Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել

Լուրեր

07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
Բոլորը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այցելել է Արցախի գրավյալ Շուշի քաղաք։

«Դեսպանն ու Դանուսիա Լիբբին այսօր մեկնել են Ֆիզուլի և Շուշի: Դեսպանը հանդիպում է կառավարության ներկայացուցիչների հետ։ Նա շրջագայել է Շուշիի բերդով, եղել է Նաթավանի տանը, Խան Գիզի աղբյուրում, Վագիֆի դամբարանում և հանդիպել տեղացի ուսուցիչների հետ, որոնք մասնակցել են դեսպանատան աջակցությամբ անցկացված անգլերեն լեզվով ծրագրավորման դասընթացներին»,- ասվում է դեսպանատան X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

Նշենք, որ մայիսի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում դեսպանը հայտնել էր, թե ինչու է հրաժարվում Շուշի այցելելուց։

«Ակնհայտ է, որ վերադարձված տարածքները մի փոքր տարբեր են։ Մի քիչ ավելի շատ համակարգում է պահանջվում։ Բայց ես չեմ ուզում գնալ ինչ-որ տեղ՝ ինչ-որ մեկի շոուին մասնակցելու համար։ Այնպես որ՝ երբ ժամանակը գա, ես դա կանեմ»,- ասել էր Լիբբին։

Նշենք, որ ամերիկացի դիվանագետն այս հայտարարությունից հետո ադրբեջանական իշխանական մեդիայի թիրախում էր հայտնվել։ Մասնավորապես, Caliber.az-ը գրել էր, թե «արդեն երեք տարուց ավելի է, ինչ ԱՄՆ դեսպանները, նախ՝ Էրլ Լիցենբերգերը, իսկ այժմ՝ Մարկ Լիբբին, միայն իրենց հայտնի պատճառներով կտրականապես հրաժարվում են այցելել Ղարաբաղի մարգարիտ Շուշի քաղաք»։

«Ադրբեջանում այդ պատճառներն անհասկանալի են։ Եթե ԱՄՆ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ո՞րն է խնդիրը։ Բայց դեսպանները միայն ծիծաղելի արդարացումներ են բերում»,- նշել էր լրատվամիջոցը՝ դեսպանին մեղադրելով Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու մեջ, այդ թվում՝ ընդդիմադիր լրագրողներին տված հարցազրույցի համար։

Caliber-ն առաջարկել էր դեսպանին վտարել երկրից։

«Այսպիսով, Բաքվի համապատասխան գերատեսչությունը, գուցե, պետք է Լիբիին խնդրի հեռանա՞լ: Ավելին, այս կետն ամրագրված է նաև Դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայում, մասնավորապես 9-րդ հոդվածում։ Պետությունը կարող է ցանկացած ժամանակ, առանց իր որոշումը պատճառաբանելու, պահանջի ծանուցել ուղարկող պետությանը, որ առաքելության ղեկավարը կամ առաքելության դիվանագիտական ​​անձնակազմի որևէ անդամ պերսոնա նոն գրատա է հայտարարվում։ Նման դեպքում համատարմագրող պետությունը պետք է հետ կանչի տվյալ անձին կամ դադարեցնի նրա գործառույթներն առաքելությունում։ Անձը կարող է պերսոնա նոն գրատա ճանաչվել մինչև ընդունող պետության տարածք ժամանելը: Եթե ​​հավատարմագրող պետությունը հրաժարվում է կատարել կամ ողջամիտ ժամկետում չի կատարում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված իր պարտավորությունները, ընդունող պետությունը կարող է մերժել անձին որպես առաքելության աշխատակից ճանաչել: Դա նշանակում է՝ ճամպրուկ, օդանավակայան, Վաշինգտոն»,- գրել էր լրատվամիջոցը։

Էմմա Չոբանյան