Կրասարում 270 գլուխ կով վարակված է բրուցելոզով, նախարարությունում աշխատանքային խումբ է ձևավորվել

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Կրասար բնակավայրի ֆերմերներն ահազանգում են, որ շուրջ 270 գլուխ կով վարակված է բրուցելոզով։

Ֆերմեր Բաբկեն Սահակյանը Factor.am-ին հայտնեց, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային տեսուչները փետրվարին խոշոր եղջերավոր անասուններից արյան անալիզ են վերցրել, որի արդյունքում իր անասնաֆերմայում բրուզելոզ է հաստատվել։

«50 գլուխ կովից 37-ի մոտ բրուցելոզ է հաստատվել։ Սաղ գեղին կա, մենակ մերը չէ, ով 10 հատ կով ունի, 10-ի մոտ էլ բրուցելոզ են հաստատել»,- ասաց ֆերմերը։

Կրասարի բնակիչներն ասում են՝ անասնապահությունն իրենց ապրուստի հիմնական միջոցն է։ Ըստ գյուղացիների՝ բրուցելոզը գյուղի ոչ մի անասնաֆերմա չի շրջանցել:

Բրուցելոզ հաստատվել է նաև ֆերմեր Կորյուն Հովհաննիսյանի խոշոր եղջերավոր անասունների մոտ։ Նրա փոխանցմամբ՝ իր ֆերմայից 39 խոշոր եղջերավոր կենդանուց նմուշառում են վերցրել, 33-ի մոտ բրուցելոզ է հայտնաբերվել։ Ֆերմերը, սակայն, չի հավատում լաբորատորիայի պատասխաններին։ Նա նաև նկատում է, որ դեկտեմբերին կենդանիներից դարձյալ նմուշառում էին վերցրել, բայց կովերի մոտ ոչ մի վարակիչ հիվանդություն չէր հաստատվել:

«Դեկտեմբերին արյուն են վերցրել ու ասել, որ քո անասունները մաքուր են: Փետրվարին նորից են եկել, մտել իմ ֆերմա, արյուն են վերցրել ու երկու օր հետո ասում են՝ հիվանդություն կա: Կովերը մի ամիս է՝ նույն տեղում կապած են, դուրս չեն եկել, որտեղի՞ց էդ հիվանդությունը: Դուք լինեք իմ տեղը կհավատա՞ք: Չեմ տեսել այս արյունը տարե՞լ են լաբորատորիա, թե՝ ոչ: Հենց իմ ֆերմայից դուրս են եկել, իմ իրավունքները սահմանափակվել են, չգիտեմ՝ ուր են տարել, ստուգե՞լ են, չեն ստուգել»,-տարակուսեց անասնապահը։

Ֆերմերի խոսքով՝ պատկան մարմիններն իրենց ասել են, որ բրուցելոզով վարակված կենդանիները պետք է հարկադիր սպանդի ենթարկվեն:

«Մի կգ միսը սպանդանոցը 500-600 դրամով է ուզում: Մի կովն առել եմ 1 մլն 200 հազար դրամ, էդ կովը մորթեցի, վաճառեցի, գումարը 100 հազար դրամ փող է կազմելու։ Հիմա վատ շրջան է, կովը ծնել է, վրեն միս չկա, ոսկոր է: Ամբողջ տարին չարչարվել ենք, վարկով փող ենք վերցրել կեր ենք առել, սպասում ենք, որ կովը ծնի, հորթն ու կաթը վաճառենք, գումար աշխատենք, գալիս ասում են՝ հիվանդ է, պետք է հարկադիր մորթի ենթարկես»,- դժգոհեց Կորյուն Հովհաննիսյանը։

Կրասարում արձանագրված բրուցելոզի դեպքերի հետ կապված էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը Factor.am-ին հայտնեց, որ այժմ ձևավորվել է աշխատանքային խումբ։ Նա մանրասնեց, որ աշխատանքային խմբի շրջանակներում մարզային այցեր են նախատեսված։

«Վնասի փոխհատուցման մասով նշեմ, որ բոլոր սցենարներն էլ նախարարությունում քննարկվում են»,- հավելեց նախարարի մամուլի քարտուղարը։

 

Մանյա Պողոսյան