Օդանավակայաններն անցում են կատարում դեմքի ճանաչման թվայնացմանը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Աշխարհում կա ավելի քան 40,000 օդանավակայան, որոնցով օրական տեղի է ունենում շուրջ 100,000 թռիչք՝ ապահովելով 6.000.000  մարդու տեղափոխում։ Այս օդանավակայանների շատ փոքր մասն անցում է կատարել ուղևորների լրիվ կամ մասնակի թվային նույնականացման, ինչը խնայում է ժամանակ և ռեսուրսներ։

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) ուղևորների համաշխարհային հետազոտությունը (Global Passenger Survey (GPS)) ցույց է տվել, որ ուղևորների 75%-ը պատրաստ է կիսել իր կենսաչափական տվյալները՝ ճանապարհորդության գործընթացը թվային նույնականացման միջոցով դյուրացնելու համար: Հետազոտությունն իրականացվել է 8 հազար ուղևորների շրջանում՝ 200 երկրից։

Օրինակ, Օռլանդոյում British Airways-ը օգտագործում է կենսաչափական լուծում, որը թույլ է տալիս 10 րոպեում նստեցնել շուրջ 240 ուղևոր։

Վերադառնալով IATA-ի 2021-ի և 2023-ի ուղևորների համաշխարհային հետազոտություններին (GPS), պետք է արձանագրել, որ այն հանգեցրել է երկու հիմնական եզրակացության.

Սովորաբար, օդանավակայան պետք է ժամանել  ոչ ուշ, քան թռիչքից երկու ժամ առաջ, գրեթե բոլոր օդանավակայաններում հենց այդպիսի ժամկետ է սահմանված ուղեցույցներով։  Սակայն  երբեմն անգամ այդ ժամանակը բավարար չէ, որպեսզի ուղևորը ներկայանա ավիաընկերության սպասարկողներին, ստանա իր նստեցման կտրոնը, հանձնի ուղեբեռը, անցնի անձնագրային ստուգում, ապա անվտանգության ստուգում, գտնի թռիչքի դարպասը և հասցնի նստեցմանը։ Որոշ օդանավակայաններում անվտանգության ստուգումը տեղի է ունենում երկու անգամ և հաճախ ճամփորդող ուղևորները  գիտեն, թե ինչ ռիսկեր կան՝  հարյուրավոր մարդկանց հետ հերթերում սպասելիս։

Սակայն տեխնոլոգիական առաջընթացը նաև այս հարցում է դյուրին լուծումներ գտել․   ներդրվել է դեմքի ճանաչման գործընթացը՝ նստեցման կտրոնի ստացումը և նստեցումը, անձնագրային ստուգումն ու բազմաթիվ այլ գործընթացներ թվայնացնելու և ինքնակարգավորելու նպատակով։

Ահա բազմաթիվ օդանավակայաններից մի քանիսը, որոնք վիզաների և անձնագրերի տվյալների բազաների հիման վրա իրականացնում են դեմքի միջոցով մարդու նույնականացում և ազատում են ուղևորներին երկար հերթերից ու բյուրոկրատիկ գործընթացներից․

  • Ճապոնիա – Տոկիոյի Հանեդա և Նարիտա միջազգային օդանավակայաններ։
  • Հնդկաստան – Դելիի, Բենգալուրուի, Վարանասիի, Պունաի, Հայդերաբադի, Գուվահաթիի, Լաքնաուի, Վիջայավադաի և Կալկաթայի օդանավակայաններ։
  • Արաբական Միացյալ Էմիրություններ – Դուբայի և Աբու Դաբիի միջազգային օդանավակայաններ։
  • Մալայզիա – Կուալա Լումպուր միջազգային միջազգային օդանավակայան։
  • Չինաստան – Հոնկոնգի միջազգային օդանավակայան։
  • Ֆրանսիա – Փարիզի Շառլ դը Գոլ և Օրլի միջազգային օդանավակայաններ։
  • Իսպանիա – Խոսեպ Տարադելաս Բարսելոնա-Էլ Պրատ միջազգային օդանավակայան։
  • Միացյալ Թագավորություն – Հիթրոուի և Մանչեսթերի միջազգային օդանավակայաններ։
  • Գերմանիա – Ֆրանկֆուրտի և Մյունխենի միջազգային օդանավակայաններ։
  • ԱՄՆ – 238 միջազգային և ներքին օդանավակայններ, այդ թվում նաև Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան։ Ընդ որում, ԱՄՆ-ում առաջին անգամ այն կիրառվել է Հարթսֆիլդ-Ջեքսոնի՝ Ատլանտայի միջազգային օդանավակայանում 2018 թվականին, որտեղ ներկայացվել է երկրի առաջին լիովին կենսաչափական օդանավակայանի տերմինալը:

Դեմքի ճանաչման տեխնոլոգիան հեղափոխել է օդանավակայանների անվտանգության ընթացակարգերն ու աշխատանքը։ Օդանավակայաններում դեմքի ճանաչումը ներառում է ուղևորի դեմքի սկանավորում և այն համեմատում ​​պատկերների տվյալների բազայի հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ի անձնագրերից և վիզաներից հավաքված պատկերները: Այս գործընթացը օգնում է ստուգել ուղևորների ինքնությունը օդանավակայանի տարբեր անցակետերում: Տեխնոլոգիայի նպատակն է պարզեցնել փաստաթղթերի ստուգման գործընթացները և նվազեցնել սպասման ժամանակը: IATA-ի նույն հետազոտությունը ցույց է տվել, որ ուղևորների 85%-ը ցանկանում է 45 րոպեից պակաս ծախսել օդանավակայանի գործընթացների վրա, եթե նրանք ճանապարհորդում են միայն ձեռքի ուղեբեռով և 90%-ը ցանկանում է մեկ ժամից պակաս ծախսել օդանավակայանում անցկացվող գործընթացների վրա, երբ ճամփորդում են ստուգման ենթակա ուղեբեռով։ Ներդված տեխնոլոգիան արդարացնում է ուղևորների ակնկալիքները՝ ժամանակի տեսակետից։

Օդանավակայաններում դեմքի ճանաչման տեխնոլոգիան ներկայացնում է մի քանի առավելություններ, ներառյալ ուժեղացված անվտանգությունը, պարզեցված ուղևորների հոսքը և ֆիզիկական փաստաթղթերի ստուգման անհրաժեշտության նվազեցումը: Այնուամենայնիվ, կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն, մասնավորապես, գաղտնիության հետ կապված մտահոգությունները և կենսաչափական տվյալների չարաշահման հավանականությունը: Այս ուղղությամբ տեխնոգիգանտները շարունակում են իրենց աշխատանքները, որպեսզի ստեղծված արտադրանքը չհանգեցնի անձնական տվյալների արտահոսքի։

Մեզ մնում է միայն ընդգծել, որ օդանավակայաններն ու ավիաընկերությունները շարունակում են ուսումնասիրել և կիրառել դեմքի ճանաչման տեխնոլոգիան՝ առաջնորդվելով անխափան ճամփորդության փորձով և բարելավված գործառնական արդյունավետությամբ:

 

Ալեքսանդր Մարտիրոսյան