«Անձամբ ես արդեն 2000 $ տուժել եմ»․ ինչ խնդրի են բախվել էլեկտրոմոբիլ ներկրողները 

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Վերջին շրջանում էլեկտրոմոբիլների՝ Հայաստան ներմուծելու հետ կապված խնդիրներ են առաջացել․ ներմուծողները դժգոհում են, որ մեքենաները երկար ժամանակ մնում են Ռուսաստանում։

«Կոնկրետ ինֆորմացիա չեն տալիս, ո՛չ թողնում են մեքենաները տրանզիտով մտնեն Ռուսաստան, ո՛չ էլ մտածները Լարսով դուրս գան։ Հենց հիմա մեքենաները դեռ կանգնած են։ Հենց նոր էլի խոսում էի լոգիստիկայի հետ, ասում են՝ ռուսները չեն թողնում անցնել»,- Factor․am-ի հետ զրույցում ասաց Չինաստանից ՀՀ մեքենաների ներկրմամբ զբաղվող Մարտինը։  Նրա խոսքով՝ այս խնդիրների պատճառով մեծ գումարներ է կորցրել։

«Անձամբ ես արդեն 2000 $ տուժել եմ։ Մեքենան գնվել է այն ժամանակահատվածում, որով մենք հաշվարկը արել ենք, որ մաքսազերծման գումար չենք մուծելու։ Ներկա պահին մեքենաները դեռ կանգնած են Ղազախստան-Ռուսաստան սահմանին։ Հնարավոր է՝ վաղը ինչ-որ բան փոխվի, կամ չփոխվի։ Քանի որ մեքենաներն էսպես լռվել են, Հայաստանի քվոտան էլ վերջանում է, ստիպված մեքենաների համար պետք է մաքսատուրք վճարենք ու պայմանագիր ենք ստորագրել հաճախորդի հետ, որի ժամկետը արդեն լրացել է։ Մենք օրական տույժ ենք տալիս հաճախորդին ուշացման համար գումարած մաքսատուրք, չենք էլ կարող մեքենայի գինն ավելացնել, քանի որ գինն արդեն նշված է պայմանագրի մեջ»,- նշում է Մարտինը։

Նա վստահ է, որ խնդիրը քաղաքական է՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններում եղած լարվածության պատճառով են տուժում քաղաքացիները։

«Այս պահի դրությամբ 8 մեքենայի պատվեր ունեմ, 8-ն էլ չեղարկել եմ։ Պատճառը Ղազախստանի սահմանին տիրող իրավիճակն է․ անորոշ է։ Մի մեքենա ունեմ՝ հենց հիմա կանգնած է Չինաստան-Ղազախստան սահմանին, ասում են անորոշ ժամանակով հետաձգում ենք, քանի որ մեքենան տեղափոխենք Ղազախստան, չգիտենք՝ ինչքան ժամանակ կմնա էնտեղ։ Չինաստանում իրենց տարածքում կանգնած են մեքենաները, Ղազախստանում պետք է գումար վճարեն կանգնելու համար»,- նշեց Մարտինը։

Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանի խոսքով՝ քաղաքական որևէ հարց չկա, խնդիրը փաստաթղթային է․

«Խնդիրն այն է, որ էլեկտրոմոբիլ տեղափոխող մեքենաների մեծ մասը Հայաստան են հասնում փաստաթղթային խախտումներով։ Այսինքն՝ այն, ինչ նշված է փաստաթղթերում, չի համապատասխանում իրական պատկերին, դրա հետ կապված խնդիրներ են առաջանում, բայց հիմա, կարելի է ասել, հարցը կարգավորվել է, մեծ մասին արդեն բաց են թողել։ Մնացածն իրեն փաստաթղթային հարցերն են լուծում, որ իրենք էլ շարունակեն իրենց ճանապարհը։ Ղազախական կողմում ձևակերպումների հետ կապված հարցեր են առաջացել, հիմա այդ խնդիրները բեռնափոխադրողներն ուղղում են, որ մաքսային մարմին ճիշտ տեղեկատվություն ներկայացնեն ու իրենց ընթացքը շարունակեն»,- նշեց Հակոբյանը։

Հարցին՝ մոտավոր ինչ տիպի խնդիրների մասին է խոսքը, մաքսային կցորդն արձագանքեց․

«Օրինակ՝ փաստաթղթերի մեջ նշված է մի բեռնատարի համար, այլ բեռնատարով են հասնում Լարս, դա մաքսային կանոնների խախտում է և դրա հիման վրա չեն կարող անցնել։ Պետք է թղթաբանությունը ճշհրտվի, տուգանքներ կան, դրանք վճարեն, շարունակեն ընթացքը։ Նույն իրավակարգավորումը գործում է նաև Հայաստանում ու բոլոր երկրներում։ Բեռը, երբ հայտարարագրվում է, պետք է տեղեկությունները իրական լինեն։ Խտրականության հարց չէ, ուղղակի թղթաբանությունն է սխալ լրացրած եղել»։

Մաքսային կցորդը մեքենաների հստակ թիվ դժվարացավ նշել, այնուամենայնիվ, վստահեցրեց․ խնդիրը լուծման փուլում է։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրեց, որ 2024 թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 454 հատ։

Կոմիտեն հիշեցնում է, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։  7400-ը գերազանցող յուրաքանչյուր հաջորդ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցի ձևակերպման համար ԵՏՄ ընդհանուր կանոններով սահմանված կարգով 2024 թվականին կկիրառվի 15% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ։

Անժելա Պողոսյան