Ի՞նչ է սպասվում Բաքվում բանտարկված Արցախի նախկին ղեկավարներին․ Ռուբեն Վարդանյանի փաստաբանները խոշտանգումների մասին են հայտնել․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ի՞նչ է սպասվում Արցախի նախկին նախագահներին ու այլ պաշտոնյաներին, ինչո՞ւ են նրանց ազատ արձակման հույսերը կապվում Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովի հետ: BBC-ի ռուսական ծառայությունը զրուցել է հայ գերիների հարազատների հետ։

Բաքվի կողմից առևանգված ու կալանավորված երկու նախկին պաշտոնյաների ընտանիքի անդամները հայտնել են, որ հեռախոսային կապի մեջ են բանտարկյալների հետ, սակայն չեն կարող ինքնուրույն զանգեր կատարել։ Նրանք խոսել են անանունության պայմանով։

«Շատ քիչ բան գիտենք նրա վիճակի մասին: Չգիտեմ, թե երբ նա կկարողանա նորից զանգահարել [Կարմիր խաչի միջազգային կոմիտեի] կամ այլ միջնորդների միջոցով։ Մենք կապը պահում ենք, բայց նա չի կիսվում իր վիճակի մասին, միայն ասում է, որ ամեն ինչ լավ է։ Սովորաբար ինքս եմ նրան ընտանեկան նորություններ պատմում»,- ասել է զրուցակիցներից մեկը։

Դատավարությունների մասին նա տեղեկանում է միայն ադրբեջանական լրատվամիջոցներից։

Մեկ այլ բանտարկյալի որդին նույնպես համանման իրավիճակ է նկարագրել. «Ժամանակ առ ժամանակ զանգում է մեզ՝ ասելով, որ իր առողջությունը լավ է։ Չի եղել, որ նա երկար ժամանակ կապի մեջ չլինի»։

Բանտարկյալների ընտանիքները հասկանում են, որ մոտ ապագայում կարող են չտեսնել իրենց հարազատներին։

«Մենք հույս ունենք, որ նա կազատվի, բայց դրա համար դեռ իրական նախադրյալներ չենք տեսնում»,- BBC-ի հետ զրույցում ասել է հարազատներից մեկը։

Նա նաև ասում է, որ իրենց ընտանիքին Հայաստանի կառավարությունից գրեթե ոչ մի օգնություն չի եղել:

Ըստ հրապարակման՝ Արցախի նախկին ղեկավարների հարազատները փորձում են մանրամասներ չբացահայտել նրանց պահման պայմանների մասին, որպեսզի չվատացնեն նրանց՝ առանց այն էլ խոցելի վիճակը։

Ռուբեն Վարդանյանի իրավաբանների միջազգային թիմը, սակայն, այլ մարտավարություն է ընտրել: Այս տարվա հունիսին կոչ է ուղարկվել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին՝ դատապարտելու Վարդանյանի նկատմամբ վատ վերաբերմունքն ու խոշտանգումները։ Նամակում նշվում է, որ Վարդանյանի՝ 2024 թվականի ապրիլին հացադուլ հայտարարելուց հետո նրան ուղարկել են պատժախուց՝ զրկելով սննդից ու խմելու ջրից։ Փաստաբանները հայտնել են, որ մեկուսացման պայմաններում խցի լույսերը շուրջօրյա չեն անջատվել, Վարդանյանին ստիպել են երկար ժամանակ կանգնել, նրան զրկել են զուգարանի թղթից, լվացվելու և հագուստը փոխելու հնարավորությունից:

Աշխարհի մի շարք հայտնի գործիչներ՝ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնից մինչև Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Կուշները, կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Վարդանյանին։ 2024 թվականի օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցից առաջ Ռուսաստանի հայերի միությունը Բաքվում բանակցությունների ժամանակ խնդրել է Պուտինին բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հայ առաջնորդների հարցը, որոնք գտնվում են բանտարկության մեջ։

BBC-ն նշում է, որ ԼՂ առաջնորդների դատավարությունների ելքը դեռևս պարզ չէ. ձգձգումները կարող են խաղալ ինչպես ի շահ բանտարկյալների, այնպես էլ ի վնաս նրանց: COP29 կլիմայական համաժողովը, հավանաբար, կլինի Ադրբեջանի համար առավելագույն միջազգային ուշադրության պահը։ Այլընտրանքը մնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ համաձայնագիրը, սակայն առայժմ դա անհավանական է թվում։

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության կալանավորումը Ադրբեջանի համար կարևոր խորհրդանշական հաղթանակ է։ Կարելի է կանխատեսել, որ նրանց դատավարությունները կդառնան լրատվական ներկայացում, որը կհաստատի Ադրբեջանի տեսակետը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, գրում է պարբերականը։

Բաքուն վերջերս հերթական անգամ մերժեց ԼՂՀ նախկին ղեկավարների նկատմամբ մեղմ վերաբերմունքի հնարավորությունը։

«Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, ապա Ադրբեջանը պարտավոր չէ ազատ արձակել ռազմական հանցագործներին և անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Սակայն բանտարկյալների հարազատները փորձում են հույսը չկորցնել․ «Եթե դատավճիռ դեռ չի կայացվել, նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, ինչ-որ գործողություններ են կատարվում։ Երևի իսկապես ինչ-որ բան փոխվի»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի