Ցնցուղի տակ՝ երեքով, ներքնաշոր՝ առանց անհատականացման․ հոգեբուժարաններում հիգիենայի խնդիրներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 16:07
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր համաձայնության կա Սիրիայում կարգավորման շուրջ
13.12.2024 | 15:55
Դատախազը Սրբուհի Գալյանի փոխարեն տեղակալ է փնտրում․  հայտարարել է մրցույթ
13.12.2024 | 15:44
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:36
Նորմալ միսը տանում են վառում, ինչի՞ են վառում․ «ԳՈՒՄ»-ի շուկայի անասնաբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:25
Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները
13.12.2024 | 15:24
Ադրբեջանում զորակոչի տարիքային շեմն առաջարկվում է նվազեցնել՝ հասցնելով 30 տարեկանի
13.12.2024 | 15:16
Խուդաթյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի Ժ/Պ Սարիկ Մինասյանին
13.12.2024 | 15:08
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը 4000-րդ պարեկությունն է իրականացրել
13.12.2024 | 15:06
«Լավ է՝ էսօր էս շխուրն եղավ, իմացան էս ինչ թուղթ է» մսավաճառ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:00
Գալուզինը՝ Սյունիքի մարզով «ճանապարհի» մասին, Մոլդովայում արտակարգ դրություն է սահմանվել․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 14:53
Ուկրաինայի իշխանությունները հաղորդում են էներգետիկ օբյեկտների վրա ռուսական զանգվածային հարձակման մասին
13.12.2024 | 14:51
Թրամփը կարող է Իսրայելին առաջարկել ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները. WSJ
13.12.2024 | 14:45
ՄՊՀ-ն ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների՝ հակամրցակցային համաձայնության համար
13.12.2024 | 14:42
Վարչապետը ժամանել է Մոսկվա
13.12.2024 | 14:22
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում
Բոլորը

«Մինչև մեկն օճառվում է, մյուսը թրջվում է, մյուսն էլ՝ հանվում։ Այդպես արագ է և ջուրն էլ բավարարում է»․ Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոնում ահա այսպես՝ մեկ ցնցուղից միաժամանակ երեք բուժառու է օգտվում։  Այս իրավիճակը նկարագրել է կենտրոնի բուժառուներից մեկը։

Հոգեբուժական կազմակերպություններում դիտորդական խումբն ուսումնասիրել է Հայաստանի 7 հաստատություններում բուժում և խնամք ստացող անձանց անձնական հիգիենայի ապահովման բաղադրիչները՝ լոգանքի, ձեռքերի հիգիենայի կազմակերպումը, ատամների, մազերի, եղունգների խնամքի ապահովումը։ Պատկերը, մեղմ ասած, հուսադրող չէ։

Դիտորդների այցի ժամանակ արձանագրվել է զուգարանակոնքերի մաքրության, ինչպես նաև զուգարանից օգտվելիս բուժում և խնամք ստացող անձանց առանձնացվածության ապահովման խնդիր։ Փաստացի, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում զուգարանակոնքերն առանձնացված են միայն երեք կողմից՝ չկան դռներ, իսկ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում առհասարակ առանձնացված չեն։ Ստացվում է՝ բուժառուների համար ապահովված չէ անգամ առանձնացված տարածք անձնական կարիքները հոգալու համար։

Զեկույցում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոնում ջրի մատակարարման խափանման դեպքում բուժում և խնամք ստացող անձինք ձեռքերը լվանում են կոտրված, ոչ մաքուր տարայի մեջ հավաքված ջրով, որը դիտորդների այցի օրը կիսադատարկ էր, ջուրն էլ՝ պղտոր։ Ավելին, հասանելի չի եղել նույնիսկ փոքր չափի տարա՝ ջուր վերցնելու համար։ Մարզերում իրավիճակն ավելի խնդրահարույց է։

Խնդիրներ են արձանագրվել նաև լվացքի հետ կապված։ Պարզվել է, որ հագուստներն անհատականացված չեն, չի առանձնացվում ու անհատականացվում նույնիսկ ներքնազգեստը։ Լավագույն դեպքում՝ այն առանձնացվում է ըստ բաժանմունքների։ Այսինքն, բաժանմունքում մեկ անձի հագուստը, այդ թվում՝ ներքնազգեստը, լվացվելուց հետո կարող է ստանալ մեկ այլ անձ։

Ավանի հոգեկան առողջության կենտրոնում Factor TV-ի այցի ժամանակ բուժում էր ստանում 112 անձ։ Կենտրոնի մի մասը վերանորոգված է, մի քանի բաժանմունքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Կենտրոնի տնօրեն Արա Երեմյանի խոսքով՝ բուժառուների կողմից երբեք բողոքներ չեն ստացել հիգիենայի կամ դրա պահպանման մասով։ Դիտորդական խումբը, սակայն, 2023 թվականի տվյալներով արձանագրել էր՝ ամռանը կենտրոնում տաք ջուրը մշտական չէ։

Այստեղ զուգարակոնքերը թեև պատով առանձնացված են եղել, սակայն չեն ունեցել դռներ։ Մեր այցի պահին դռներ առկա էին, մեզ չհաջողվեց պարզել՝ զեկույցի հեղինակնե՞րն են վրիպել, թե՞ դիտորդների արձանագրումից հետո են դրանք տեղադրվել։ Այլ է իրավիճակը լոգարանների մասով։

Factor TV-ի դիտարկմանն արդեն անդրադարձավ կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Գևորգ Փաշիկյանը՝ վստահեցնելով, որ այդ հարցն առաջիկայում լուծում կստանա։

Դռների բացակայությունը հոգեկան առողջության կենտրոնները շատ հաճախ պատճառաբանում են բուժառուների փախուստները կանխելու հանգամանքով, սակայն Փաշիկյանը շեշտում է՝ դրանք չպետք է հիմք հանդիսանան անձի անձնական տարածքի խախտման համար։ Այստեղ, սակայն, կրկին խնդիր է ծագում։ Հայաստանում հոգեբույժ դառնալը կամ աշխատելը գրավիչ չէ, ինչն արձանագրել է նաև դիտորդական խումբը։

«Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հոգեբուժական հաստատություններում անձնակազմի քանակը բավարար չէ բաժանմունքում 40-65 անձանց կողմից հիգիենայի կանոնների պատշաճ պահպանման, յուրաքանչյուրին ըստ կարիքի աջակցելու և նրանց հետ անհատապես աշխատելու համար՝ զարգացնելու ինքնախնամքի հմտությունները։ Մինչդեռ աջակցության կարիք ունեցող 5-10 անձի դեպքում նման աջակցություն երաշխավորելն ավելի իրատեսական է»,- նշվում է զեկույցի մեջ։

Գևորգ Փաշիկյանը, որը նաև ՀՀ առողջապահության նախարարի հոգեբուժության գծով խորհրդատուն է, նկատում է՝ վերջին շրջանում հոգեկան առողջության կենտրոններ դիմողների թիվն ավելանում է։

Այնինչ, հակառակ կողմում, դիտորդական առաքելություն իրականացնող քաղհասարակության ներկայացուցիչները շարունակում են հայտարարել՝ անհրաժեշտ է ապաինստիտուցիոնալացում։

Զեկույցը, դրանցում արձանագրված խնդիրների և խախտումների փաթեթն ուղարկվել է նաև Առողջապահության նախարարություն։ Գերատեսչությունն իր հերթին դիմել է դիտարկված հոգեկան առողջության 7 կենտրոններին՝ պահանջելով պարզաբանում ներկայացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան