«Մոտ 120-150 հազար դրամի բարձրացում ենք պահանջում»․ ԶՊՄԿ-ի աշխատողների գործադուլը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ արդեն 4-րդ օրն է՝ գործադուլ են հայտարարել։ Նրանք երկու հիմնական պահանջ են առաջ քաշում՝ աշխատավարձի բարձրացում և բաց երկխոսության հարթակի կազմակերպում։ 

«Ուզում ենք աշխատավարձը բարձրանա 50 տոկոսով, դրամային առումով՝ մոտավորապես 120-ից 150 հազար դրամով»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց ԶՊՄԿ աշխատակից, գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։ 

Թեև արհմիությունը չի աջակցում իրենց նախաձեռնությանը, այնուամենայնիվ, Վահե Մխիթարյանի խոսքով, փակ գաղտնի քվեարկություն են սկսել, և ընկերության աշխատակիցների առնվազն մեկ երրորդը միացել է իրենց պահանջին։  

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը, աշխատակիցների բողոքին ի պատասխան, հայտարարություն տարածեց՝ տեղի ունեցողը որակելով ոչ իրավաչափ և սպառնալով աշխատակիցներին կարգապահական պատասխանատվությամբ։

«Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանագրերի խախտմամբ՝ հունվարի 31-ին մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը՝ վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել ընկերությունում աշխատանքային գործընթացը: Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։ Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ։  

Հայտարարարություն է տարածել նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը․ այստեղ ևս գործադուլն ապօրինի են համարում։

«Չվիճարկելով աշխատանքային պայմանների բարելավման նպատակով պայքարի որևէ մեկի իրավունքը՝ բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում իրենց պահանջները ներկայացնել օրինական ճանապարհով, չխաթարելով ընկերության բնականոն աշխատանքը։ Նման ճանապարհով խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև, ինչպես ցույց է տալիս փորձը, առաջացնում են ահռելի տնտեսական եւ սոցիալական խնդիրներ համայնքի եւ տարածաշրջանի համար»,- ասվում է միության հայտարարությունում։

Հայաստանում նախկինում տեղի ունեցած գործադուլների փորձն ուսումնասիրելով` կարող ենք ասել, որ օրենսդրական մեխանիզմները չեն աշխատում, և պետք չէ ֆիքսվել գործադուլի օրինականության վրա։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։ 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից պնդում են՝ սեպտեմբերից իրականացվող բարեփոխումների արդյունքում այս պահին ԶՊՄԿ-ի միջին աշխատավարձը գերազանցում է ոլորտի բոլոր ցուցանիշները։

Հարստացուցիչ ֆաբրիկա

Ֆլոտատոր`                         399,470 – 594,099 դրամ

Փականագործ`                 329,918 – 580,003 դրամ

էլեկտրագազաեռակցող`  359,856 – 609,491 դրամ

Հանքանյութի մանրացման և փոխադրման արտադրամաս

Ընթացիկ աշխատավարձ՝ ըստ կարգի

Կոնվեյերավար                 450,090 – 480,060 դրամ

էլեկտրագազաեռակցող 362,789 – 614,809 դրամ

Ծանր բեռնատարների վարորդների վարձատրությունը կատարվում է գործարքային համակարգով (կմ/երթ)

Միջին ամսական աշխատավարձ (ներառյալ հարկերը)

90 տոննա                                            1,140,151 դրամ

130 տոննա                                           1,372,247 դրամ

180 տոննա                                           1,672,215 դրամ

Ընդհանուր միջին                                 1,394,871 դրամ

Օլեգ Դուլգարյանը նշում է՝ այս աշխատավարձերը ներառում են հարկերը, պետք է նաև հաշվի առնել աշխատողների աշխատանքային պայմանները։

Նրա խոսքով՝ սոցիալական բնույթի այս խնդիրը չի կարելի անտեսել՝ բավարարվելով պարզապես մեկ հերքմամբ։ Իսկ թե որքանով է արդարացի աշխատողների պահանջը և ով է ճիշտ այս դեպքում, պետք է ուսումնասիրվի, նշում է Դուլգարյանը։ 

Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ընկերության սեփականատերերի շարքում է նաև պետությունը, որը նաև սոցիալական պատասխանատվություն ունի այս քաղաքացիների առջև։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անժելա Պողոսյան