Որո՞նք են Հայաստանի ամենահարուստ կուսակցությունները և որքա՞ն անշարժ գույք են սեփականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Պարզվում է, Հայաստանում խոշոր սեփականություն ունեն ոչ միայն պաշտոնյաները, այլև քաղաքական կուսակցությունները: Իհարկե, ոչ բոլոր կուսակցությունները: Մենք փորձեցինք հենց իրենցից՝ քաղաքական ուժերից ճշտել, թե ինչ ունեցվածք ունեն: Եվ մեր ենթադրությունները մասամբ ճիշտ դուրս եկան՝ նախկին կոալիցիոն որոշ կուսակցություններ բավականին մեծ թվով անշարժ գույք ունեն: Եվ թանկարժեք գույք ունեն: Եվ այդ թիվը զարմացրեց մեզ:

Հանրապետականը, ինչպես գիտեք, հիմա խորհրդարանական միակ ընդդիմադիր կուսակցությունն է: Եվ առաջին հերթին կփորձենք պարզել, թե իր իշխանության երկար տարիների ընթացքում որքան անշարժ գույք կամ գրասենյակային սեփական տարածք է ձեռք բերել: Իհարկե, դրանցից խոշորը և արժեքավորը Մելիք-Ադամյան 2 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակն է: ՀՀԿ-ում, սակայն, չցանկացան այդ և այլ թեմաների շուրջ զրուցել: Այս փուլում, երբ նոր են իշխանությունը հանձնել և ապօրինությունների ու կոռուպցիոն երևույթների մասին իրավապահ մարմինների յուրաքանչյուր բացահայտումից հետո քննադատության տարափի տակ են հայտնվում, գերադասում են լուռ մնալ: Հատկապես որ խոսքը վերաբերում է կուսակցության սեփականությանը:

Բայց քանի որ  դա գաղտնի տեղեկություն չէ, և կուսակցություններն իրենց ունեցվածքի ու գործունեության մասին հաշվետվություն են ներկայացնում կամ ընտրություններից առաջ հայտարարագիր բերում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այդ փաստաթղթերից հնարավոր է մոտավոր պատկերացում կազմել նրանց ունեցվածքի մասին: Եվ պարզեցինք, որ Հայաստանում ամենահարուստ կուսակցությունը Հանրապետականն է և ունի մոտ յոթ տասնյակ անշարժ գույք, որոնցից մոտ 4 տասնյակը գրասենյակային տարածքներ են, մնացածը՝ հողակտորներ: Ինչպես նշեցինք, ամենամեծը Երևանի կենտրոնում՝ կառավարության հարևանությամբ՝ Մելիք-Ադամյան 2 հասցեում գտնվող այս շենքն է, որը կուսակցության կենտրոնական գրասենյակն է։ Շենքն ունի մոտ 1150 քմ տարածք և շքեղ վերանորոգված ու կահավորված է:

Անսպասելիորեն մեծ կարողություն հայտնաբերեցինք նաև ՀՀԿ-ի հարևանությամբ գտնվող «Դաշնակցություն» կուսակցությունում՝ Հայաստանում ունեն 45 անշարժ գույք՝ գրասենյակներ և մոտ մեկ տասնյակ հողակտոր: Ամենամեծ տարածքները մայրաքաղաքում են, կենտրոնում՝ Հանրապետության 30 հասցեում գտնվող Գերագույն մարմնի գրասենյակը և Մհեր Մկրտչյան 12 հասցեում գտնվող՝ Բյուրոյի գրասենյակը: Երկուսն էլ բավականին մեծ են: Գերագույն մարմնի գրասենյակն ունի 1225 քմ, իսկ Բյուրոն՝ 1212 քմ: Ընդ որում՝ Դաշնակցության ցանկից կարող ենք տեղեկանալ, թե ինչ արժեն այդ շենքերը կամ հողակտորները: Գերագույն մարմնի շենքն արժի ավելի քան 260 մլն դրամ, իսկ բյուրոյի գրասենյակը 264 մլն դրամ: ՀՅԴ-ն ունի 30 մլն, 15 մլն, 25 մլն և այլ արժողությամբ շինություններ: Հավելենք, որ ՀՅԴ-ն իր գույքի մեծ մասը ու հատկապես ԳՄ և բյուրոյի շենքերը ձեռք է բերել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: Հենց Ռ.Քոչարյանն էլ Դաշնակցության համար քաղաքականության մեջ կանաչ լույս վառեց: Իսկ չար լեզուներն ասում են, որ  ՀՅԴ-ն այս շենքը ձեռք է բերել իր անդամ Դավիթ Լոքյանի՝ քաղաքաշինության նախարար եղած տարիներին և նրա օգնությամբ:

