Որ երկրներում է կիրառվում համընդհանուր հայտարարագրումը 

Լուրեր

08.04.2025 | 21:27
Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2025 | 21:15
ՀՀ-ում Ղարաբաղի հարցի պատճառով երբեք իշխանափոխություն չի եղել․ Լաուրա Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2025 | 21:08
Ի՞նչ է նշանակում ջախջախիչ պարտություն. Արմավիրի մարզպետը` Փարաքարի ընտրության արդյունքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2025 | 21:06
Էրդողանը դատի է տվել Թուրքիայի ընդդիմության առաջնորդին և 13 հազար դոլար պահանջել
08.04.2025 | 20:58
Դեպի օդ կրակոցներ են, բացի մի դեպքից, բայց չեմ ասում, որ դրանք նշանակություն չունեն. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2025 | 20:55
Ինչպես Փաշինյանը ավտոշարասյունով եկավ ՔՊ գրասենյակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2025 | 20:46
Վազգեն Թևանյանն առանց գոտեմարտի հռչակվեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
08.04.2025 | 20:45
«Վարորդը քնել է ղեկին, բժիշկն ամրակապված չի եղել»․ վարկածներ՝ շտապօգնության մեքենայի վթարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2025 | 20:34
Փայլուն արդյունքների համար հրաժարական չեմ տալու. Շիրակի մարզպետը` Գյումրիի ընտրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2025 | 20:30
Ժողովրդավարությունը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է ընտրություններով․ Հասմիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2025 | 20:14
Իլոն Մասկն անձամբ փորձել է համոզել Թրամփին չեղարկել մաքսատուրքերը․ The Washington Post
08.04.2025 | 20:00
ՌԴ-ն Հայաստանի համար երաշխավոր էր, բայց երբեք իրեն Ղարաբաղի երաշխավոր չի համարել․ Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2025 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը ռեկորդային՝ 1 տրիլիոն դոլար կհատկացնի ռազմական կարիքների համար
08.04.2025 | 19:36
Հաքերային հարձակում՝ հայաստանյան 50 ՀԿ-ների վրա․ ԵՄ-ն զգուշացնող նամակ է ուղարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2025 | 19:29
Ըմբիշ Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է
Բոլորը

2024 թվականի ընթացքում վարձու աշխատանք իրականացրած քաղաքացիները պարտավոր են իրենց եկամուտների և ծախսերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնել Պետական եկամուտների կոմիտե։ Հաջորդ տարվանից արդեն հայտարարագիր կներկայացնեն բոլորը՝ անկախ նրանից՝ եկամուտ ունեն, թե ոչ։ 

Factor TV-ն ուսումնասիրել է՝ որ երկրներում է արդեն գործում համընդհանուր հայտարարագրման պահանջն ու ինչպիսին են դրանց պայմանները։ 

Այսպես․ օրինակ Ամերիկայի Միացյալ նահանգներում համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդրվել է ավելի քան մեկ դար առաջ՝ 1915 թվականին։ Եկամուտների մասին հայտարարագիր պետք է ներկայացնեն Միացյալ նահանգների այն քաղաքացիները կամ բնակիչները, որոնք ունեն սահմանված շեմից ավելի եկամուտ: Գույքը հայտարարագրելու կարիք չկա, քանի որ հարկային մարմիններն արդեն իսկ ունեն այդ տեղեկատվությունը։ Հայտարարագիր կարելի է չլրացնել այն դեպքում, եթե անձի տարեկան եկամուտը ցածր է սահմանված շեմից, և նա չունի լրացուցիչ հարկման ենթակա եկամուտ։ԱՄՆ-ում քաղաքացիները սովորաբար հաշվապահ են վարձում, որպեսզի նա լրացնի իրենց հայտարարագիրը։

