«Քո փողը գնալու ա «մանիկյուռ»-ի վրա, իսկ ինքը տուն ա պահում». ինչու են կանայք ավելի քիչ վաստակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

2022 թվականին Հայաստանում կանանց միջին վաստակը կազմել է տղամարդկանց վաստակի ընդամենը 61%-ը։ Նախորդ տարի Հայաստանում կանանց միջին աշխատավարձը կազմել է ամսական 179 հազար 900 դրամ, տղամարդկանցը՝ շուրջ 295 հազար 800 դրամ։ Սրանք Վիճակագրական կոմիտեի տվյալներն են։

Աննա Մելքոնյանը պատմում է, որ աշխատավայրում խտրականության բախվել է հենց սկզբում՝ աշխատաշուկա մուտք գործելիս։

«Մենք ինթերնշիփ ենք սկսել գնալ մի տղայի հետ, ես սկսել եմ 80 հազար դրամից։ Հետո իմացա, որ նա 150 հազար դրամ է ստանում։ Երբ հարց ուղղեցի, թե ինչու է ինքն ավելի շատ ստանում, եթե մենք նույն բանն ենք անում, հստակ ու օբյեկտիվ պատճառ չկար։ Մեր տնօրենը բացատրեց ինձ, որ դա գնալու է, օրինակ, իմ մանիկյուրի վրա, իսկ նա տուն է պահում»,- պատմում է Աննան։

Նա սկզբում կասկածներ է ունեցել, որ, գուցե, տնօրենի պատճառաբանությունն օբյեկտիվ է ու ինքն իրավունք չունի նույն աշխատավարձը պահանջել։ Գործընկերները համակարծիք են եղել տնօրենի մեկնաբանության հետ, ինչը նրան ավելի է կաշկանդել իր իրավունքները պաշտպանելու հարցում։ Ավելի ուշ է հասկացել, որ աշխատավարձերի տարբերությունը սեռով պայմանավորելը խտրականություն է։

Թեև Հայաստանում կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերության և աշխատավայրում սեռով պայմանավորված խտրականության մասին շատ չի խոսվում, բայց դրան բախվում են շատերը։

Հայաստանում 2022 թվականին կանանց և տղամարդկանց միջին ամսական աշխատավարձերի խզվածքը 2018-ի համեմատ աճել է 3,9 տոկոսային կետով, իսկ 2021-ի համեմատ՝ 3,7 տոկոսային կետով։ Այսինքն՝ կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը մեծացել է՝ հասնելով 39,2%-ի։

Աշխատավարձերի տարբերությունն առավել նկատելի է ֆինանսների և ապահովագրության ոլորտում․ խզվածքը կազմում է 52 %: Այս բնագավառում կանանց միջին աշխատավարձը շուրջ 403 հազար դրամ է, տղամարդկանցը՝ 845 հազար դրամ՝ գրեթե կրկնակի։

Երկրորդը մշակող արդյունաբերության ոլորտն է․ կանայք ստանում են միջինում 137 հազար դրամ, տղամարդիկ՝ 236 հազար դրամ։ Խզվածքը կազմում է շուրջ 42%:

Տեղեկատվության և կապի ոլորտում կանայք միջինում ստանում են շուրջ 540 հազար, տղամարդիկ՝ 900 հազար դրամ։ Խզվածքը կազմում է 40%:

Խզվածքը գրեթե նույնն է առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում, իսկ ամենափոքր խզվածքը շինարարության ոլորտում է․ կանայք ստանում են 213 263 դրամ, տղամարդիկ՝ 233 410 դրամ, խզվածքն ընդամենը 8% է:

Աշխատավարձերի այս տարբերությունը պայմանավորված է կանանց կողմից ոլորտների ընտրությամբ և այդ ոլորտներում համեմատաբար ցածր վարձատրությամբ, նշում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Ժորա Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան