Խոսքի ազատության վերաբերյալ ընկալումները 2023 թվականի համեմատ գրեթե անփոփոխ են․ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացված հետազոտության արդյունքները

Լուրեր

25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հրապարակվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Խոսքի ազատությունն ու մեդիա սպառումը Հայաստանում» 2024 հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ՝ տրամադրելով տվյալներ երկրում մեդիա դաշտի վերաբերյալ․ տեղեկացնում են ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակից։

Հետազոտությունն անցկացվել է Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Ինտերնյուսը Հայաստանում» կազմակերպությունն իր գործընկերների՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։

Հետազոտության համար կիրառվել է ազգային-ներկայացուցչական հարցում 18 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող 1,106 բնակիչների շրջանում և 8 ֆոկուս խմբային քննարկումներ տղամարդկանց, կանանց, երիտասարդների, ինչպես նաև քաղաքային և գյուղական բնակչության հետ։

Հետազոտությունն անդրադարձել է մեդիա սպառման, մեդիայի հանդեպ վստահության, սպառողների կարիքների և պահանջների, մեդիագրագիտության, էթիկական չափանիշների և խոսքի ազատության թեմաներին։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի մեդիայի զարգացման հնգամյա ծրագրի բյուջեն 15 միլիոն ԱՄՆ դոլար է։ Կիրառելով նորարարական մոտեցումներ՝ ծրագիրը կբարելավի լրագրողական սկզբունքները, կխթանի հանրային նշանակություն ունեցող լրատվամիջոցների մրցունակությունն ու ֆինանսական կենսունակությունը և կձևավորի նպաստավոր միջավայր՝ հասարակությանը ապատեղեկատվությունից պաշտպանելու համար:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական արժեքների տարածմանը, բաց մեդիա դաշտի կայացմանը և խոսքի ազատության պաշտպանությանը:

«Խոսքի ազատությունն ու մեդիայի սպառումը Հայաստանում» 2024թ․-ի հետազոտության արդյունքներն ամփոփ

Հայկական հեռուստաալիքները, լրատվական կայքերը և բլոգներ/վլոգներ/փոդքասթները ամենաշատ սպառվող մեդիա աղբյուրներն են, որոնց հաջորդում են ռուսական հեռուստաալիքները և լրատվական կայքերը։ Սոցիալական և քաղաքական լուրեր ստանալու համար ամենատարածված աղբյուրները սոցիալական ցանցերն են, այնուհետև՝ հեռուստատեսությունը։

Հարցվածների 53%-ը հայկական լրատվամիջոցների կողմից ներկայացվող լուրերը համարում է վստահելի, ի տարբերություն 49%-ի 2023 թվականին, իսկ 41%-ը կարծում է, որ հայկական լրատվամիջոցների լուրերն անկողմնակալ և օբյեկտիվ են (44% 2023թ․-ին)։

Որակյալ բովանդակություն ստանալու համար հայկական լրատվամիջոցներին պատրաստակամ է վճարել կամ բաժանորդագրվել հարցվածների 24%-ը, այս թիվն աճել է 2023-ի համեմատ (17%): 2024թ․-ին վճարելու պատրաստակամություն հայտնածների 72%-ը համաձայն է վճարել ամսական մինչև 4000 դրամ։

Հարցվածների 66%-ը գոհ է լրատվամիջոցներում իրենց համար կարևոր թեմաների լուսաբանումից (56% 2023-ին)։

Կրթությունը, առողջապահությունը/բարեկեցությունը և անվտանգությունը շարունակում են լինել պահանջված թեմաներ բնակչության համար: Ամենաքիչ հետաքրքրություն ներկայացնող թեման քաղաքականությունն է․ միայն 50%-ն է նշել, որ այս թեման կարևոր է իրենց համար, ինչը հուշում է, որ մարդիկ հոգնել են քաղաքական լուրերից։

Մեդիագրագիտության վերաբերյալ տվյալները ցույց են տալիս սեփական հմտությունների մասին ընկաման և իրական մակարդակի միջև առկա բացը: Թեև հարցվածներից շատերը կարծում են, որ կարող են տարբերել փաստերը կարծիքներից և ճանաչել մանիպուլյատիվ հնարքները, միայն 31%-ն է ընտրել ճիշտ տարբերակը այն դեպքում, երբ խնդրել են տարբերակել փաստերի և կարծիքի վրա հիմնված տեղեկությունները: 18%-ը կարողանում է ճանաչել կասկածելի տեղեկատվությունը և ստուգել փաստերը՝ համաձայն հմտությունները բացահայտող թեստի արդյունքների, իսկ 15%-ը կարող է ստեղծել մեդիա բովանդակություն:

Հայաստանյան լրագրողների էթիկայից և պրոֆեսիոնալիզմից գոհ են հարցվածների 44%-ը, ինչը անփոփոխ է մնացել նախորդ տարվա համեմատ։

Տարիների ընթացքում աճել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնից տեղյակ հարցվածների տոկոսը՝ 2021 թվականին 5%-ից մինչև 15% 2024 թվականին։ Սակայն անփոփոխ է մնում մարդկանց թիվը, որոնք, անհրաժեշտության դեպքում, պատրաստ են դիմում ներկայացնել Դիտորդ մարմնին (27-31%):

Խոսքի ազատության վերաբերյալ ընկալումները 2023 թվականի հետ համեմատ գրեթե անփոփոխ են։ Հարցվածների 75%-ը Հայաստանում խոսքի ազատության մակարդակը քաղաքացիների համար, իսկ 72%-ը մեդիայի համար գնահատում է որպես ազատ։ Սակայն նշանակալի է, որ 2024 թվականին ավելացել է մարդկանց թիվը (40%), որոնք համաձայն չեն, որ կարող են ազատորեն մասնակցել խաղաղ բողոքի ակցիայի կամ կազմակերպված քաղաքական կամ այլ տեսակի միջոցառումների (2023թ․-ին՝ 25%):

Հարցվածների 80%-ն էլ կարծում է, որ ատելության խոսքը Հայաստանում էական խնդիր է (84% 2023թ․-ին), և մեծամասնության կարծիքով (66%) այն առավել հաճախ հանդիպում է առցանց տարածքում։