Գեմանիայում ոչ բոլոր ֆիզիկական անձինք են պարտավոր հայտարարագիր լրացնել։  Հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը կախված է եկամտի տեսակից, չափից և անձի հարկային կարգավիճակից:  Անձը պարտադիր հայտարարագրում պետք է իրականացնի, եթե բնակվում է Գերմանիայում կամ գտնվում է Գերմանիայում ավելի քան վեց ամիս, ու աշխատավարձը գերազանցում է չհարկվող եկամտի շեմը։ 2024 թվականին չհարկվող եկամտի շեմը տարեկան 11,604 եվրոն է միայնակ քաղաքացիների համար, իսկ ամուսնացած զույգերը ներկայացնում են համատեղ հարկային հայտարարագիր, նրանց դեպքում էլ չհարկվող եկամտի շեմը կազմում է 23,208 եվրո։ Ընկերություններում աշխատողները միշտ չէ, որ պարտավոր են հայտարարագրեր ներկայացնել, քանի որ գործատուներն են նրանց հարկերը վճարում։ Հայտարարագիր պետք է լրացնեն նաև նրանք, ովքեր հիմնական աշխատավարձային եկամուտներից բացի ունեն այլ եկամուտներ։

Ֆրանսիայում 1917 թվականին քաղաքացիներին առաջին անգամ պարտավորեցրին անձամբ ներկայացնել իրենց եկամուտների մասին տարեկան հայտարարագիր, որպեսզի հարկային մարմինները կարողանան ճշգրիտ հաշվարկել յուրաքանչյուրի պարտավորությունները։ Այդ ժամանակից ի վեր հարկային հայտարարագրումը աստիճանաբար դարձել է ավելի մանրամասն ու պարտադիր ավելի լայն շրջանակների համար՝ ներառելով տարբեր եկամտի աղբյուրներ։

Այսպիսով՝ Ֆրանսիայում բոլոր ֆիզիկական անձինք, ովքեր ունեն հարկվող եկամուտ կամ Ֆրանսիայի հարկային ռեզիդենտ են, պարտավոր են ներկայացնել եկամուտների հայտարարագիր։ Նույնիսկ եթե եկամուտ չունես, պետք է լրացնես զրոյական հայտարարագիր։  

Ռուսաստանում 1991 թվականին՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ընդունվեց նոր հարկային օրենսգիրք, որով ներդրվեց տարեկան եկամուտների հայտարարագրման համակարգը։ Այսօր այն պարտադիր է որոշակի եկամտային շեմից բարձր անձանց, ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր ունեն լրացուցիչ եկամտի աղբյուրներ օրինակ՝ վարձակալությունից, բաժնետոմսերից, արտասահմանյան եկամուտներից և այլն։ Եկամուտների հայտարարագիր ներկայացնում են մշտական բնակիչները և նրանք, ովքեր 6 ամիս և ավելի գտնվում են ՌԴ-ում։ Նրանք հայտարարագրում են  եկամուտ անշարժ գույքի վաճառքից, ոչ մերձավոր ազգականների կողմից նվիրաբերված գույքը, մատուցած ծառայություններից եկամուտը, վիճակախաղերից շահումները, օտարերկրյա աղբյուրներից ստացած եկամուտները։ Եթե անձը աշխատում է պայմանագրով և նրա աշխատավարձն արդեն իսկ հարկվում է, այլ եկամուտներ էլ չունի, նա կարող է հայտարարագիր չլրացնել։ 

Լիտվայում  ևս ֆիզիկական անձինք սկսել են տարեկան հարկային հայտարարագիր ներկայացնել իրենց եկամուտների վերաբերյալ 1997 թվականից։ Հայտարարագրերը սովորաբար ներկայացվում են հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ, իսկ հարկերը վճարվում են մինչև նոյեմբերի 1-ը։ Բոլոր ֆիզիկական անձինք, ովքեր ունեն հարկվող եկամուտ կամ Լիտվայի հարկային ռեզիդենտ են, պարտավոր են ներկայացնել եկամուտների հայտարարագիր։ Եթե անձը ստացել է որևէ եկամուտ, նույնիսկ փոքր, նա պարտավոր է հայտարարագիր ներկայացնել։ Եթե եկամուտներ ընդհանրապես չկան, ապա հայտարարագիր ներկայացնելու կարիք չկա։

Լատվիա– Լատվիայում ֆիզիկական անձինք սկսել են տարեկան հայտարարագիր ներկայացնել իրենց եկամուտների վերաբերյալ 1997 թվականից։ Այս պահանջը ներդրվել է եկամտահարկի մասին օրենքի համաձայն, որը նախատեսում է, որ բոլոր ֆիզիկական անձինք պետք է հայտնեն իրենց եկամուտները և վճարեն համապատասխան հարկերը։ Հայտարարագրերը սովորաբար ներկայացվում են հաջորդ տարվա ապրիլի 1-ից ոչ ուշ, իսկ հարկերը վճարվում են մինչև հուլիսի 1-ը։

