Ծովը «եկել էր» Երևան․ քաղաքային իշխանությունը պատասխանատվություն չի ստանձնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ուրբաթ երեկոյան Երևանը դարձյալ Վենետիկն էր հիշեցնում․փողոցները վերածվել էին ջրային ուղիների, անանցանելի էին գետնանցումներն ու թունելները։ Հորդառատ անձրևը հեղեղել էր անգամ խանութներ ու հյուրանոցներ, դժվարացել էր մեքենաների տեղաշարժը, որոշները ջրի տակ էին մնացել։ Մինչև ծնկները հասնող ջրի միջով քայլողներն անգամ կատակում էին՝ ո՞վ է ասել, որ Հայաստանում ծով չկա։

Հեղեղված գետնանցումների ցանկում էին նաև Մաշտոցի պողոտայի համար մեկ ստորգետնյա անցումը, որը շահագործվում է մասնավորի կողմից, ինչպես նաև համայնքի կողմից շահագործվող Փակ շուկայի գետնանցումը։ Վերջինը հեղեղվում է անգամ կարճատև անձրևներից հետո։ Ուշագրավն այն է, որ վերջերս Երևանի քաղաքապետարանը շուրջ 20 միլիոն դրամ հատկացրեց որևէ այլ պետական գնման չմասնակցած «Կոմֆորտշինպլյուս» ընկերությանը՝ այդ գետնանցումում անձրևաջրերի հեռացման համակարգի և սալիկների վերանորոգման աշխատանքների համար։ Բայց դատելով տեսանյութերից՝ ակնհայտ է, որ այն չի կառուցվել։

Բացի 20 միլիոն դրամը՝ նախորդ տարի 50 միլիոն դրամ հատկացվել էր հիմնանորոգման համար, հետո պարզվեց, որ նորոգվել է առանց անձրևաջրերի հեռացման համակարգի։ Քաղաքապետարանից պնդեցին, թե նախագծով համակարգի կառուցում նախատեսված չի եղել, այնինչ Factor TV-ն ուսումնասիրել էր բազմամիլիոնանոց պայմանագիրը և պարզել, որ նախատեսված եղել է։

Մայրաքաղաքում ուրբաթ երեկոյան հորդառատ անձրևի հետևանքով ստեղծված իրավիճակի և պատահարների վերաբերյալ 670 ահազանգ է ստացվել, հեռացվել է 276 տոննա ջուր, արգելափակումից դուրս է բերվել 55 մեքենա՝ շաբաթ առավոտյան հաղորդեց Ներքին գործերի նախարարությունը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը նկատում է՝ այս ամիսների ընթացքում հնարավոր էր գոնե ժամանակավոր լուծել հեղեղատար համակարգերի խնդիրը։

«Էս մարդիկ առաջին անկանխատեսելի անձրևից հետո հայտարարեցին, որ ծավալը շատ է եղել, չենք հասցրել, ամիսներ հետո նորից նույնը եղավ։ Էս մարդիկ, դիտահորերը մաքրելու փոխարեն, ուղղակի ջուրը քաշում են դրանց միջից, իսկ ամբողջ ցեխը, ավազից կամ ասֆալտից գոյացած էդ ամեն ինչը լցվում է դիտահորերի մեջ ու դառնում է խցանման պատճառ»,- ասում է ավագանու ընդդիմադիր անդամը։

Երևանի ավագանու իշխող ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հակադարձում է՝ հենց քաղաքապետարանն է օգնում «Վեոլիա ջուր» ընկերությանը դիտահորերը մաքրելու հարցում։

«Հեղեղատար համակարգերի մաքրումը «Վեոլիա ջուր» ընկերության տիրույթում է, բայց քաղաքապետարանը հաճախ ինքն է իր ուժերով դա անում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ «Վեոլիա ջուր»-ը չի հասցնում։ Իրականում, նախորդ տարիների համեմատ, այս տարի տեղումների ծավալն ավելի է, մի քանի օր առաջվա դեպքը առատ էր, դժվար էլ համակարգը դիմադրեր»,- ասում է ավագանու իշխանական անդամը։

Երևանի քաղաքապետարանից այսօր հրաժարվեցին մեկնաբանություն տալ, բայց քաղաքային իշխանություններն այս հարցում պատասխանատվություն չեն ստանձնում և ավելի վաղ սլաքներն ուղղել էին «Վեոլիա ջուր» ընկերության կողմ։ Ընկերությունից մեղադրանքների պատասխանը չէր ուշացել. քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին ֆեյսբուքյան գրառմամբ հակադարձեցին՝ չեն թերացել։ Երևանում հսկայական աշխատանքների կարիք կա, որոնք պայմանագրի մաս չեն կազմում, իրենց պարտավորությունների շրջանակն ավելի սահմանափակ է, քան ներկայացնում է քաղաքային իշխանությունը։

«Պայմանագրի մեկնարկին՝ 2017 թվականին, ընկերությանը պատվիրակված է ծախսեր իրականացնել միմիայն այն գույքի վրա, որը հանձնված է Կառավարության որոշումով: Եվ որքան էլ «Վեոլիա»-ն կամք և ցանկություն ունենա, ցավոք, ցանկացած շահագործում և սպասարկում պահանջում են հսկայական ծախսեր, որոնք Ընկերության ցանկությունից ու կամքից դուրս են: Բացի այդ՝ հիշեցնենք, որ Վարձակալության պայմանագրի կողմը հանդիսանում է Ջրային կոմիտեն, որն էլ գույքը ընդունողն ու այնուհետև «Վեոլիա»-ին շահագործման հանձնողն է: Ընկերությունը թե՛ ջրագծերի, թե՛ կոյուղատարների, թե՛ հեղեղատարների մասով սպասարկում և շահագործում է այն, ինչը հանձնված է ընկերությանը պայմանագրով: Եվ կարծում ենք, որ «Վեոլիա»-ի աշխատանքը նման կերպով քննադատելն ու դժգոհություն առաջացնելը առնվազն արդարացի չէ»,- հայտնել էին «Վեոլիա ջուր» ընկերությունից։

Ավագանու իշխանական անդամն իր հերթին հիշեցնում է՝ Երևանը միակ քաղաքը չէ, որտեղ անձրևների հետևանքով հեղեղումներ են առաջացել։ Խնդրին շաբաթ օրը հրավիրած ասուլիսում անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը, ասաց՝ այդ հարցը, և ոչ միայն, իրենց օրակարգի առաջնահերթություններից է։

«Անձամբ ինձ շատ մտահոգում է, տեսնում եմ, որ դրանք ամենուր կան, աբսուրդ է, որ կարող է այդպիսի դեպքեր տեղի ունենան։ Մեր մոտեցումը գիլիոտինային չէ՝ ա՛յ, եկեք բոլորի հետ խզենք, մեր խնդիրն է՝ հասկանալ էությունը և գնալ խնդիրների լուծման գործընկերային տրամաբանության»,- հայտարարեց Փաշինյանը։

Ի դեպ, հեղեղումների հետևանքով այսօր դեռևս չէին աշխատում Մաշտոցի պողոտայի գետնանցման շարժասանդուղքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան