեզնից գաղտնի «ինչ պետք է բանակցել են» տրամաբանությամբ են առաջնորդվում այս մարդիկ, անհաշվետու ու անպատասխանատու»,- Facebook-ի իր էջում գրել է Արաքս Մելքոնյանը։

Factor TV-ի հետ զրույցում Մելքոնյանն ասաց, որ ինքը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին հղում կատարելով, պահանջել է համաձայնագրի նախագծի ամբողջ տեքստը, և ԱԳՆ-ի կողմից տրամադրված պատասխանը ոչ այլ ինչ է, քան մերժում։

«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք որ Նիկոլ Փաշինյանը սույն թվականի փետրվարի 12-ին Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Ձեր կողմից բարձրացված հարցին»,- ԱԳՆ-ի պատասխանն ընթերցեց Մելքոնյանը՝ հավելելով, որ կից ուղարկվել է նաև տեսագրության հղումը։

Այսինքն՝ համաձայնագրի տեքստը չտրամադրելով՝ ԱԳՆ-ն անգամ որևէ գաղտնիքի հղում չի կատարել, ուստի՝ առկա չէ հայցվող փաստաթուղթը չտրամադրելու հիմք։ Էական է նաև այն հանգամանքը, որ խոսքն արդեն իսկ պատրաստ և համաձայնեցված, ըստ էության՝ այլևս փոփոխման ոչ ենթակա փաստաթղթի մասին է։ Այդ մասին վկայում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»,- Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝

  1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:
  1. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Սահմանադրի կամքն իր արտացոլումն է գտել նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում։ Այս օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։ Տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում:

Նույն օրենքի 8-րդ մասով սահմանվում են տեղեկատվության ազատության սահմանափակումները։ Ըստ այս հոդվածի՝ տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա 1) պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, 2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը. 3) պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ. 4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք). 5) խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։ Օրենքով սահմանվում է նաև, որ եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:

Օրենքի 9-րդ հոդվածով սահմանվում է տեղեկատվության տրամադրման կարգը և ժամկետները։ Ըստ այս կարգավորման՝ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում։

Տվյալ դեպքում ակնհայտ է,որ Արաքս Մելքոնյանի կողմից հայցվող փաստաթուղթը որևէ հրապարակային աղբյուրում հրապարակված չէ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը չի կարող փոխարինել հայցվող փաստաթղթին, հետևաբար՝ վերը նշված կարգավորումները հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ ԱԳՆ-ն խախտել է օրենքը՝ չտրամադրելով հայցվող տեղեկությունը, որը գաղտնիք չի պարունակում և մինչև այս պահը որևէ հրապարակային աղբյուրում հրապարակված չէ։

Factor TV-ն ԱԳՆ-ից մեկնաբանություն չկարողացավ ստանալ, թե ինչու է այս կառույցը խախտել օրենքը․ ԱԳՆ խոսնակի հեռախոսահամարն անհասանելի էր։

Արաքս Մամուլյան