Խորհուրդը դեռևս նոր Սահմանադրության հետ կապված քննարկումներ չի ունեցել․ Արդարադատության նախարարություն

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ադրբեջանցի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ շարունակում են Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների պահանջի մասին խոսել։ Այս անգամ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն է հայտարարել, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ճանապարհին հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է»։ Պաշտոնական Բաքուն ՀՀ սահմանադրության փոփոխությունը մատնանշում է որպես նախապայման՝ հայտարարելով, թե առանց դրա խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։

Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել: Իշխանությունների ընդդիմախոսները սա գնահատում են որպես Բաքվի ճնշումներին տեղի տալու փաստ։

Factor.am-ը նոր Սահմանադրության նախագծի մշակման վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն։

Ի պատասխան նախարարությունից հայտնել են, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացի սկիզբը դրվել է 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, իսկ արդեն հաջորդ տարի՝ 2022 թվականին, հաստատվել են ինչպես սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը, այնպես էլ նրա գործունեության կարգը: Այսինքն՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացի սկիզբը դրվել է դեռևս 2021 թվականի դեկտեմբերին:

ԱՆ-ից նաև արձագանքել են, որ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դեռևս սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի մշակման փուլում է, և բուն նախագծի տեքստի մշակման շուրջ աշխատանքներ դեռ չեն տարվում:

Ադրբեջանը, մասնավորապես, խնդրահարույց է համարում Հայաստանի Սահմանադրության հղումը Անկախության հռչակագրին, որը հենվում է «Խորհրդային Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» դեռևս 1989-ին ընդունված որոշման վրա․ Բաքուն այստեղ տարածքային պահանջներ է տեսնում։

Արդարադատության նախարարությունից փորձել էինք պարզել, թե մայր օրենքից արդյո՞ք հանվելու է Անկախության հռչակագրի հղումը։

Հարցման պատասխանում ընդգծել են, որ խորհուրդը դեռևս նոր Սահմանադրության հետ կապված քննարկումներ չի ունեցել՝ միաժամանակ հավելելով․

«2022 թվականի հունվարից ի վեր որոշումներ է ընդունել պետության կառավարման ձևի, նախագահի լիազորությունների շրջանակի, Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելու և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելու, Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորության և դրանց կարգավիճակին, մի շարք պաշտոնների համար առաջադրվող քաղաքացիության և նստակեցության ցենզերի, Սահմանադրությամբ մասնավոր իրավունքի սուբյեկտներին պետական մարմինների լիազորությունների պատվիրակման հնարավորությունը նախատեսելու, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ընթացակարգը կարծրացնելու հայեցակարգային ուղղությունների վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ Factor TV-ն Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին: Ի պատասխան վարչապետն ասել էր, որ Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել։

«Կարծում եմ, որ այդ հարցը կապել, փորձել բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության գործընթացի տորպեդահարում է, և չեմ բացառում, որ այդտեղ կան որոշակի միտումներ՝ միջամտություն իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցել ՀՀ-ում»,- նշել էր կառավարության ղեկավարը։

Փաշինյանը նաև հիշեցրել էր, որ Սահմանադրության փոփոխության մասին խոսել էր դեռ 2018-ից հետո, 2019 թվականին ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում։

Մանյա Պողոսյան