Բրյուսելում նորից Մամեդյարովը կստանա բացասական պատասխան, և նորից լարվածություն կլինի սահմաններում. քաղաքագետ

Լուրեր

12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
Բոլորը

«Չեմ կարծում, որ լուրջ արդյունք պետք է սպասել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բրյուսելյան հանդիպումից». այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ պարզաբանելով. «Պատճառներից գլխավորն այն է, որ Ադրբեջանը չի փոխում իր քաղաքականությունը․ իրենք գալիս ասում են, թե ե՞րբ եք հանձնելու տարածքները: Վերջին 3-4 տարիների ընթացքում դրսևորված դիվերսիաները, սահմանին զոհերը միտված են նրան, որ ՀՀ-ն միակողմանի զիջման գնա։ Բրյուսելում նորից Մամեդյարովը կստանա բացասական պատասխան, և նորից լարվածություն կլինի սահմաններում»։

Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ստիպված է եղել գնալ հանդիպման, քանի որ միջազգային հանրությունը պահանջում է, որ բանակցությունները վերականգնվեն, սակայն ի սկզբանե պետք է իմանալ, որ հանդիպումն արդյունք չի ունենա։ Մեր դիտարկմանը, որ մայիսյան սրացումների ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հասցեական դատապարտող հայտարարությամբ հանդես եկան, ո՞րն է պատճառը, որ հուլիսի 4-ի սրացումների ժամանակ նման հասցեական հայտարարություն չեղավ, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց․ «Եթե հետևողականորեն դատապարտեն Ադրբեջանին, վերջինս դուրս կգա այդ պրոցեսից: ՄԽ-ն միջնորդ է, նա չի կարող որևէ մեկի կողմն անցնել, քանի որ դա կբերի նրան, որ մյուս կողմն ուղղակի դուրս կգա պրոցեսից»։

Ինչ վերաբերում է հանդիպման նախօրեին ՀՀ-ի ռազմավարական դաշնակից ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինության հերթական խմբաքանակը մատակարարելուն, քաղաքագետը նկատեց, որ դա ճնշում է ՀՀ-ի վրա, որպեսզի մեր արտաքին գործերի նախարարն ավելի հակված լինի զիջումների գնալ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

Սեդա Ղուկասյան