Խաղաղության պայմանագրի 2 կետի շուրջ համաձայնություն չկա․ Ալիև

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Բաքուն և Երևանը համաձայնության չեն եկել ապագա խաղաղության պայմանագրի 2 հոդվածների շուրջ՝ միմյանց նկատմամբ միջազգային հայցերից զերծ մնալու և սահմանին երրորդ երկրների ներկայության մասին։ Այս մասին  ВГТРК-ին և «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Խաղաղության պայմանագրի շուրջ իրականում արել ենք մեծ առաջընթաց։ Այդ փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել է, մնացել է 2-ը: Կազանում Հայաստանի վարչապետի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ  այն ինչ լսեցի և զգացի, այն էր, որ այս երկու հոդվածները համաձայնեցված չեն, սակայն կարող են նաև ընդունվել Հայաստանի կողմից՝  ես նկատի ունեմ մեր պայմանները»,-ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝«դրանցից մեկը վերաբերում է միմյանց նկատմամբ միջազգային հայցերից զերծ մնալուն»։

«Մյուս հոդվածը վերաբերում է այլ երկրների ներկայացուցիչների մեր սահմանին չտեղակայելուն»,- ասել է նա՝ հավելելով, թե նախքան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը, Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

«Եվս երկու բան, որոնք հայկական կողմը պետք է անի։ Առաջինը՝ իր Սահմանադրությունը փոխելն է։ Քանի որ այդ Սահմանադրությունում հիշատակվում է Անկախության հռչակագիրը, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանին, որտեղ նախկին ԼՂԻՄ-ը հայտարարված է Հայաստանի մաս։ Ուստի՝ սահմանադրություն փոխելը մեր քմահաճույքը չէ, դրանք ուղղակի օբյեկտիվ պայմաններ են»,- ասել է նա՝ նշելով, որ երկրորդ պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է․

«Քանի որ այդ հարցը որոշվում է կոնսենսուսով, առանց Հայաստանի համաձայնության դա անելը ֆորմալ առումով հնարավոր չէ։ Չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը արդեն վաղուց չի գործում, սակայն ֆորմալ առումով գոյություն ունի։ Եվ մեր դիմումնն այն է, որ եթե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար, ապա ինչո՞ւ է դա անհրաժեշտ։ Հայաստանի դժկամությունը լուծարելու, մեզ հետ միասին ԵԱՀԿ դիմելու համար, հուշում է, որ ռևանշիստների ծրագրերը բավականին լուրջ են»։

Նա շարունակել է ադրբեջանական  անհիմն մեղադրանքներ հնչեցնել ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հասցեին։

«Մեզ հետ սահմանին, հայկական կողմից, այսպես կոչված, եվրոպացի դիտորդների քողի տակ ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք»,- ասել է Ալիևը՝նշելով, որ դիտորդներ ուղարկելու հարցը Բաքվի հետ համաձայնեցվել է 2022 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ալիևի քառակողմ հանդիպման ժամանակ։

«Այն ժամանակ Ֆրանսիան դեռևս դուրս չէր մնացել կարգավորման գործընթացից, և պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Եվրամիության ներկայացուցիչների սահմանափակ կազմը կտեղակայվի երկու ամսով։ Եվ փաստարկը հետևյալն էր.«Ինչու՞ համաձայնեցնել ձեզ հետ, սա առաքելություն է Հայաստանի տարածքում». Մեր փաստարկը հետևյալն էր. «Ինչո՞ւ համաձայնեցիք մեզ հետ, երբ մենք պայմանավորվեցինք», – ընդգծել է Ալիևը:

Նա նշել է, որ հետագայում ԵՄ դիտորդների թիվը հասցվել է ավելի քան 200 մարդու։ «Ավելին, այս առաքելությունը սահուն վերածվեց ՆԱՏՕ-ի առաքելության, քանի որ ներգրավվեցին Կանադայի ներկայացուցիչները»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի