«Մորթելու եմ»․ տղամարդը երեխայի ներկայությամբ է ծեծել նախկին կնոջը

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Դատարանում մեղադրյալի և տուժողի կարգավիճակներում դեմ-դիմաց նստած տղամարդու և կնոջ տասնամյա ամուսնական կյանքի ընթացքում ծնվել են երեք երեխաներ։ Բռնությունը, սակայն, մշտական բնույթ է կրել նրանց ընտանիքում։ Տարիներ առաջ կինը, ի վերջո, համարձակվել է հեռանալ բռնարարից, ամուսնալուծվել, սակայն դրանից հետո էլ չի խուսափել ծեծից։

Ֆիզիկական բռնության վերջին դրվագը տեղի է ունեցել 2023 թվականին միջնեկ երեխայի՝ 12-ամյա աղջկա ներկայությամբ։ Մայրը երեխային տեսակցության էր գնացել խնամքի կենտրոնում, որտեղ ներկայում գտնվում են երեխաները։ Հայրը, տեղեկանալով, որ նախկին կինն այդտեղ է, ներխուժել է տարածք և սկսել հարվածել նախկին կնոջը։ Վերջինիս հաջողվել է դուրս գալ սենյակից և փախչել՝ ամուսնու հայհոյանքների ու սպառնալիքների ներքո, սակայն ֆիզիկական ներգործությունն այնքան ուժգին է եղել, որ վազելու ընթացքում կորցրել է գիտակցությունը։

Կնոջը բժշկական օգնություն է ցուցաբերել խնամքի կենտրոնի բուժքույրը։ Տվյալ դեպքի և բռնության այլ դրվագի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գործը ներկայում քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրում։ Ա․Ղ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, որոնցից երեքի դեպքում՝ երկուական դրվագներով։

Տղամարդը նախ գտնվել է կալանքի տակ, ապա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։ Տուժող Հ․Կ․-ն Factor.am-ի հետ զրույցում պատմել է, որ նախկին ամուսինը շարունակում է երրորդ անձանց միջոցով իրեն սպառնալ, նաև սոցցանցերում տարածում է իր և ավագ դստեր լուսանկարները՝ գրելով վիրավորական արտահայտություններ։

«Ինձ ասում էր՝ մորթելու եմ։ Հիմա էլ տարբեր անուններով էջեր է բացում, գրում է։ Ես վախենում եմ, որ մի վնաս կտա հա՛մ ինձ, հա՛մ էրեխեքիս, հատկապես՝ մեծ աղջկաս, որովհետև աղջիկս ինձ է պաշտպանում»,- պատմել է կինը։

Այսօր կայացած դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը դիրքորոշում հայտնեց առ այն, որ տնային կալանքը պետք է փոխվի կալանքով, որպեսզի մեղադրյալը չկարողանա ներգործություն ունենալ ապացույցների ձեռքբերմանը։ Դատավոր Մարտին Արզումանյանը, սակայն, որոշեց ուժի մեջ թողնել խափանման միջոցը՝ այն երկարացնելով ևս երեք ամսով։

Քրեական գործի դատաքննությանը զուգահեռ՝ կինը դատարանի միջոցով փորձում է ստանձնել երեխաների խնամակալությունը։ Երեք անչափահասները ներկայում գտնվում են շուրջօրյա խնամքի կենտրոնում։ Դատաքննության մանրամասները կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի