Որքանո՞վ է անվտանգ սոցցանցերում խորհրդատվության միջոցով երեխաների բուժումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մեր օրերում  ծնողները  երեխային բուժելու համար հաճախ դիմում են ոչ թե բժշկի, այլ ՝սոցցանցերի օգնությանը: Փոխօգնության խմբերում կարելի է հանդիպել բազմաթիվ գրառումների, որտեղ մայրիկն անհասկանալի կերպով  օգնության է կանչում բոլորին՝ իր երեխային բուժելու խորհրդատվության համար:

Ճի՞շտ է արդյոք նման եղանակով երեխային բուժել, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս ամենը:

Մանկաբույժ Նոնա Եղոյանի համոզմամբ՝ իրավիճակն ավելի անկառավարելի էր դեռ 2-3 տարի առաջ, երբ նմանատիպ խմբերում վերահսկողություն առհասարակ չկար: Հիմա որոշ խմբերում գրանցված են նաև բժիշկներ, և քիչ թե շատ  գրառումները վերահսկվում  են:

«Գոյություն ունի սահման, շատ հաճախ գրում են այնպիսի հարցեր, օրինակ՝ երեխան ցանավորվել է, երեխան ցնցվում է, երեխան ինչ- որ բան է կուլ տվել, ու փորձում են սոցցանցերի միջոցով բուժումներ անել, կատեգորիկ դեմ եմ: Այդ դեպքում չարաշահվում է սոցցանցի միջոցով բուժումը, չեմ կարող ասել ծնողները խուճապի են մատնվում, թե պարզապես ժամանակ չունեն, թե ալարում են  երեխային տանեն հիվանդանոց, բայց այս դեպքում դեմ եմ, որ ծնողները բուժեն նման ձևով»,- նշում է Նոնա Եղոյանը։

Նրա խոսքով՝ ծնողները շատ հաճախ  սոցցանցերի և համացանցի միջոցով փորձում են փնտրել այնպիսի հիվանդությունների պատասխաններ, որոնք բավականին լուրջ բուժում են պարունակում, և բժշկի միջամտության կարիք ունեն:

ԱՆ աշխատակազմի մոր և մանկան  առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի գնահատմամբ՝ մայրերի փոխօգնության խմբերի գաղափարն ինքնին լավն է, բայց չպետք է անցնել մասնագիտական խորհրդատվության սահմանները:

«Իհարկե, կան վտանգներ, մայրերը կարող են հենվել կամ սեփական փորձի վրա, կամ հարևանի, ոչ միշտ ճիշտ խորհրդատվություն կամ բուժման մեթոդներ կարող են առաջարկել։ Եթե այդ խմբերում կան բժիշկներ, դեռ ոչինչ, բայց մեծ իմաստով բուժման հարցերը չի կարելի անել խորհուրդների միջոցով, և հատկապես ծնողների»,- նշում է Կարինե Սարիբեկյանը։

Նա հիշեցնում է, որ մինչև 17 տարեկան երեխաների  պոլիկլինիկական բուժօգնությունն անվճար է, և բժշկի հետ շփման համար մատչելիության համակարգը պահպանված է: Բժշկին չվստահելու պատճառաբանությունը,  ըստ նրա, արդարացում չէ, և սոցցանցը երբեք չի կարող ավելի անվտանգ լինել:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Մնացականյան