Պտուղը ծառերի վրա թոշնել է, տերևները թափվում են․ Ճոճկանի այգիներն ու ցանքատարածությունները վտանգված են

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Լոռու մարզի Ճոճկան համայնքի բնակիչ Սամվել Սիրադեղյանի 15 հեկտար ծխախոտի ցանքատարածությունը չորանում է։ Սիրադեղյանը Factor.am-ին ահազանգում է, որ պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է։

Ճոճկանում չորանալու վտանգի տակ են նաև համայնքի շուրջ 200 հեկտար պտղատու այգիներն ու մոտ 100 հեկտար եգիպտացորենի և բանջարեղենի ցանքատարածությունները։

«Ծախսեր եմ արել, ամբողջ մշակությունն ավարտել, հիմա ջրի պահն է, ոռոգման ջուր չկա, և աչքներիս առաջ չորանում է։ Անձրևներն ահագին պահեցին, բայց հիմա անձրև չկա։ Մարդիկ ցիստեռններով ջուր են տանում իրենց մի կտոր այգին փրկում են։ Բայց ես չեմ կարող այդքան հեկտարն այդ տարբերակ ջրել, հնարավոր չէ։ Պտուղը ծառերի վրա թոշնել է, չորանում է, տերևները թափվում են»,-նեղսրտեց գյուղացին։

Ճոճկանը ոռոգման ջրից զրկվել է մայիսին 26-ին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով․ Դեբեդը համայնքի պոմպակայանի խողովակաշարը քշել-տարել է, մինչև օրս այն չի վերանորոգվել, և ոռոգման ջուր չի հասնում դաշտերին։
Սամվել Սիրադեղյանի խոսքով՝ գյուղի որոշ այգետերեր հարևան Մեծ Այրում բնակավայրի ոռոգման ջրից են օգտվում, սակայն, այն ոչ բոլորին է հասնում, միայն տնամերձերն են կարողանում ոռոգել։

Գյուղացիները դիմել են պատկան մարմիններին։ Ճոճկանի բնակչի փոխանցմամբ՝ իրենց հավաստիացրել են, որ պոմպակայանը վերանորոգել հնարավոր կլինի ամսվա վերջին։ Ճոճկանցիները մտավախություն ունեն, որ մինչև ոռոգման ջուրը չորացող դաշտերին հասնի, արդեն բերք չի լինի։

Ստեղծված իրավիճակի շուրջ Factor.am-ին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ համայնքապետարանից, մեր զանգերն անպատասխան մնացին։
Հիշեցնենք` մայիսի 26-ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ մահացավ, բազմաթիվ տներ ջրածածկ եղան, վնասվեցին ճանապարհներ, կամուրջներ։ Կառավարության որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարվեցին աղետի գոտի։ Կառավարությունը հեղումներից տուժած բնակիչներին փոխհատուցում է տրամադրում։

Մանյա Պողոսյան