Հայտնի է «Ավրորա» 2018-ի անցկացման օրը

Լուրեր

12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
Բոլորը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, Aurora Dialogues քննարկումները և մի շարք այլ կարևոր միջոցառումներ տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը Հայաստանում:

Այսօրվա ամենահրատապ մարդասիրական խնդիրների համար լուծումներ որոնելու և մարդասիրությունը փառաբանելու համար Հայաստանում կհավաքվեն հումանիտար ոլորտի հեղինակավոր գործիչներ, գիտնականներ, բարերարներ, մարդու իրավունքների պաշտպաններ, կառավարությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և գործարար առաջնորդներ:

Միջոցառումները կամփոփվեն երրորդ ամենամյա «Ավրորա» մրցանակի շնորհմամբ: Այն համաշխարհային մարդասիրական մրցանակ է, որը տրվում է մարդկային կյանքը փրկելու և մարդասիրական գործունեությունն ամրապնդելու գործում բացառիկ ազդեցության համար: Մրցանակի դափնեկիրը 1 միլիոն դոլարի դրամաշնորհը տրամադրում է կազմակերպությունների, որոնք ոգեշնչել և նպաստել են իր գործունեությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների՝ վերապրածների ժառանգների կողմից, որոնք ցանկանում են երախտագիտությունն արտահայտել գործով:

«Ուրախ ենք, որ կարողանում ենք անել այս ամենը նրանց հիշատակին և հանրությանն իրազեկում ենք աշխարհի տարբեր վայրերում մարդկանց դեմ իրականացվող վայրագությունների մասին՝ պարգևատրելով նրանց, ովքեր շարունակ պայքարում են այդ խնդիրների դեմ՝ վտանգելով սեփական կյանքը», – ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: 

«Հայաստանը, որն առաջընթաց է ապրել՝ չնայած անցյալի տառապանքներին, հավակնում է դառնալ մարդասիրական գաղափարների, քննարկումների և գործունեության համաշխարհային կենտրոն: Մյուս տարի ևս անցկացնելով այս կարևոր միջոցառումները՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, ձգտում է շարունակել գործով արտահայտել երախտագիտությունը՝ աջակցելով կարիքի մեջ գտնվողներին»,– նշել է նա:

2018թ. միջոցառումների ընթացքում տեղի կունենան Aurora Dialogues քննարկումները, որը միջազգային հարթակ է գիտնականների և փորձագետների համար՝ ուսումնասիրելու և քննարկելու հումանիտար մարտահրավերները: Համաժողովը ձգտելու է բացահայտել խնդիրները, վերլուծել անցյալի դասերը և խրախուսել նորարարական գործունեությունը ներկայում՝ ապագան լավը դարձնելու նպատակով: 2018թ. Aurora Dialogues քննարկումների և «Ավրորա» մրցանակի միջոցառումների ժամանակացույցը և լրացուցիչ տեղեկությունները հասանելի կլինեն առաջիկա ամիսներին www.auroraprize.com կայքում:

2018թ. «Ավրորա» մրցանակի համար առաջադրումներ կարելի է կատարել մինչև 2017թ. սեպտեմբերի 8-ը https://auroraprize.com/hy/prize/detail/nominatenow հասցեով:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո  Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր լուսահոգի Էլի Վիզելը Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահն էր: