«Ամեն ինչից կարող ենք զրկվել»․ բողոքի նոր ալիք՝ ստեղծագործական միություններում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի կոմպոզիտորների միությունում զարմացած և տարակուսած են իրենց շենքի պետականացման մասին լուրերից։ Միության նախագահ Արամ Սաթյանն ասում է՝ շենքը կառուցվել է միության գումարով, այս տարիների ընթացքում վերանորոգել են, փոխել են դռներն ու պատուհանները, լուսավորության խնդիրն են լուծել։

Դեռևս այս տարվա մարտին էին հասարակական կազմակերպություններ հանդիսացող Գրողների և Նկարիչների միությունները դժգոհության ալիք բարձրացրել Գլխավոր դատախազության՝ իրենց շենքերը պետականացնելու նախաձեռնության հետ կապված։ Դատախազությունից պատճառաբանեցին, որ միությունների պարագայում սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ։ Այս ամիսների ընթացքում ստեղծագործական միությունները փաստարկներ էին բերում և հույս ունեին, որ իրենց բողոքի ձայնը լսելի կդառնա։ Օրերս, սակայն, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այդ հարցը կրկին բերվեց օրակարգ։

«Մենք հիմա առաջարկում ենք հետևյալը, որ բոլոր այդ անշարժ գույքերը, որոնք պատկանել են ՀԽՍՀ հասարակական կազմակերպություններին, և որոնց նկատմամբ անկախացումից հետո գրանցվել է ՀՀ-ում ստեղծված ոչ առևտրային կազմակերպության սեփականության իրավունքը, իրենց գույքերի մասով օտարման դեպքում լինի որոշակի կանոնակարգումներ»,- նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել՝ հիմքում դնելով «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքը։ Դրա ուժով բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը համարվել է պետական սեփականություն, ինչի հետևանքով առաջացել է դրանց հաշվառումն ու հետագա օգտագործումը կազմակերպելու անհրաժեշտություն։

«Ուստի ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ պետական գույքի նկատմամբ կարող էր գրանցվել բացառապես պետության սեփականության իրավունքը, ինչը բացառում էր պետական գույքի նկատմամբ հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը գրանցելու հնարավորությունը»,-ասված է Դատախազության հայցի մեջ։

Նկարիչների միության ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանը, սակայն, այստեղ խնդիրներ է տեսնում։

«Նկարիչների միության, մյուս միությունների շենքերը պետական հիմնարկի, կազմակերպության շենք չեն եղել։ Եղել են տվյալ ՀԿ-ների շենքերը»,- ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան