«Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղ»․ Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են խզել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

Լուրեր

10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ադրբեջանցի պատգամավորները քննադատել ու մեղադրանքներ են հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին։ Խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան, իր հերթին, հաստատել է ավելի վաղ տարածված հայտարարությունը, որ պատգամավորները դիմել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել USAID-ի ծրագրերը։

Պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, թե 50 տարի շարունակ ԱՄՆ-ը ներգրավված է պատերազմների մեջ ամբողջ աշխարհում՝ անուղղակի կամ ուղղակիորեն:

«Այսօր արաբական և այլ երկրներում արյունահեղության պատճառն ԱՄՆ-ն է։ Վաշինգտոնն արդեն սկսել է հետաքրքրվել Հարավային Կովկասով։ Սակայն Ադրբեջանը միշտ անկախ քաղաքականություն է վարել և շարունակելու է այն։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն օգնություն էր ցուցաբերում նախ՝ Լեռնային Ղարաբաղին, իսկ այժմ՝ անմիջապես Հայաստանին։ Ադրբեջանի ներսում ԱՄՆ-ի կողմնակիցների՝ Ալի Քերիմլիի [Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ] և մյուսների ցանկությունները չեն իրականանա»,- ասել է Նովրուզովը։

Մեկ այլ պատգամավոր՝ Մուշֆիգ Ջաֆարովն ասել է, թե ԱՄՆ-ը երկար տարիներ Ադրբեջանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր, նույնիսկ ՆԱՏՕ-ն և նրա դաշնակիցներն Ադրբեջանն օգտագործում էին որպես տարանցիկ ճանապարհ Աֆղանստանում ռազմական գործողությունների համար։

«Սակայն ԱՄՆ-ում անցած 4 տարիների լսումներն ու ելույթները համարում եմ լուրջ հարված Ադրբեջանի և Միացյալ Նահանգների երկկողմ ու բազմակողմ հարաբերություններին։ Հարավային Կովկասի նկատմամբ Սպիտակ տան քաղաքականության հիմնական նպատակն է ճնշում գործադրել մեր երկրի վրա՝ թույլ չտալու համար Ադրբեջանին առաջատար դիրք գրավել տարածաշրջանում»,- հայտարարել է նա։

Ադրբեջանական խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆետ Ասկերովը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը ելույթ է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի սկզբին ԵԱՀԿ կոնֆերանսի ժամանակ՝ հայտարարելով Միացյալ Նահանգներից Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող օժանդակության շարունակականության մասին։

«Ես հայտարարում եմ՝ Լեռնային Ղարաբաղ հասկացություն չկա, կա Ղարաբաղ։ Այս հայտարարությունները ստվեր են գցում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վրա։ Էներգետիկ շաբաթվա և այլ միջոցառումների ժամանակ Ադրբեջանի նախագահին ուղղված նամակներում Սպիտակ տան պաշտոնյաները նշում են իրենց շահագրգռվածությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։ Իսկ նրանց վարած քաղաքականությունը վկայում է նրանց կեղծավորության ու երկակի ստանդարտների մասին»,- հայտարարել է Ասկերովը։

Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը նշել է, որ պետք է վերանայել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական, այդ կապակցությամբ դիմել են երկրի ԱԳՆ-ին։

«Մենք պետք է վերանայենք ԱՄՆ ՄԶԳ-ի օգնությունը, որը սադրանքներ է առաջացնում տարածաշրջանում։ Պետք է ասել, որ բարեկամության անվան տակ նրանք ցանկանում են այլ մտադրություններ բերել տարածաշրջան։ Ենթադրում եմ, որ մեր նամակը կվերլուծվի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից և համապատասխան որոշումներ կընդունվեն»,- ասել է Սեիդովը՝ նշելով, որ թեև ԱՄՆ-ը դրական կարծիք է հայտնել նոյեմբերին Ադրբեջանում COP29 անցկացման վերաբերյալ, սակայն Պետքարտուղարության միջոցով փորձում է խափանել այդ միջոցառումը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտահոգություն էր հայտնել, որ ԱՄՆ շուրջ 60 կոնգրեսականներ դիմել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով ճնշում գործադրել Բաքվի վրա՝ ազատ արձակելու հայ գերիներին ու բոլոր քաղբանտարկյալներին։ Նա ԱՄՆ-ին մեղադրել էր հակաադրբեջանական քայլեր կատարելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի