Մեր ուսհաստատությունների 81%-ը ստուգված չէ. Ռաիսա Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
Բոլորը

Factor TV-ն Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանի հետ զրուցել է այս տարի ուսումնական հաստատություններում անցկացվելիք ստուգումների, նախորդ տարվա ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների, օրենսդրական բացի պատճառով կառույցի սահմանափակ լիազորությունների, չհայտարարված այցեր կատարելու  անհրաժեշտության, կառույցի կողմից կիրառվելիք նոր գործիքակազմի և այլ թեմաների շուրջ:

-Տիկի՛ն Գալստյան, նախորդ տարի հայաստանյան շուրջ 140 ուսումնական հաստատություններում Կրթության տեսչական մարմինը ստուգումներ իրականացրեց: Ուսումնասիրելով ստուգումների ամփոփ արդյունքները՝ տեսնում ենք, որ գերակշռել են տնօրեններին ներկայացվող պահանջների խախտումները: Է՞լ ինչ հիմնական խախտումներ են արձանագրվել:

-Այո, 2023-ին նախատեսվել էր 140 ստուգում, որից 11-ը` նախադպրոցական, 120-ը`դպրոցական և 9-ը` նախնական մասնագիտական ու միջին մասնագիտական կրթության ոլորտի հաստատություններում: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, օրինակ` հանրակրթության ոլորտում խախտումների թիվը հասել է 1716-ի, նախադպրոցականում այդ թիվը  71 է, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտի հաստատություններում`89: Խախտումները հիմնականում վերաբերել են մանկավարժական աշխատողների նշանակմանը, օրինակ, նախադպրոցական ուսումնական հաստատություններում դրանք առնչվել են նաև սաների համակազմի ձևավորմանը, ֆիզիկական միջավայրին, խորհրդակցական մարմինների ձևավորմանը, ինչպես նաև մանկավարժական ու վարչական աշխատողների պաշտոնական պարտականությունների կատարմանը: Քաղաքացիների կողմից դիմում բողոքների հիման վրա հայտնաբերված խախտումները հիմնականում վերաբերել են տնօրենի անօրինական գործողություններին, եղել են դիմումներ, որոնք  առնչվել են սովորողների նկատմամբ բռնությունների կիրառմանը, բուլինգին:

-Իսկ այս տարի Կրթության տեսչական մարմինն ի՞նչ ստուգումներ է նախատեսում:

-Այս տարի իրականացնելու ենք 130 ստուգում. թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է,  քանի որ նախատեսում ենք իրականացնել այլ կարևոր գործառույթներ ևս` ձևաթղթերի մշակում, ստուգաթերթերի` ըստ սկզբունքայնության վերակշռավորում, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում ուսհաստատությունների կրթական գործընթացի որակի սուսումնասիրում և այլն:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք կարիք չկա օրենսդրական փոփոխությամբ ձեր կառույցին տալ ավելի շատ լիազորություններ, առանց ծանուցման և  նախազգուշացման` անսպասելի այցեր իրականացնելու հնարավորություն:

Օրենքի փոփոխությունը մեր թիվ մեկ խնդիրն է: Կրթության ոլորտն ունի առանձնահատկություններ. իրավական կամ օրենսդրական ակտի միջոցով բնագավառի վերահսկողությունը չի կարգավորվում: Միայն օրենսդրական պահանջներին  «այո» կամ  «ոչ» պատասխանելով` կրթական գործընթացը չեն ստուգում: Դրա համար մենք ստեղծել ենք լրացուցիչ գործիքներ, որոնք կիրառում ենք ստուգումներին զուգընթաց: Դեռևս 2020-ին սկսվել է «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» օրենքի նախագծի մշակումը տեսչական մարմնի կողմից. այն ընթացքի մեջ է: Ինչ վերաբերում է չհայտարարված այցերին, տեսչական մյուս մարմիններն, օրինակ, ունեն այդ գործառույթը: Մեր պարագայում երբ, օրինակ, ուսհաստատությունում գործադուլ է, կամ սովորողի նկատմամբ բռնություն է կիրառվել, արագ արձագանքման խումբը փորձում է տեղում կարգավորումներ տալ:

«Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին»  մշակվող  օրենքի նախագծի  ընդունումը թույլ կտա՞ Կրթության տեսչական մարմնին առավել բովանդակային ստուգումներ իրականացնել:

-Այո, ստուգաթերթերի միջոցով չիրականացվող գործառույթները օրենքի միջոցով  կարող ենք կյանքի կոչել: Օրենքի սահմանած իրավակարգավորումների հիման վրա կարող ենք մշտադիտարկումներ իրականացնել, այն թույլ կտա, որ, ինչպես նշեցիք, առանց զգուշացնելու մտնենք դպրոցներ: Ընդ որում, այցն ունենալու է ոչ թե վերահսկողական, այլ խորհրդատվական, մեթոդական աջակցության նպատակ:

-Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ի՞նչն է պակասում՝ օրենքի բացից զատ:

-Առ այսօր տեսչական մարմինն ուսումնասիրություն է իրականացրել ընդհանուր թվով 2645 ուսհատատությունների ընդամենը 19 տոկոսում, դրանց 81 տոկոսը դեռևս ստուգված չէ: Պատճառներից մեկը, իհարկե, տեսչական մարմնի մարդկային ռեսուրսների պակասն է. մենք դա փորձում ենք լրացնել՝ գործառույթները թվայացնելով:

Հարցազրույցն ամբողջությամբ`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան