«Շառ եք»․ դատարանի շենքում տեղի ունեցած միջադեպը՝ լուծումներ փնտրելու առիթ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Օրեր առաջ Factor.am-ն անդրադարձել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրում քննվող քրեական գործին։ Դատական նիստի օրը դատարանի շենքում տեղի էր ունեցել մի միջադեպ, որը քննարկման առարկա էր դարձել դատաքննության ընթացքում։ Ընտանեկան բռնություն գործադրելու մեջ կասկածվող մեղադրյալը, միջանցքում տեսնելով գործով անցնող վկային և իր նախկին կնոջը, ասել էր․«շառ եք»։ Ոստիկանների միջամտությամբ միջադեպը այդքանով ավարտվել էր։

Սա դատական նիստի ընթացքում քննարկվեց որպես վկայի նկատմամբ ճնշում գործադրելու միջոց։ Վկա Մ․Մ․-ն, մեղադրող դատախազի կարծիքով, կաշկանդված էր իր ցուցմունքներով։ Իր խոսքի սկզբում նախ գովեստի խոսքեր շռայլեց մեղադրյալի հասցեին, սակայն նախաքննության ընթացքում տրված ցուցմունքում նրան չէր բնութագրել որպես դրական հատկանիշներով աչքի ընկնող անձնավորություն։

Ընտանեկան բռնության գործերով տուժողի և վկաների նկատմամբ ճնշում, երբեմն նաև նոր բռնությունների գործադրումը հաճախակի հանդիպող երևույթ է։ Իրավապաշտպաններն արձանագրել են, որ քրեական գործով անցնող, սակայն ազատության մեջ գտնվող բռնարար տղամարդն ու նրա նախկին կինը հաճախ հանդիպում են դատական նիստերի դահլիճից դուրս, ինչը լի է կնոջ համար  բռնության ենթարկվելու ռիսկերով։

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության՝ «Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում անդրադարձ կա այս խնդրին․ «Դատաքննությանը մասնակցող կնոջ անվտանգությունը երբեմն վտանգվում է հենց դատարանի շենքի տարածքում կամ անգամ նիստերի դահլիճում։ Կնոջ անվատնգությունն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև նրա արժանապատվության նկատմամբ հարգանքի դրսևորումը ապահովելու հարցում առանձնակի պատասխանատվություն ունեն դատավորն ու դատախազը»։

Իսկ «Կանանց համար արդարադատության մատչելիություն» իրավաբանների համար ձեռնարկում նշվում է, որ դատավորն ու դատախազը «պարտավոր են նախաձեռնել ռիսկի գնահատումներ՝ սրացած բռնության ռիսկի մակարդակը որոշելու, ռիսկը դատական վարույթի ժամանակ կառավարելու և արդարադատության համակարգի կողմից պահանջվող վերահսկողության ու միջամտության մակարդակը որոշելու համար»։ Նույն ձեռնարկի հեղինակները ընդգծում են, որ դատախազներն ու դատավորներն պետք է զրուցեն դատավարության իգական սեռի մասնակիցների, հատկապես՝ բռնության զոհերի հետ, նրանց և նրանց ընտանիքի ցանկացած անդամի անվտանգությանը վերաբերող ծրագրերի մասին։ Ավելին, միջազգային չափորոշիչները պահանջում են, որ կանանց նկատմամբ բռնության միջադեպերի պարագայում դատական համակարգում առկա լինեն կառավարման ու կարգավորման հատուկ տեխնիկաներ։

2021-2022 թվականներին ՀՀ դատարաններում իրականացված մշտադիտարկման արդյունքներով փաստվել է, որ դիտարկված 18 գործերից որևէ մեկով տուժողը չի ուղեկցվել պատկան մարմնի ներկայացուցչի կողմից, թեև բացառված չէ, որ դատական նիստից առաջ, ընթացքում կամ հետո նա կարող էր բռնության ենթարկվել մեղադրյալի և/կամ նրա հարազատների կողմից։

Դատարանի շենքում՝ նիստերի դահլիճից դուրս բռնարարի և բռնության ենթարկված կնոջ հանդիպումը բացառելու նպատակով փորձագետները խորհուրդ են տալիս դատարանի շենքերն այնպես  նախագծել, որ վարույթի կողմերն առանձին սպասասրահներում գտնվելու հնարավորություն ունենան։ Սակայն Factor.am-ի թղթակցի՝ ՀՀ դատարաններ բազմաթիվ այցերի ժամանակ որևէ անգամ չի արձանագրվել նման պրակտիկա։

Դատարանները պետք է քայլեր ձեռնարկեն այսպիսի միջադեպերից խուսափելու նպատակով։ «Պատշաճ գործելակերպ է համարվում կողմերին որոշակի ժամանակային ընդմիջումով դատարանից դուրս թողնելը՝ զոհին թույլ տալով առաջինը դուրս գալ դատարանից և, անհրաժեշտության դեպքում, անվտանգության աշխատակիցների ուղեկցություն առաջարկելով»,- նշված է «Կանանց համար արդարադատության մատչելիություն» իրավաբանների համար ձեռնարկում։

Վերոնշյալ գործով նման միջադեպից խուսափելու նպատակով մեղադրյալի պաշտպանն ինքն առաջարկեց, որպեսզի նախ տուժողը հեռանա և որոշ ժամանակ անց միայն՝ մեղադրյալը։

Նշենք, որ ընտանեկան բռնության գործերի լուսաբանման մեր՝ ավելի քան երեք տարվա պրակտիկայում սա առաջին անգամն էր, որ դատարանի շենքում արձանագրված միջադեպը քննարկվեց դատարանի կողմից։ Սա հնարավորություն է ստեղծում ոչ միայն մեկ գործով քննարկել իրավիճակը, այլև հետագայում նման խնդիրներից խուսափելու համար լուծումներ փնտրել։ Լուծումներ, որոնց վերաբերյալ փորձագետներն արդեն իսկ ներկայացրել են առաջարկներ։

Արման Ղարիբյան