Չեխիա– Ֆիզիկական անձինք ներկայացնում են հարկային հայտարարագիր, եթե տարվա ընդհանուր հարկվող եկամուտը գերազանցել է 50,000 CZK-ն- 1992 եվրոն։ 

Ուկրաինայում եկամտի հայտարարագիր ներկայացնում են արտասահմանից եկամուտներ ստանալու դեպքում։ Մասնավորապես, եթե Ուկրաինայի քաղաքացին կամ այդ երկրում մշտական բնակվող անձը արտասահմանից ստանում է գումար, նվեր կամ այլ շահույթ, այն պետք է հայտարագրվի:

Ղազախստանում, ինչպես Հայաստանում, այժմ եկամտի և գույքի հայտարարագիր են ներկայացնում միայն պաշտոնատար անձինք, սակայն հայտարարագիր ներկայացնողների շրջանակն այս տարվանից ընդլայնվում է, և,  2025-ի հունվարի 1-ից բոլոր քաղաքացիները պետք է հայտարարգրեն իրենց եկամուտները։ 

Որոշ երկրներ ունեն պարզեցված հարկային համակարգեր, որտեղ ֆիզիկական անձանց մեծամասնությունը կարիք չունի տարեկան հարկային հայտարարագրեր ներկայացնել, եթե նրանք չունեն եկամտի բարդ աղբյուրներ.

Վրաստանի հարկային համակարգը հիմնված է պարզեցված հարկման մոդելի վրա, և գրանցված աշխատողները հիմնականում պարտավոր չեն անձամբ ներկայացնել հարկային հայտարարագիր իրենց աշխատավարձի վերաբերյալ, քանի որ գործատուն է հաշվարկում և վճարում եկամտային հարկերը։

Սինգապուրում Ֆիզիկական անձանցից շատերը հարկային հայտարարագրեր ներկայացնելու կարիք չունեն, եթե դա չի պահանջվում հարկային մարմնի կողմից: Հարկերը հաճախ հանվում են աղբյուրից (օրինակ՝ գործատուի կողմից):

Հոնկոնգում Հարկային հայտարարագրեր պետք է ներկայացնեն միայն այն անձինք, ովքեր ունեն եկամտի բարդ աղբյուրներ (օրինակ՝ ինքնազբաղված կամ վարձակալական եկամուտ): Աշխատավարձով աշխատողները սովորաբար հարկվում են իրենց գործատուների միջոցով:

Էստոնիայում համակարգը ավտոմատացված է, և ֆիզիկական անձանց մեծամասնությունը կարիք չունի տարեկան հաշվետվություններ ներկայացնել, եթե նրանք չունեն լրացուցիչ եկամտի աղբյուրներ: Էստոնիայում ֆիզիկական անձինք պարտավոր են եկամտի հայտարարագիր ներկայացնել, եթե նրանց տարեկան եկամուտը գերազանցում է 7,200 եվրոն։ Այս շեմը վերաբերում է այն եկամուտներին, որոնք չեն հարկվել աղբյուրում։

Նոր Զելանդիայում շատ անհատներ կարիք չունեն հարկային հայտարարագրեր ներկայացնելու, եթե նրանց եկամուտը միայն աշխատավարձից է։

Հայաստանում մինչ այս հայտարարագիր էին ներկայացնում պաշտոնյաներն ու պետական աշխատողները։ Այս տարվանից սկսած հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր աշխատող քաղաքացիները։ Նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտները, եթե գերազանցում են 300 հազար դրամը, ևս պետք է հայտարարագրվեն։ 300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում ամբողջությամբ, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։ Ընդ որում, այդ եկամուտը ՀՀ-ում ենթակա է հարկման 20% դրույքաչափով, որից նվազեցվում է օտարերկրյա պետությունում վճարված հարկի գումարը։

Այսպիսով՝ այս տարի հայտարարագիր պարտավոր են ներկայացնել՝ 

  • 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները․
  • 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները․
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները․
  • 2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները․
  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները․
  • 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային) քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):

Հաջորդ տարվանից արդեն հայտարարագիր պարտավոր կլինեն ներկայացնել  բոլոր քաղաքացիները։ 

Անժելա Պողոսյան