Ադրբեջանի ՊՆ-ն իր բողոքն է հայտնել Հայաստանին ֆրանսիական CAESAR-ների վաճառքի կապակցությամբ

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու նոր պայմանագրերի  կապակցությամբ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը դժգոհություն է հայտնել՝ հանդես գալով քաղաքական հայտարարությամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն մտահոգված է, որ Հայաստանը CAESAR համակարգերի գնման պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ։

Հայտարարության համաձայն՝ այն փաստը, որ «Ֆրանսիան Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանային սարքեր և այլ զինատեսակներ է մատակարարում՝ չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Հարավային Կովկասում Ֆրանսիայի սադրիչ գործունեության ևս մեկ ապացույց է տարածաշրջանում»։

«Թեև Ֆրանսիայի ՊՆ-ն անցյալ տարվա հոկտեմբերին իր հայտարարության մեջ պնդում էր, որ Հայաստանին մատակարարվող զինտեխնիկան պաշտպանական բնույթ է կրում, ներկայիս ռազմական գործարքով Հայաստանին մահաբեր զենք մատակարարելը Ֆրանսիայի ղեկավարության կեղծավորության ևս մեկ դրսևորում է։ Հարավկովկասյան տարածաշրջանում ռազմականացման և աշխարհաքաղաքական ինտրիգների քաղաքականություն վարող Մակրոնի ռեժիմը խոչընդոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար։ Իր ապակառուցողական և կողմնակալ քաղաքականության պատճառով տարածաշրջանային գործընթացներից դուրս մնացած Ֆրանսիայի ներկայիս ղեկավարությունը չի կարող դա ներել Ադրբեջանին, հետևաբար, շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ Ֆրանսիայի կողմից արյունալի ռազմական ագրեսիա իրականացնելու փորձ ունեցող Հայաստանի վերազինումը և Հայաստանի ղեկավարության ռևանշիստական ​​քաղաքականությանը սատարելը և՛ քաղաքական անպատասխանատվություն են, և՛ ճանապարհ դեպի նոր պատերազմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն նաև Ֆրանսիային մեղադրում է «գաղութատիրական անցյալի ու քաղաքականության», ինչպես նաև «Բաքվի  դեմ կեղտոտ քարոզչական և ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ»։

«Հայտարարում ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի սրման և պատերազմի նոր օջախ ստեղծելու պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու է ռևանշիստական ​​քաղաքականություն վարող Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»,- հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն, անդրադառնալով ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ նախօրեի հանդիպմանը, հայտնել էր CAESAR-ի ձեռքբերման պայմանագրի կնքման մասին։

«Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Ջերմ և արդյունավետ հանդիպում իմ պաշտոնակից Սուրեն Պապիկյանի հետ՝ Eurosatory-ի շրջանակում։ Նոր կարևոր մեկնարկ՝ CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքմամբ»,- գրել էր Լըկորնյուն X-ում։

Էմմա Չոբանյան