Ի՞նչ մեղադրանք կառաջադրվի արդարացվածներին. Քոչարյանը և մյուսները՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
Բոլորը

2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների գործի քննությունը 3 տարի անց կվերսկսվի։ 2021 թվականին սահմանադրական կարգը տապալելու հոդվածի հակասահմանադրական ճանաչվելուց հետո արդարացված Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը կրկին մեղադրյալի աթոռին կհայտնվեն։ Վճռաբեկ դատարանն օրերս բեկանել է դեռևս ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։

Գլխավոր դատախազությունը, հղում անելով «գործի շահերին», այս փուլում այլ մանրամասներ չի ներկայացնում, այնինչ պաշտպանական կողմի համար մի շարք անպատասխան հարցեր են առաջացել։

ՀՀ երկրորդ նախագահի և նրա նախկին ենթակաների մասով քրեական գործը քննվում է ավելի քան 5 տարի՝ մեկ ատյանից մյուսն անցնելով, ապա վերադառնալով նույն կետին։ Քոչարյանին, Խաչատուրովին, Օհանյանին և Գևորգյանին 2018 թվականին մեղադրանք առաջադրվեց 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու կամ դրան օժանդակելու հոդվածով։ Գործի քննության 3-րդ տարում, սակայն, Սահմանադրական դատարանը որոշեց, որ 300.1 հոդվածը հակասահմանադրական է։

Որոշումից հետո 4 ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով։ Դատավոր Աննա Դանիբեկյանը կարճեց գործի վարույթը՝ չնայած Դատախազության պնդումներին, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքը կարող է վերաորակվել։ Դանիբեկյանի այս որոշման դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք ներկայացրեց, սակայն Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց կարճման որոշումը։ Դրանից հետո այն ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք ներկայացրեց։ Վճռաբեկ դատարանը դիմեց Սահմանադրական դատարան, որի մասով Բարձր դատարանը որոշում կայացրեց ամիսներ առաջ՝ հուլիսին։

Հենց այս որոշումից հետո Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ին որոշեց բեկանել աղմկահարույց գործը կարճելու դատական ակտը և ուղարկել Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի համոզմամբ, սակայն, որևէ իրավական հիմք այստեղ չկա։ Մեղադրանքի մասին հայտնի դառնալու օրվանից ի վեր քաղաքական հետապնդման պնդում է անում նաև պաշտոնաթող նախագահը։

Այնինչ, «թավշյա հեղափոխության» ժամանակ և դրանից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար իր  լույթներում ուղղակիորեն մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ արյունալի իրադարձություններին առնչվող գործին չպետք է վերաբերվել «շոուի» մակարդակով։

Նիկոլ Փաշինյանը, որը ևս 10 մարդու կյանք խլած ողբերգական իրադարձությունների գործով տարիներ առաջ ազատազրկման էր դատապարտվել, կառավարման 6 տարիների ընթացքում բազմիցս ելույթներ է ունեցել, պարբերաբար և վստահ հայտարարելով՝ ոճրագործությունը և դրանց կազմակերպիչները բացահայտված են։

6 տարի առաջ բացահայտման այս ելույթը թարմ է նաև քաղհասարակության հիշողությունում։ Կարապետյանցը, սակայն, հայտարարում է՝ հենց Փաշինյանը նպաստեց գործի տապալմանը։

Նախորդ տարեվերջին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետի հիմքով դադարեցվեց նաև 3 միլիոն կաշառք ստանալու գործով։ Այս վարույթով մինչև օրս ամբաստանյալի աթոռին է Արմեն Գևորգյանը։ Աննա Դանիբեկյանի՝ դատավորի լիազորությունները դադարելուց հետո Գևորգյանի մասով գործն այլ դատավորի դեռևս չի մակագրվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա Վարդանյան