Ալիևի օգնականը հայտարարել է, թե հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության ընդլայնումը «լուրջ մտահոգության տեղիք է տալիս»

Լուրեր

09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
Բոլորը

Պաշտոնական Բաքուն, որը ժամանակակաից սպառազինությունների ձեռքբերման պայմանագրեր է կնքում Իսրայելի, Թուրքիայի, Սերբիայի և մի շարք այլ երկրների հետ, հերթական դժգոհությունն է հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ։ Այս անգամ հակաֆրանսիական հայտարարություններով է հանդես եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, թե Բաքուն «արդյունավետ չի համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ» և դա անվանել է «վնասակար»։ Ըստ Հաջիևի՝ սա չի նպաստում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, հատկապես՝ ապրիլի 19-ին սահմանների սահմանազատման, երկու երկրների բարձրագույն իշխանությունների մակարդակով դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության և այդ ուղղությամբ ձեռնարկված լուրջ քայլերի համատեքստում։ Ֆրանսիայի ռազմականացման քաղաքականությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար այն իրավիճակում, երբ լուրջ քայլեր են ձեռնարկվել ամբողջ Հարավային Կովկասի խաղաղ վերափոխման ուղղությամբ։ Սա լուրջ հարված է կարգավորման գործընթացին։ Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի Հայաստանում ռևանշիստական ​​ուժերին։ Ուստի Ֆրանսիայի ռազմականացման քաղաքականությունը, հատկապես, Հայաստանին հարձակողական մահաբեր զենքի տրամադրումը և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության ընդլայնումը լուրջ մտահոգության տեղիք են տալիս»,- հայտարարել է Հաջիևը։

Նա ասել է, թե «որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի», նաև հավելել, թե Հայաստանն «օկուպացիա և ագրեսիա իրականացրած երկիր է, որին զինելն անընդունելի է»։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու նոր պայմանագրերի կնքման կապակցությամբ դժգոհություն էր հայտնել Ադրբեջանի ՊՆ-ն՝ հանդես գալով քաղաքական հայտարարությամբ։ Այն մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանը CAESAR համակարգերի գնման պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ։

Էմմա Չոբանյան