Բայց մեզ շատ զարմացրեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ չունի անգամ մեկ անշարժ գույք: Ազգային ժողովում միայն դոլարային չորսը միլիոնատեր և դրամային ավելի շատ միլիոնատեր պատգամավորներ ունեցող կուսակցությունը թե՛ երևանյան, թե՛ մարզային գրասենյակները վարձակալությամբ է վերցրել:

Ընդամենը երկուսուկես ամիս առաջ իշխանության եկած վարչապետ  Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագի» կուսակցությունը նույնպես անշարժ գույք չունի և գրասենյակների համար տարածքները վարձում է: Կուսակցությունն այս պահն ունի 50 գրասենյակ: Այստեղ ասում են, որ քաղաքացիներն իրենց տարածք են տրամադրում նաև առանց հատուցման:

Երբեմնի ամենահարուստ, ամենահզոր, ամենամարդաշատ կուսակցությունն այսօր շատ աղքատ է և «Բարգավաճ Հայաստանի» նման չունի որևէ անշարժ գույք: Հայաստանի կոմունիստական կուսակցությունում ասում են, որ թեև իրենք 70 տարի երկիր են կառուցել, բայց անկախ Հայաստանի իշխանություններն իրենց գոնե մեկ տարածք չեն թողել: ՀԿԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանն ասում է, որ նոր իշխանություններն անգամ իրենց անդամավճարներով կառուցված մի շարք շենքերից գոնե մեկը իրենց չթողեցին: Իսկ դրանք շատ հայտնի և գեղեցիկ շենքեր են: «Ես կարող եմ մի քանիսը թվարկել՝ այսօրվա Սահմանադրական դատարանի շենքը՝ եղել է Երևանի քաղաքային կոմիտեի շենքը: ԱԺ շենքը, Համագումարների պալատը, որտեղ տեղակայված է Ամերիկյան համալսարանը: Կոմսոմոլի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի շենքը, որ այսօր Հայ ավետարանչական եկեղեցու շենքն է: ՄԱԿ-ի գրասենյակը, որը եղել է Սպանդարյանի կոմիտեի շենքը, Իրանի դեսպանատան շենքը՝ որ եղել է 26 կոմիսարների շենքը: Այդպես շատ կառույցներ կան, որոնք ժամանակին եղել են ԿԿ-ի սեփականությունը՝ իրենց անդամավճարների հաշվին կառուցած, սակայն իշխանությունները բռնի կերպով զավթել են և մինչև այսօր ոչինչ չեն վերադարձրել»,- ասում է նա:

Իհարկե, մենք չենք կարող Հայաստանում գրանցված մոտ ութ տասնյակ կուսակցությունների հնարավորությունները պարզել, հատկապես որ նրանց ոչ բոլորի անունները կարող ենք հիշել: Շատերի անունները չենք լսել: Բայց հատկանշական է, որ անշարժ գույք են ձեռք բերել ՀՀԿ-ն ու ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած կուսակցությունները: Ինչպես, օրինակ, «Օրինաց երկիր» կուսակցությունը բարձրահարկ շենք կառուցեց Աբովյան փողոցում: Իսկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գլխի չէր ընկել մի քանի շենք վերցնել իր ղեկավարած կուսակցության համար, հետո նոր հրաժարական տալ:

Արմինե Ավետյան